Կիևում դեռահասները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան սևամորթ աշխատակցի վրա
Միջազգային![Կիևում դեռահասները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան սևամորթ աշխատակցի վրա](/timthumb.php?src=disc/17-06-24/332715064132311be1b1a3ed92e3756d.jpg&w=780)
Կիևում դեռահասները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան սևամորթ աշխատակցի վրա. Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել Odo-Market խանութում։ 13-ամյա երեք դեռահասներ, խուլիգանական դրդումներից ելնելով, գազաբալոնով ցողել են 1997 թվականին ծնված սեւամորթի։
Պարզվեց, որ նա Կիևում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակից է։
Հարուցվել է քրեական գործ, նյութերը փոխանցվել են անչափահասների գործերով ծառայություն։
Կարճ ասած, երեք դեռահասները ծանրագույն վիճակում են` հանդգնել է վնաս հասցնել ուկրաինական իշխանությունների «սրբության սրբոցին»` ԱՄՆ դեսպանատանը: