o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռուս զինվորականները կարող են հայտնվել Ստեփանակերտում` Բաքվի եւ Երևանի համաձայնությամբ». Ստանիսլավ Տարասով.

20.11.2019 11:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ռուս զինվորականները կարող են հայտնվել Ստեփանակերտում` Բաքվի եւ Երևանի համաձայնությամբ». Ստանիսլավ Տարասով.

Արցախի հետ կապված մեկ ուշագրավ գաղափար շրջանառության մեջ դրեց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Ելնելով Վրաստանում եւ Իրանում ծավալվող բուռն իրադարձություններից, Տարասովն առաջ է քաշում այն տեսակենտ, որ այդպիսով կարող են լուրջ խնդիրներ ունենալ ինչպես Հայաստանը, այնպես էլ` Ադրբեջանը: Ուստիեւ, ըստ Տարասովի. «Կասկած չկա, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հիանալի կողմնորոշվում են ստեղծված իրավիճակում և տեսնում են համատեղ համագործակցության հնարավորությունների ձեւավորվող միջանցք։  Պատահական չէ նաև այն, որ Բաքուն հանգիստ ընդունեց Ռուսաստանի որոշումը՝ ուժեղացնել իր ռազմակայանը Գյումրիում։  Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի երկխոսության ճանապարհին ընկած է մինչ այժմ չկարգավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը կարող է այլ ուրվագծեր եւ բնութագրեր ձեռք բերել տարածաշրջանում ապակառուցողական սցենարների գործողության մեկնարկի դեպքում: Կարող է այնպես պատահել, որ երկու կողմերն էլ շահագրգռվածություն դրսեւորեն` Ստեփանակերտում Ռուս զինվորականների հայտնվելու հարցում՝ ավելի կարեւոր պատճառներով, քան հակամարտությունը։  Բայց դա կախված կլինի հիմնականում նրանից, թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի Մոսկվան»։

Երևանում Ամանորյա միջոցառումների ծախսերը կկազմեն շուրջ 1.1 միլիոն դոլար. Երևանի ավագանու որոշում.antifake.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА