Մանկապարտեզ. Բայդենն ու Թրամփը պայմանավորվել են նախընտրական բանավեճի հատուկ կանոնների շուրջ
Միջազգային![Մանկապարտեզ. Բայդենն ու Թրամփը պայմանավորվել են նախընտրական բանավեճի հատուկ կանոնների շուրջ](/timthumb.php?src=disc/17-06-24/f50794228888dccdf484d414fc333952.jpg&w=780)
Բայդենն ու Թրամփը պայմանավորվել են նախընտրական բանավեճի հատուկ կանոնների շուրջ, ինչը մանկապարտեզ, եթե ոչ գժանոց է հիշեցնում: Այսպես.
Նրանք հանդես կգան առանց սեւագրերի և կլինեն CNN ստուդիայում:
Նրանք պայմանավորվել են լինել նույն հարթակում։ Տեղերը կորոշվեն մետաղադրամ նետելով:
Ելույթի ժամանակ խոսափողը կմիանա միայն այդ պահին ելույթ ունեցող թեկնածուի համար:
Բեմում ոչ մի ռեկվիզիտ կամ նախապես գրված գրառում չի թույլատրվի. կտրամադրվի միայն գրիչ, նոթատետր և ջրով շիշ:
Դահլիճում հանդիսատես չի լինելու, իսկ բանավեճը կտեւի 90 րոպե՝ երկու գովազդային ընդմիջումներով։ Գովազդային հոլովակի ընթացքում ոչ Թրամփը, ոչ Բայդենը չեն կարողանա շփվել իրենց նախընտրական շտաբի ներկայացուցիչների հետ:
Թրամփը պահանջում է, որ Բայդենը բանավեճից առաջ անցնի թմրամիջոցների թեստավորում։