Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին
Միջազգային![Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին](/timthumb.php?src=disc/14-06-24/81b1b84515b59543278ca2a6837f42d2.jpg&w=780)
Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ, որ դրանք շատ լավն են: Չնայած ես բավականին կոշտ էի»,- ասել է Թրամփը YouTube-ի Impaulsive ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Պուտինի հետ իր հարաբերությունները բնութագրելու խնդրանքին: Նախկին նախագահը հավելել է, որ հարգում է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին։
«Զվարճալի է, որ ինձ համար շատ ավելի հեշտ է հարաբերություններ հաստատել ուժեղների [մարդկանց], քան թույլերի հետ», - եզրափակեց նա: