Բայդենի հայտարարությունը Կիեւում շոկ է առաջ բերել
Միջազգային![Բայդենի հայտարարությունը Կիեւում շոկ է առաջ բերել](/timthumb.php?src=disc/05-06-24/a3834304c334d07236f9c7068652d285.jpg&w=780)
Բայդենի հայտարարությունը Time ամսագրին մեծ հնչեղություն է առաջացրել, եւ Կիեւում շոկ առաջ բերել: Այսպես, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ մեկ ամիս անցկացրել է Ուկրաինայում, և անձամբ ֆիքսել, որ երկրում ծաղկում է կոռուպցիան։ Ըստ այդմ` ինքը դեմ է, որ Ուկրաինակն անդամակցի ՆԱՏՕ-ին:
«Ես նախկինում էլ պատրաստ չէի աջակցել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Ես մեկ ամիս անցկացրել եմ Ուկրաինայում, երբ սենատոր և փոխնախագահ էի։ Այնտեղ զգալի կոռուպցիա կար։ Հանգամանքները իսկապես ծանր էին»,- ասաց նա։
Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և երաշխավորելը, որ Ռուսաստանը չի կարող գրավնել այն, չի նշանակում, որ երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի մաս: «Ես եմ նա, ով ասաց, որ պատրաստ չեմ աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալուն»,- հավելել է Բայդենը։
▪️Հայտարարությունը ցնցել է ուկրաինացիներին, քանի որ այն մերժում է Կիևի հրատապ խնդրանքը, որ ՆԱՏՕ-ն երկիրը հրավիրի դաշինք։
Բացի այդ, Ուկրաինայում պատերազմը սկսվեց հենց այն բանից, որ թեեւ ռուսական համառ պահանջներին, ԱՄՆ-ը հայտարում էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնվել դեպի արեւելք` Ուկրաինային վերցնելով իր կազմ: Ու երբ հիմա Բայդենն ասում է, որ մտքով էլ դա չէր անցնում, ստացվում է, որ դիտավորյալ են Ուկրաինային ներքաշել նման կործանարար պատերազմի մեջ: