o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայացք ներսից». Կայացավ  Մարիամ Գալստյանի հերթական ցուցահանդեսը

26.05.2019 00:15 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայացք ներսից». Կայացավ  Մարիամ Գալստյանի հերթական ցուցահանդեսը

Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ: Առօրյա կյանքի տարբեր կողմերը արտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և դիզայնի մեջ: Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձեն ճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին: Առանց նկարչության չկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20 րդ  դարում  Մարտիրոս  Սարյանը  պատկերեց  բնության  էությունը  նոր լույսի  ներքո, իսկ Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում  երիտասարդ ամերիկյան  նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռքբերեցին Ֆրանսիայում:

Կանցնի մի 10-20 տարի ու ծխելու դեմ մոլագար պայքարը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին. Հրանտ Տէր-Աբրահամեան

Օրերս Հայաստանի նկարիչների միությունում կայացավ երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի  5-րդ անհատական ցուցահանդեսը: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանի տնօրեն արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյանն, ով հակիրճ ներկայացնելով նկարչուհուն հույս հայտնեց, որ մոտ ապագայում արվեստասեր հասարակությունն առիթ կունենա հանդիպելու նրա նորանոր աշխատանքների հետ, որոնք կներկայացվեն հերթական անհատական ցուցահանդեսի ընթացքում:

Ելույթներով հանդես եկան նաև ճարտարապետ, մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն և Ժամանակակից արվեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանը և մշակութային լրագրող, «Անահիտ» ցուցասրահի հիմնադիր-տնօրեն Անահիտ Կորյունը: Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ Մարիամ Գալստյանն, ով հույս հայտնեց, որ մոտ ապագայում հանդես է գալու նոր աշխատանքներով ու ցուցադրությամբ: Ցուցահանդեսում ներկայացված էին արվեստագետի ինքնադիմանկարները, խառը տեխնիկայով արված նկարները եւ «Հայացք ներսից» կոմպոզիցիաների շարքը, որոնք կմիավորվեն «Հայացք ներսից» խորագրի ներքո:

Կայացավ  «Կրիստալ» մարզական պարերի ակումբի բաց առաջնությունը

Մարիամ Գալստյանի արվեստն ունի լայն ընդգրկում. դիմանկարներից, ինքնանկարներից, նատյուրմորտներից ու գրաֆիկական բնույթի տարբեր կոմպոզիցիաներից սկսած մինչև նյու ժանրի (մերկ մարմնի պատկերում) աշխատանքներ ու պարսական և արաբական գրական երկու հայտնի հուշարձանների` Ֆիրդուսու «Շահնամեի» և արաբական «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի թեմաներով արված գործեր: Նրա ստեղծագործությունների առանցքը մարդն է՝ իր ներաշխարհով, ապրումներով, պայքարով և անհատականությամբ:

Իսկ, թե ինչու է ցուցահանդեսը վերնագրել «Հայացք ներսից» «Իրավունքի» հետ զրույցում նկարչուհին բացատրեց այսպես. «Մոտ երեք տարի չէի նկարում, օֆիսային աշխատանք էի ընտրել՝ ինքս ինձ անգիտակցաբար ստելով, թե կկարողանամ նկարել: Շուտով հասկացա, որ մանկությունից տարիներով հոգումս սնած, գուրգուրած սերն առ արվեստը մի կողմ եմ թողել ու եկել նստել եմ չորս պատի մեջ: Հասկացա, որ դադարել եմ նկատել, երբ է արև, ու երբ է գիշեր, դադարել եմ սիրել կյանքն ու ամեն օր ինձ ստիպում եմ սեղմվել ուրիշի կաղապարի չափսերին համապատասխանելու համար: Մինչդեռ ես ազատություն եմ սիրում ու կրծքումս ամեն օր իմ սեփական սերն ու երազանքներն են պատեպատ խփվում, իսկ ես ամեն օր փորձում եմ խեղդել նրանց: Ամեն մարդ մի օր իր Ռուբիկոնն է տեսնում՝ անցնում է, թե ոչ՝ իր որոշումն է: Իմ առջև ընտրություն կար և որոշեցի հատել Ռուբիկոնս, տուրք չտալ վախերիս, թողնել ամեն բան ու աշխարհին նայել իմ ներքին բնությանը հավատարիմ մնալով, իմ սեփական հայացքով, իմ խենթությամբ ու անսահման սիրով, հավատարիմ մնալով կյանքիս ու գյուղիս, ուրախություններիս ու ցավերիս իմ սեփական ընկալմանը: Այս նկարներում ես նայում եմ էությանս ներսից, առանց դիտողին հաճոյանալու փորձի, առանց չափանիշների՝ պարզ, հստակ, անկեղծ: Շատ նկարիչներ նկարում են այն ինչ տեսանելի է և առանց իրենց: Իմ նկարներում այն իրականությունն է, որը կարելի է տեսնել միայն իմ հայացքից ներս նայելով»,- եզրափակեց նկարչուհին:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА