ՆԱՏՕ-ն մշակում է ՀԱՊԿ երկրներ ներխուժելու ծրագիր. Շոյգու
Միջազգային![ՆԱՏՕ-ն մշակում է ՀԱՊԿ երկրներ ներխուժելու ծրագիր. Շոյգու](/timthumb.php?src=disc/07-06-24/a3adb550e4c34fc3f539b69226c990e7.jpg&w=780)
ՆԱՏՕ-ն ներխուժում է ՀԱՊԿ երկրներ, օդում սադրանքների թիվն ավելանում է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն` ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրներին սպառնացող անմիջական սպառնալիքը «ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումն է»։
«Հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմաններում ավելանում է դաշինքի ռազմական ներկայությունը և նոր սպառազինության համակարգեր են տեղակայվում։
Օդային տարածքում սադրանքների թիվն աճում է, բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում, այդ թվում՝ ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք»,- ասել է Շոյգուն։