Ծանր իրավիճակ է ճակատում, ռուսական բանակը ակտիվ հարձակում է իրականացնում Վոլչանսկում և Չասով Յարում. Սիրսկի
Միջազգային![Ծանր իրավիճակ է ճակատում, ռուսական բանակը ակտիվ հարձակում է իրականացնում Վոլչանսկում և Չասով Յարում. Սիրսկի](/timthumb.php?src=disc/05-06-24/62b0fb33a58753d506d4c0ccb005977c.jpg&w=780)
Ծանր իրավիճակ է ճակատում, ռուսական բանակը ակտիվ հարձակում է իրականացնում Վոլչանսկում և Չասով Յարում: Այս մասին հատնել է Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:
Նա մանրամասնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել՝ հիմնական ջանքերը կենտրոնացնելով նաեւ Կուրախովսկի, Պոկրովսկի, Կուպյանսկի, Խարկով ուղղություններով։
Մյուս ուղղություններով ռուսական բանակը հարձակողական գործողություններ է իրականացնում՝ նպատակ ունենալով ձգել ակտիվ ճակատի գիծը, կաշկանդել ուկրաինական զորքերը և կանխել նրանց տեղափոխումը մարտական գործողությունների այլ տարածքներ։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի Զինված ուժերի համար իրավիճակը շարունակում է ծանր մնալ ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության և Ռուսաստանի կողմից զրահատեխնիկայի համատարած օգտագործման և զգալի թվով կառավարվող օդային ռումբերի կիրառման պատճառով։