Ֆրանսիայում պատմել են, թե ինչի կհանգեցնի Ուկրաինա ռազմական հրահանգիչների գործուղումը
Միջազգային![Ֆրանսիայում պատմել են, թե ինչի կհանգեցնի Ուկրաինա ռազմական հրահանգիչների գործուղումը](/timthumb.php?src=disc/06-06-24/e36800d50499a2ff3c25f86d70b85abe.jpg&w=780)
Ֆրանսիացի զինվորական հրահանգիչների Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի հակամարտության լայնածավալ սրման, հայտարարել է «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը «X» սոցիալական ցանցում։
«Իսկապե՞ս ուզում ենք, որ մեր զինվորների արյունը թափվի մի հակամարտության մեջ, որը ոչ մի կերպ մերը չէ։ Իսկ սարսափելի սրացում հրահրե՞լը»,- վրդովված ասաց նա։
Ֆիլիպոն հիշեցրել է, որ Ռուսաստանի համար ֆրանսիացի հրահանգիչները կդառնան օրինական թիրախ։
Այդ իսկ պատճառով, հավելել է նա, Փարիզը չպետք է որևէ մեկին ուղարկի Ուկրաինա, փոխարենը պետք է դադարեցնի զենքի մատակարարումը և փորձի հասնել հակամարտության խաղաղ կարգավորման:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ֆրանսիացի հրահանգիչների Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, ասել էր, որ հիմքեր կան ենթադրելու, որ նման հրահանգիչներ արդեն աշխատում են երկրում, նրանք ռուսական զինված ուժերի օրինական թիրախ են։