Նավթադոլարի վերջը եկավ
Միջազգային![Նավթադոլարի վերջը եկավ](/timthumb.php?src=disc/14-06-24/cdf8dd6ff7e9528a4a3401e276a9b73f.jpg&w=780)
Սաուդյան Արաբիան չի երկարաձգել ԱՄՆ-ի հետ իր նավթը միայն դոլարով վաճառելու պայմանագիրը
1974 թվականի հունիսի 8-ին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից ստորագրված անվտանգության համաձայնագիրը Սաուդյան Արաբիային պարտավորեցրել է 50 տարով նավթ վաճառել դոլարով։
Այժմ սաուդցիները կարող են իրենց նավթը և այլ ապրանքները վաճառել ոչ միայն ԱՄՆ դոլարով, այլև այլ արժույթներով։
Ֆինանսական աշխարհը զգալի փոփոխություններ է ակնկալում ԱՄՆ-ի հետ 50-ամյա նավթադոլարային պայմանագիրը չերկարաձգելու Սաուդյան Արաբիայի որոշումից հետո, կարծում են փորձագետները։ Ավելին, իրականում սա նավթադոլար հասկացության «դագաղի վերջին մեխն է»: Հաշվի առնելով նաեւ, որ Սաուդյան Արաբիան ներկայումս ԲՐԻԿՍ-ին անդամ է: Իսկ ԲՐԻԿՍ-ում, ինչպես օրերս պաշտոնապես հայտարարվեց, գրեթե ավարտվում է փոխադարձ առեւտուրը ապօադոլարիզացնելու եւ սեփական հաշվարկային համակարգերով իրականացնելու շուրջ մեխանիզմի ստեղծումը: Ու հաշվի առնելով, որ ԲՐԻԿՍ-ում են այնպիսի նավթայի գիգանտներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Ռուսաստանը, եւ մի քանիսն էլ պատրաստվում են միանալ, ապա դա նշանակում է, որ նավթի համաշխարհային գները դոլարի հետ կապելու համակարգի ավարտը գործնականում աչքի առաջ է: Իսկ թե դա ինչ հարված է դոլարին, հասկանում են բոլորը: