Ընտրություններ Ֆրանսիայում. ազգային ուժերն ընդդեմ գլոբալիստների
ՄիջազգայինՖրանսիական բոլոր քաղաքական կուսակցությունները վերջին մի քանի օրն անցկացրել են պոտենցիալ գործընկերների հետ բանակցություններում, եւ երեկվա դրությամբ ընդհանուր առմամբ երկու մեծ ճամբար էր գոյացել։
Պայմանականորեն աջ և ձախ, այն է` ազգայնական ուժերն ընդդեմ ուլտրալիբերալիզմի: Եվ սա Ֆրանսիայի քաղաքական համակարգի համար, որտեղ կենտրոնամետները վաղուց գլխավորն են և այլընտրանք չունեն, իսկ աջերն ու ձախերը իրականում քաղաքական մարգինալներ են, եւ ներկա իրողությունները մինչև վերջերս լրիվ անհնարին էին համարվում։
Այժմ աջերն ու ձախերն են, որ պայքարելու են իշխանության համար, իսկ կենտրոնամետները, Մակրոնի անկեղծ խելագար ու ձախողված քաղաքականությունից հետո, խորը նոկդաունի մեջ են։
Ավելին, Մարին Լը Պենի աջերի հետ երեկ համաձայնության են եկել այսպես կոչված. «Հանրապետականները»՝ վերջնականապես վերջնականապես պառակտվելով երկու մասի` երկրորդ մասը դեռ մնում է մակրոնիստական հատվածում։ Պառակտում է տեղի ունեցել նաև մեկ այլ աջակողմյան կուսակցության մեջ, որտեղ առաջնորդը պոպուլիստ Էրիկ Զեմմուրն է. նրան կենտրոնամետները ներքաշեցին մեծ քաղաքականություն, որպեսզի նա պառակտի աջ շարժումը: Հիմա նրա քաղաքական ուժի մի մասը, որը համաձայն չէ այն բանի հետ, որ իրենց առաջնորդը համառորեն բլոկի չի գնում Մարին լը Պենի հետ` փաստացի լքելով նրան։
Ձախ ճամբարում էլ երեկ ավարտվեց համախմբումը, և այս կարգի գրեթե բոլոր կուսակցությունները միավորվեցին իշխանության համար պայքարում։ Ճիշտ է, դրա ներսում այնքան հակասություններ կան, որ բոլորը հասկանում են միավորման իրավիճակային բնույթը, որն ամենայն հավանականությամբ կավարտվի ընտրություններով։ Բայց մինչև հուլիսի 7-ը բոլոր բաժանումները մոռացվում են, և ձախերը երթով անցնում են միասնական ճակատով։
Ավելին, երկու ճակատներն էլ ընդհանուր առմամբ համարժեք են, և վերջին հարցումները նրանց տալիս են մոտավորապես հավասար մանդատներ, որոնք, ամենայն հավանականությամբ, բավարար չեն լինի կառավարություն ձևավորելու համար։ Միևնույն ժամանակ, ամենևին էլ փաստ չէ, որ և՛ ձախերը, և՛ աջերը կցանկանան հետագայում գործակցել դեռ նախագահ Մակրոնի հետ (որն այս դեպքում կունենա, այսպես կոչված, «ոսկե բաժինը»)։
Ուստի քաղաքական տուրբուլենտությունը Ֆրանսիայում կարծես միայն սկզբնական փուլում է։
Իսկ ավելի ընդհանրական իմաստոնվ պատկերը հետեւյալն է. Ֆրանսիայում ստեղծվել է աջ հատվածում` պետությունը եւ երբեմնի ավանդույթները պահպանելուն միտված բլոկ, ձախ հատվածում էլ պետությունը գլոբալիզմի կցորդ դարձնելու կողմնակիցներն են: Իսկ կենտ րոնամետ խաղերով պետության ղեկավար դարձած, ռոտշիլդյան նախկին բանկային համեստ աշխատակից Մակրոնը, իհարկե, գործելու է լիբերաստների դաշտում: Այն պատկերը, որը ներկայումս կա ողջ արեւմտյան աշխարհում` Եվրոպաում եւ ԱՄՆ-ում: Եվ այս առումով ֆրանսիական ընտրությունները շատ կարեւոր ցուցիչ են հանդիսանալու: