Մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
![Մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին](/timthumb.php?src=disc/16-06-24/2ec9da0d88672564dea38885b589e293.jpg&w=780)
Ռոստովի մարզի քննչական մեկուսարանում մեղադրյալները պատանդ են վերցրել երկու աշխատակցի, գրում է РИА Новости-ն։
«Ռոստովի մարզի ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 1 քննչական մեկուսարանի խցերից մեկում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել քրեական համակարգի երկու աշխատակցի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում են դաշնային քրեակատարողական ծառայության տարածքային շտաբի պետը, ուժային կառույցների ու դատախազության ներկայացուցիչներ։ Բանակցություններ են ընթանում պատանդներին ազատելու համար։
Տեսանյութն՝ այստեղ