o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ» ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՃԱՄԲԱՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ

19.06.2019 20:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ» ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՃԱՄԲԱՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հուլիսի 1-31-ը, պարզվում է, Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության եւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ` ՀՀ Արարատի մարզում կազմակերպում է փորձնական ամառային դպրոց, որի նպատակն է նպաստել 3-րդ եւ 6-րդ դասարաններն ավարտած սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը եւ գիտելիքների առկա բացի լրացմանը, ինչպես նաեւ` զինել աշակերտներին բավարար գիտելիքներով եւ հմտություններով, որոնք թույլ կտան շարունակել ուսումը հանրակրթության հաջորդ մակարդակում` առանց լրացուցիչ օգնության եւ կրկնուսուցման, ներառյալ` քննական եւ վերլուծական մտքի, խնդիրների լուծման, որոշումների կայացման եւ թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը: Ըստ պաշտոնական հայտարարության` ամառային դպրոցի համար մշակվել են 3-րդ եւ 6-րդ դասարանների «Մայրենի» եւ «Մաթեմատիկա» առարկաների մոդուլներ: Առաջին հայացքից բավական գայթակղիչ թվացող այս հայտարարության տակ, թե ինչ ականներ են թաքնված, իհարկե, դեռ վաղ է կանխատեսել, սակայն, որ նախարարության թեթեւ ձեռքով սորոսականները հիմա էլ երեխաներին ճամբար են տանում, ոչ մի լավ բանի մասին չի հուշում` հաշվի առնելով, որ Սորոսի հիմնադրամը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում աչքի է ընկել ավելի շատ պետություններ քանդելով ու այլասերվածություն տարածելով, քան թե դեռահասների կրթության մասին հոգ տանելով:

«Երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է». Հայկ Բաբուխանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА