o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիրահայոց թեմի հոգեւոր դասը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել

09.11.2019 00:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վիրահայոց թեմի հոգեւոր դասը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍ վարդապետ ԴԱՎԹՅԱՆԻ նախագահությամբ՝ Թիֆլիսի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել քահանայաց ժողով, որին մասնակցել են Թբիլիսիի եւ Ռուսթավիի հովվությունների հոգեւոր դասի անդամները: Վիրահայոց թեմի քահանայաց ժողովի մասնակիցները հայտարարություն են ընդունել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիայի) վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

«Մենք՝ Վիրահայոց թեմի հոգեւոր դասի անդամներս, ուսումնասիրելով 2011 թվականին ընդունված Ստամբուլյան կոնվենցիան եւ միանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրապարակված պաշտոնական դիրքորոշմանը, դեմ ենք ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն միջազգային փաստաթղթի վավերացմանը՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությանը հակասող, հայ ժողովրդի դարավոր քրիստոնեական եւ բարոյական արժեհամակարգին հակընդիր երեւույթ:

Արժեւորելով հայ ժողովրդի պահպանության հիմքում ընկած կարեւորագույն ինստիտուտներից մեկը՝ քրիստոնեական ավանդական ընտանիք հասկացությունը, գտնում ենք, որ տվյալ փաստաթղթի վավերացումն իր բազմաթիվ հակասական եւ վտանգավոր դրույթներով, հղի է հայ ժողովրդի կյանքում ընտանեկան-քրիստոնեական արժեքների կենսագործունեությունը կազմալուծել վտանգով, նաեւ սպառնալիք է ստեղծում ՀՀ պետականության կարևորագույն գրավական՝ Հայոց բանակի մարտունակությանը եւ ազգային ոգուն:

«Դժվար է հավատալ, որ նա այլեւս մեզ հետ չէ». Արթուր Վանեցյանը՝ Գ. Կուտոյանի մասին

Մեր հորդորն ու կոչն է մեր հայրենիքի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին՝ սույն որոշման կիրառման հիմքում առավելապես նախապատվությունը շնորհել ազգային անվտանգության ապահովմանը եւ ոչ թե տուրք տալ միջազգային քաղաքականության մեջ առկա գործընթացներով թելադրվող ճնշումներին:

Մնում ենք աղոթարար, որ Բարձրյալ Աստված իր ամուր Աջի ներքո պահի մայր հայրենի պետությունը՝ առաջնորդելով հայ ժողովրդի զավակներին հոգեւոր ու բարոյական նկարագրի դարավոր սկզբունքներով հաղթահարելու ներկա ժամանակի բոլոր մարտահրավերները»:

Վիքիպեդիայում խմբագրվել է նաեւ Վահագն Չախալյանի կենսագրությունը (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА