Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում
![Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում](/timthumb.php?src=disc/22-05-24/1e54956aac9ebc3096375387c1679e08.jpg&w=780)
Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում:
Հիշեցնենք, որ գործադուլին այսօր քաղաքապետարանից անդրադարձել են և նշել․
«Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
Սա սաբոտաժային քայլ է՝ ընդդեմ բարեփոխումների:
Իրականացնողներն ու կազմակերպիչները կկրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»։