Պատերազմում նման հրաշքներ էլ են պատահում (Տեսանյութ)
ՀասարակությունՏեսախցիմները ֆիքսել են մարտական գործողությունների բացառիկ իրավիճակ:
Ուկրաինական fpv դրոնը թռչում է դեպի ռուս զինվորականը` պատրաստվելով խոցել նրան: Վերջին պահին զինվորին հաջողվում է կրակել անօդաչուի վրա, եւ կարծես թե դիպուկ, քանի որ այն ժամանակից մեկ պահ շուտ պայթում է:
Սակայն ռուս զինվորի բախտը միայն դրանով չի բերել. անօդաչուի պայթյունը, այնուամենայնիվ, բեկորների մի ամբողջ ամպ է թողնում: Սակայն դրանք բոլորը հարվածում են զինվորի շրջակայքին, եւ որեւէ մեկը չի խոցում նրան: Զինվորը հեռանում է կարծես թե առանց որեւէ վնասվածքի: