«Ռուսները Խարկովում հասան իրենց նպատակին». ֆրանսիացի գնդապետ
ՄիջազգայինՌուս զինվորականները կարողացել են լրջորեն թուլացնել Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում, LCI-ին տված հարցազրույցում ասել է պաշտոնաթող ֆրանսիացի գնդապետ Բերտրան Դառան։
«Ստացվում է, որ ռուսներին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել իրենց նպատակին»,- նկատեց նախկին զինվորականը։
Դառանի խոսքով, Խարկովի մարզում ռուս զինվորականների առաջխաղացման ժամանակ նրանք կարողացել են թուլացնել ուկրաինական ստորաբաժանումները և ցրել դրանք ռազմաճակատի այլ հատվածներից, ինչը թույլ է տվել Ռուսաստանի Զինված ուժերի այլ հատվածներում նույնպես առաջ շարժվել:
Նա նաև նշել է, որ Խարկովից տարհանումը խաթարել է ուկրաինական զորքերի նյութատեխնիկական հոսքը, ինչը դժվարություններ է ստեղծել կառավարության համար։