o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

08.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ  ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Ասել, որ քայլոների թիմում անկումնային տրամադրություն է տիրում Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ դեսպանի հանդիպումից հետո, կլինի ոչինչ չասել: Արմեն Աշոտյանի թեւավոր խոսքը, որ կառավարությունից «խանձած թրաշի հոտ է գալիս», բավականին ճշգրիտ է նկարագրում քայլոների ճամբարում տիրող վիճակը: Բնականաբար, ամերիկացիների քայլը միայն լրացուցիչ խորացրեց այդտեղ տիրող հուսահատական տրամադրությունները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

 

ՓՐԿԵԼ ՇԱՐՔԱՅԻՆ ԴԱՍԱԼԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Այնուամենայնիվ, Նիկոլի մոտ ողջամտության նվազագույն պաշարը հերիքեց, որպեսզի կոչ չանի իր կողմնակիցներին շրջափակել ԱՄՆ դեսպանատունը, իսկ ուժայիններին չհանձնարարի ամերիկյան դիվանագետներին «ասֆալտին փռել»: Փոխարենը նա բավականին հիսթերիկ ձեւով լծվեց աղբը մշակույթ հռչակող, սատանիզմը բացահայտ պաշտպանող եւ «հայ» բառարմատով սկսվող ամեն ինչը փակող եւ ավերող Արայիկ Հարությունյանի պաշտպանությանը: Ձեռքի հետ էլ չմոռացավ եւ պղծության մյուս նախարարի` Զարուհի Բաթոյանի` ծերանոցներն ու գիշերօթիկ դպրոցները ոչնչացնելու մոլուցքը պաշտպանել: Եվ նրա ամենամեծ հիսթերիան սատանիզմի եւ սատանաների թեմայով էր, ու իր ֆեյսբուքյան էջում մեկ ժամվա ընթացքում հասցրեց առնվազն երեք հեգնախառը գրառում կատարել: Մեկը` որ համերգի վայրը ստուգել են, սատանաներ եւ սատանիստներ չկան, երկրորդը` տեսանյութ, թե ինչպես է կտրտում փուռը դրած տավարի «քյալլան», իսկ երրորդը` արդեն զուտ դատարկ գանգի վերածված այդ նույն «քյալլան» հետեւյալ մակագրությամբ. «Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Մանրամասները` ավելի ուշ»: Խոշոր հաշվով, այդպիսի վարքագիծը վայել է ոչ թե պաշտոն զբաղեցնող եւ հասուն տարիքի հասած մեկին, այլ 12-14 տարեկան դեռահասին: Բացի այդ, սոցիալ-տնտեսական ոչ բարվոք իրավիճակում Նիկոլի կողմից այն կադրերի հրապարակումը, թե ինչպես է հսկայական «քյալլան» խժռել, հիշեցրեց Նիկոլի «գյոռմամիշություն» կոչվող հատկությունը: Սակայն անցնենք Նիկոլի պաշտպանյալ պղծության նախարար Արայիկ Հարությունյանին: Նիկոլը ե՛ւ իր հրապարակային ելույթների ընթացքում, ե՛ւ նաեւ բուն կառավարության նիստերին ամեն կերպ պաշտպանեց այդ կերպարանքի բոլոր հակազգային քայլերը: Իհարկե, միայն դեմագոգիան ու մանիպուլյացիան է լավ ստացվում «վոժդի» մոտ, ինչի պատճառով նորմալ մարդիկ նրա դեմքը հեռուստաէկրանին տեսնելիս միանգամից փոխում են ալիքը, բայց փաստը մնում է փաստ` վերաձեւակերպելով հայտնի ամերիկյան ֆիլմի անունը, կարող են ասել, որ Նիկոլը լուծում է գերխնդիր` փրկել շարքային դասալիք Հարությունյանին: Իսկ համացանցում վաղուց «թավշյա դդում» մականունը ստացած Հարությունյանը հարուցել է, բառիս բուն իմաստով, բոլորի զայրույթը: ԵՊՀ-ում դասադուլ է սկսվել, որին միացել են նաեւ դասախոսները, ու դասադուլի ընդգրկումը գնալով ընդլայնվում է: Իսկ ՀՅԴ երիտասարդական կառույցն էլ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո, նախարարության մուտքի մոտ սկսել է շուրջօրյա դասադուլ` պահանջելով, որ Հարությունյանը վերջապես տուն գնա, ու անգամ տուփեր էին բերել, որպեսզի իրերը հավաքի: Թավշիստների-փաշիստների խունտան էլ դրան արձագանքեց իր սովորական ձեւով` Արծվիկ Մինասյանին կանչեցին հարցաքննության: Դե, իհարկե, դա դարձել է մարդկանց ահաբեկելու ստանդարտ միջոց, ծառայում է որպես ակնարկ` պետք եղավ, կկալանավորենք, հետո կմտածենք, թե ինչն ինչով, բայց, կարծես թե, դա այլեւս առանձնապես օգուտ չի տալիս: Ի դեպ, վերադաս դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել Հրայր Թովմասյանի սանիկներից մեկը, իսկ օմբուդսմեն Արման Թաթոյանն էլ դիմել է գլխավոր դատախազին` Արսեն Բաբայանի, Հրայր Թովմասյանի մերձավորագույն ազգականների ու սանիկների, ինչպես նաեւ Արա Բաբլոյանի հարցով: Ու նաեւ պարզ է, որ այդ քրգործերով էլ հետո Եվրադատարանից գալու են մեր արդարադատությանը խայտառակող որոշումներ, էլ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Ստրասբուրգից նույնպես սպասվում է այդպիսի գործընթաց: Բայց նիկոլենց ի՞նչ փույթ, միեւնույնն է, դրա համար տուգանքները վճարվելու են պետական բյուջեից, որը «ժողովրդիս վարչապետի» համար օդից ընկած եւ անխնա ծախսելու ենթակա փող է:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԹԱՆՁՐԱՑՐԻՆ ՆԻԿՈԼԻ ՍԱՐՍԱՓԸ

Թե ինչու Նիկոլն իրեն այդ աստիճանի ոչ ադեկվատ է պահում` սեփական ձեռքերով ոչնչացնելով իր վարկանիշի ողորմելի մնացորդները, բավականին պարզ է: Գնալով խորանում է նրա անելանելիությունը, քանզի հզոր եւ ոչ մի տերությունից աջակցություն չունի եւ ստանում է միայն հարվածներ, իսկ ներսում ունի հավատարիմ քայլոների շատ նեղ շրջանակ, գումարած նաեւ «Սասնա ծռերի» տեռորիստներին, ովքեր, երբ իրենց (իսկ ավելի ճիշտ Սորոսի) խելքը փչի, շուռ կգան հենց Նիկոլի դեմ: Նույն Սորոսն էլ գլխացավանք է դարձել Նիկոլի համար, քանզի անդրազգային գլոբալիստական կառույցները նրա վրա ծանր ճնշում են գործադրում, պահանջելով ինչպես ազգապղծության, այնպես էլ արցախադավության ուղղությամբ գործուն քայլեր, բայց ամեն մի սորոսահպատակ քայլը բերում է հակասությունների եւ հարվածների Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, էլ չենք խոսում Իրանի վերաբերմունքի մասին: Դե, Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ դատավոր Աննա Դանիբեկյանը, Նիկոլի խոսքով ասած, հերթական անգամ «վնգստաց», ինչի առնչությամբ փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց. «Ինձ համար սպասելի էր, համոզված էի, որ մերժելու է, որովհետեւ ես իմ կաշվի վրա զգացի իր մասնագիտական գիտելիքների խորը պակասը»: Բայց փաստ է նաեւ, որ գործողությունները` ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, գնալով ավելի ընդարձակվում են, աջակցության ակցիաներ տեղի են ունենում նաեւ Սփյուռքում, իսկ Ստեփանակերտում ստորագրահավաքը գլխավորել է թավշիստ-փաշիստների աչքի գրողը` Վիտալի Բալասանյանը: Ի դեպ, գեներալը նաեւ ողջունել է ուսանողության ու երիտասարդության պայքարը պղծության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, իսկ ինչ վերաբերում է «հավաքական Սորոսին», ապա Արցախի հերոսը բացել է շատ զարհուրելի փակագծեր: Վիտալի Բալասանյանը մասնավորապես բացեիբաց հայտարարել է, որ արտերկրից ԼԳԲՏ-ների ներմուծումը հակահայկական ծրագրի մի մասն է, ու ըստ այդ ծրագրի, նախատեսված է ներմուծել մինչեւ 30 հազար գլուխ այդ արարածներից: Նա նաեւ հայտնեց, որ «հնդիկների» անվան տակ Հայաստան հազարներով գալիս են Պակիստանի եւ այլ երկրների մուսուլմաններ, ովքեր իրենց ընտանիքներով հանդերձ բավականին առատ բանկային փոխանցումներ են ստանում, ինչը թույլ է տալիս Հայաստանում աշխատել ամենաչնչին գումարներով, որոնք իրականում իրենց պետք էլ չեն: Նա կոչ արեց օրինական բոլոր միջոցներով վռնդել դրսից ներմուծած ե՛ւ ԼԳԲՏ-ներին, ե՛ւ ժողովրդագրական վիճակը ապակայունացնող «հնդիկներին»` միաժամանակ հորդորելով Կենտրոնական բանկին, սառեցնել նրանց բոլոր բանկային հաշիվները: Եվ այդ ամենը խուճապի մատնված քայլոների համար քիչ էր, հիմա էլ ԱՄՆ դեսպանը սեփական նախաձեռնությամբ, սեփական ոտքով գալիս է ՀՀԿ գրասենյակ եւ հանդիպում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ վերնախավի հետ: Ընդհանրապես, ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ ՀՀԿ-ի համար այդ արտաքին շփումներն արտասովոր բան չեն, սակայն ԱՄՆ դեսպանի ցուցադրական այցը շատ կոնկրետ մեսիջներ էր պարունակում: Նախ` դա նշանակում է, որ ՀՀԿ-ին Վաշինգտոնը շարունակում է տեսնել որպես ծանրակշիռ քաղաքական ուժ, եւ երկրորդը` եթե դեսպանը Նիկոլի հետ հանդիպելուց հետո ներքաղաքական իրավիճակի մասին տեղեկություն է խնդրում ՀՀ երրորդ նախագահից, դա նշանակում է, որ Նիկոլի հայտնած տեղեկությունները ոչ այնքան արժանահավատ են համարում: Դա ունի իր բավականին ծանրակշիռ պատճառները: Նիկոլի վարչակարգը չափազանց սերտ է կապված Թրամփի թշնամի Սորոսի հետ, իր ամերիկյան այցի ընթացքում Նիկոլը նաեւ հաջողացրեց հանդիպումներ ունենալ ամերիկյան սորոսականների հետ, ինչը չէր կարող չհարուցել Սպիտակ տան դժգոհությունը: Համ էլ չմոռանանք Թրամփի հռչակավոր ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, որ 21-րդ դարը պատկանում է ոչ թե գլոբալիստներին, այլ` հայրենասերներին: Ի դեպ, մի հետաքրքիր դետալ` ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի այդ հանդիպման վերաբերյալ գործնականում բացասական ոչինչ չկա եւ ռուսական լրատվական դաշտում, իսկ սորոսականների առնչությամբ ռուսները բավականին խիստ ակնարկներ էին արել դեսպանատան մակարդակով: Եվ ինչ է ստացվում` որ «Կոնսենսուս մինուս մեկ» սխեմային այժմ միանում են ոչ միայն ներքին ուժերը, այլ ոչ պաշտոնապես դրա մասնակիցն են դառնում գերտերությունների մայրաքաղաքները:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА