Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ուղարկել է գրեթե 5 միլիոն արկ
Միջազգային![Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ուղարկել է գրեթե 5 միլիոն արկ](/timthumb.php?src=disc/14-06-24/cbec18687a3a705f42d3780b54505cde.jpg&w=780)
Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ուղարկել է 10 հազար կոնտեյներ՝ գրեթե 5 միլիոն արկով: Այս մասին հայտնել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարը։
Շին Վոն-սիկի խոսքով՝ Փհենյանը նաև բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանի զինված ուժերին։
Ի պատասխան՝ Ռուսաստանը, ըստ Սեուլի, տեխնոլոգիա է փոխանցել Հյուսիսային Կորեա՝ հետախուզական արբանյակների համար, ինչպես նաև տանկեր և ինքնաթիռներ։
Իսկ ահա Եվրոպան անցած տարի հայտարարել էր Ուկրաինային 1 միլիոն արկ տրամադրելու ծրագրերի մասին, սակայն դրա կեսն էլ չկարողացավ տալ: