ԼԳԲՏ-ն Կրեմլի ձեռքի գործն է. Կիեւում վերջնականապես են ցնդել (Տեսանյութ)
ՄիջազգայինԵրեկ Կիեւում տեղի ունեցած ԼԳԲՏ-ական սկանդալային երթը, ինչպես հայտնել ենք (Տե´ս https://iravunk.com/?p=286117&l=am), ավարտվեց դեռ չսկսված. ուլտրանացիստական խմբերը հարձակվեցին եւ գունավորները մի կերպ փախան: Դա ուկրաինական իշխանություններին բարդ վիճակի մեջ է դնում. հայտնի գագաթաժողովում աջակցության պայմաններից մեկն էլ Կիեւում նման երն արտոնելն էր: Ու, նման է, որ ուկրաինական իշխանությունները «հանճարեղ» միջոց են գտել արդարանալու համար:
Այսպես, ուկրաինական նացիստական ինչ-ինչ խմբերի զինել են պլակատներով` փողոց հանելով Կիևի կենտրոնում: Պլակատների ընդհանուր տրամադրությունը սա է` «ԼԳԲՏ-ն Կրեմլի ձեռքի գործն է»։
Այսինքն՝ հենց Պուտինն է կազմակերպում գեյերի երթերը Կիևում, իսկ նացիստական խմբերը, հարձակվելով ԼԳԲՏ-ների վրա, ընդամենը Պուտինի հերթական «չարագործ պլանն» են ձախողել: Ընդ որում, երեւի հենց Պուտինն էլ հրաման է տվել Կիևի ոստիկաններին` հսկել համասեռամոլների երթերը, փրկել նացիստներիից, այլ ոչ թե նրանց հետ միասին բռնել «պուտինյան ԼԳԲՏ-ական գործակալներին»:
Բայց այս «հանճարեղ» օպերացիայից հետո արեւմուտքից սկսել են ուկրաինական իշխանությունների այլ հարցերով տանջել: Թե բա այս ի՞նչ եք բարբաջում, ուզեւմ եք ասել, որ Պուտինը մեր ԼԳԲՏ-ների հովանավո՞րն է, այն է` մեծագույն դեմոկրա՞տ: Եթե այհդպես է, ուրեմն Կիեւի իշխանությունհներն են դառնում թեկուզեւ պուտինյան, բայց ԼԳԲՏ-ականների վրա հարձակվող ոչ դեմոկրատ: