o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կան արվեստագետներ, որոնց դեպքում պետք է օրենքը ծալվի դրվի մի կողմ». Հակոբ Ղազանչյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.03.2019 02:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կան արվեստագետներ, որոնց դեպքում պետք է օրենքը ծալվի դրվի մի կողմ». Հակոբ Ղազանչյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մոտ 2 ժամ կայացած մշակութային հավաքի ժամանակ, որտեղ թատրոնի աշխատողների հետ ներկա էին արվեստի, գիտության ներկայացուցիչներ՝ կոմպոզիտորներ, թատերական գործիչների, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր և պարզապես հանդիսատես, բոլորն իրենց աջակցությունն էին հայտնում թատրոնի աշխատակիցներին եւ Կոնստանտին Օրբելյանին եւ լուծումներ առաջարկում ստեղծված իրավիճակի համար:

Կիսաթաց Նազենի Հովհաննիսյանը մնացել է մթության մեջ...

Ի վերջո, որոշում կայացվեց դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրանքով. նախ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, եւ երկրորդ՝ աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին՝ մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար: Հավաքին ներկա Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ասաց, որ ՀԹԳՄ-ն Կ. Օրբելյանի կողքին է եւ շուտով կհրավիրեն վարչության արտահերթ նիստ եւ իրենց ձայնը կբարձրացնեն այս հարցի շուրջ:

Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի միանձնյա որոշումներին, ըստ որի Ն Ղարիբյանը մի շարք թատրոնների տնօրեններ է ազատում եւ նշանակում ՀԹԳՄ նախագահը զարմանքով արձանագրեց. «Միակ դեպքն է, որ նախարարները, կադրային հարցերում միության հետ չեն խորհրդակցում, նման բան չէր եղել: Ամեն մի նշանակման ժամանակ նախարարներն անձամբ են զանգել, կամ հրավիրել են իրենց մոտ խորհրդակցելու: Այսինքն՝ իրենք ամեն ինչ գիտե՞ն, թող իմանան, մենք էլ գիտենք, իրենցից շատ գիտենք»:

Ըստ Հ. Ղազանչյանի, ոչ մի օրենք, թեկուզ՝ գործող վատ օրենքը, չի խանգարում, որպեսզի պարոն Օրբելյանը երկու պաշտոնները միավորի. «Եվ հետո, ինչպե՞ս կարելի է իրավիճակին չտիրապետել ու ուղղակի նստել, որոշում կայացնել: Ինչպե՞ս կարելի է չհասկանալ, թե վաղն ինչ կլինի՝ այդ հրամանից հետո, ես ուղղակի ապշած եմ: Եթե նույնիսկ օրենքն արգելում է, կան արվեստագետներ, որոնք ամեն տեսակի օրենքից դուրս մարդիկ են ու իրենց պարագայում պետք է օրենքը ծալվի դրվի մի կողմ: Էլ չեմ ասում էթիկական նորմի մասին՝ տնօրեններ են ազատվում ու մի հատ շնորհակալություն չկա, ես չեմ հասկանում մարդկային հարաբերություններն այդքան ընկա՞ն, այդքան որակազրկվեցին... »:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА