o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը գերագնահատեց իր քաշն ու արժեքը». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

19.03.2019 18:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Փաշինյանը գերագնահատեց իր քաշն ու արժեքը». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան` կրկին առաջ քաշելով հայտնի 3 սկզբունքներն ու 6 տարրերը, թե ինչի շուրջ պետք է ընթանան արցախյան հիմնախնդրի բանակցությունները, ինչպես նաեւ նշելով, որ բանակցային ձեւաչափի փոփոխություն չի լինելու: Իսկ դրան հաջորդեց Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հաստատեց, որ պատրաստ է բանակցել դրանց շուրջ: Իսկ դեռեւս նախորդ տարվա մայիսի 9-ին հնչեցված Արցախին բանակցային սեղանին վերադարձնելու փաշինյանական խոստումները մնացին օդում կախված: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Նիկոլը բարոյազրկում է մեր երկիրն ու մեր բանակը». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

«ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ Է ՆԻԿՈԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ»

– Պարոն Աշոտյան, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր հայեցակարգն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ էության, պնդում էր, որ ինքն էլ չգիտի, թե դա ինչ հայեցակարգ է, բայց այն իր հայեցակարգին նման չէ: Ի վերջո, ո՞րն էր Փաշինյանի հայեցակարգը, որ նա փաստացի ոչ թե նոր հայեցակարգ է առաջարկում, այլ պատրաստվում է բանակցել արդեն իսկ եղած փաստաթղթերի շուրջ:

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Ինչ որ Դուք թվարկեցիք, դրանք տարբեր ժամանակներին էր վերաբերում: Լեւոն Տեր-Պետրոսյանի Ձեր նշած  հայտնի հոդվածին ես նույնպես արձագանքել եմ բաց նամակով, բայց այն մինչեւ այս վերջին զարգացումներն էին: Եվ այո, այնտեղ նա մի կողմից փաստում էր, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չունի արցախյան հակամարտության կարգավորման ծրագիր, բայց մյուս կողմից` շատ հստակ տողերի արանքում ցույց էր տալիս, որ այդ ծրագիրը կարող է համընկնել հենց իր մոտեցումների հետ: Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթը օրակարգ բերեց Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթը, բայց, ցավոք, առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածության: Սա կորուստ է, որն այս ընթացքում կրեց հայկական դիվանագիտությունը: Եվ առաջին անգամ էր, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ կար Հայաստանին ուղղակիորեն վերաբերող, այսպես ասած, նեգատիվ մաս: Նիկոլ Փաշինյանը գուցե լավ բան էր ուզում անել, մտածում էր, թե վերջ` մենք հաղթել ենք, էյֆորիան կա, 95 տոկոսանոց լեգիտիմությունը կա, ամբողջ աշխարհն ինձ է ցույց տալիս, ուրեմն` կարող եմ նոր բան անել: Սա տրամաբանական էր որպես ռազմավարություն, բայց այն արվեց հեղափոխական պրիմիտիվությամբ` չաշխատելով Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, չձեւավորելով դաշնակցային մթնոլորտ: Վստահ եմ, որ, օրինակ, ՌԴ ղեկավարությունը եթերում է լսել, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում նման պայման է առաջ քաշում: Այդ պրիմիտիվությունը գուցե մեր երկրում բերեց իրեն հաջողություն, բայց դրսում աշխատել չի կարող: Արդյունքում ունեցանք հետեւյալը` Նիկոլ Փաշինյանը գերագնահատեց իր քաշն ու արժեքը, նա մտածեց, որ ինչպես եկավ իշխանության, այդպես էլ կարող է այդ հարցը «բրդել»: Սակայն, քիչ թե շատ խելոք մարդկանց համար ակնհայտ էր, որ չի ստացվելու այդպես: Եթե անգամ նպատակը ճիշտ է դրված, բայց միջոցները սխալ էին ընտրված: Եվ 10 ամիս անց ունենք վիճակ, երբ Հայաստանն իր այս նախաձեռնությամբ բախվել է Մինսկի խմբի համանախագաների շատ լուռ դիմադրությանը: Ի՞նչ է նշանակում ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությունը, որ մենք դեմ չենք, գնացեք ադրբեջանցիների հետ բարիշեք, այսինքն` բանակցեք: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մենակ չի կարող Ալիեւին բերել այդ դաշտ, որպեսզի հնարավոր լիներ այդ դաշտ բերել հենց Ալիեւին, պետք էր Մինսկի խմբի համանախագներն այս գաղափարը վերցնեին, բայց նրանք չվերցրին Նիկոլի այս առաջարկությունը որպես հիմք: Եվ շատ կարեւոր եմ համարում ընդգծել, որ դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք Արցախի Հանրապետությունը միանալու էր բանակցային գործընթացին, երբ համապարփակ խաղաղության պայմանագիր նախապատրաստվեր: Սա ընդունեք որպես պաշտոնական հայտարարություն: Կազանի հանդիպման ժամանակ եւ դրանից հետո` բոլոր հնարավոր քննարկումների մեջ, կարմիր թելով եղել է այս միտքը, եւ այն արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների փաստաթղթերում: Դրա մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութեր)

Եթե չեմ սխալվում, ապրիլյան պատերազմից հետո` այդ մասին փաստել էր նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը...

Մի շարք համանախագահներ են դրա մասին առանձին խոսել: Բայց ես հիմա բաց տեքստով ասում եմ, որ Կազանում եւ դրանից հետո եղել է հայկական կողմից բանակցված եւ պնդված այդ մոտեցումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին, երբ ընդունվի ընդհանուր հիմունքներ հանդիսացող այդ մեկնաբանություններով փաթեթը, որի հիման վրա պետք է ստեղծվեր խաղաղության պայմանագիր: Եվ Արցախը պետք է լիներ այդ խաղաղության պայմանագրի կողմ` Սերժ Սարգսյանի օրոք: Փաշինյան-Ալիեւ գալիք հանդիպման հետ կապված, իհարկե, այսօր ակնկալիքներ եւ անհանգստություններ ունեն հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում խնդրին, գուցե այս 10 ամսվա մեջ ավելի շատ է սկսել կարդալ, հասկանալ, քան նախկինում, բայց նախկինում գործած սխալները, կներեք, բառիս համար, «դալի-դոլի» վերաբերմունքը Ալիեւի հետ հանդիպումներին, ընդհանրապես այդ ձեւաչափին, ցույց է տալիս, որ իրեն թվում էր, թե ցանկացած պահի կարող է, կոպիտ ասած, թռնել այդ գործընթացից, խուսափել կամ հրաժարվել, այնինչ համաշխարհային քաղաքականությունը նման բաներ չի հանդուրժում: Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը, եւ անկախ իր կամքից, նա Արցախի իղձերն ու մոտեցումներն է բանակցությունների մեջ ներկայացնելու, քանի դեռ Արցախը վերջնական չի միացել պրոցեսին: Ցավալի է նաեւ այն, որ ոչ միայն Նիկոլը լավ չի տիրապետում իրավիճակին, այլ առավել խայտառակ վիճակ է իր քաղաքական թիմում: Արդեն մեկ-երկու ամիս է արցախյան խնդիրը քննարկվում է շատ ինտենսիվ, բայց խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ինչպիսի՞ դեմք եք հիշում, որ կարողանա հասարակությանը, ԶԼՄ-ներին, արտաքին աշխարհին բանական խոսք ասել` արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված:

Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան

«ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ»

– Ամեն դեպքում, տպավորություն է, որ դուք դեռ հույսներդ չեք կորցնում եւ լավատես եք այս խորհրդարանի հետ կապված, քանի որ առաջարկել էիք ԱԺ նախագահին խորհրդարանական լսումներ կազմակերպել` Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

Սա լավատեսություն չէ, այլ` պետության նկատմամբ հարգանք, որովհետեւ անկախ նրանից, թե Ազգային ժողովն ումից է բաղկացած, այն պետական ինստիտուտ է: Ընդ որում` անկախ նրանից, որ իմ աչքերում այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, որովհետեւ նախորդը լուծարվել է Սահմանադրության խախտմամբ, խորհրդարանի նկատմամբ ճնշումներով, եւ դրա ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական գնահատականը դեռեւս տրվելու է: Պատասխան են տալու այն մարդիկ, ովքեր հոկտեմբեր ամսին կազմակերպեցին խորհրդարանի վրա հարձակումը: Ու անկախ այս ընտրություների որակից, ինչքան էլ ուզում են սազը ձեռքներին գովեն, դուրս եկեք փողոց ու Հայաստանի բնակիչներին հարցրեք` կեսից ավելին, անգամ մեզ չսիրողները վստահ են, որ Հանրապետականն անցել է խորհրդարան, պարզապես, չեն թողել...

«Քաղաքական երկրաշարժ է լինելու». Արմեն Աշոտյանի հարցազրույցը 5TV-ին

Այդ դեպքում ինչո՞ւ այն ժամանակ Սահմանադրական դատարանում չվիճարկեցիք ընտրությունների արդյունքները:

Իրավական խնդիրներ կային, եւ կար արժանապատվություն` չմխտռելու պետության համար կարեւոր քաղաքական գործընթաց: Մենք չափից ավելի պետականամետ կարող ենք թվալ այն մարդկանց համար, ովքեր, իրոք, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության նկատմամբ ունեն ֆիզիոլոգիական անընկալունակություն: Բայց մենք այդպիսին ենք: Նույն իմ առաջարկը ԱԺ նախագահին` պետությունը հարգող մարդու առաջարկ է: Ես ասում եմ` ժողովուրդ, ձեր պատգամավորներն Արցախից տեղյակ չեն, քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում են, Արցախը երբեք որպես գերակա խնդիր իրենց քաղաքական օրակարգում չեն ընդունել: Չեմ ասում չեն խոսել, բայց ո՛չ «Իմ քայլի», ո՛չ «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի համար Արցախի հարցը կուսակցականաստեղծ պրոցես չի եղել: Իրենց քարոզարշավը հիշեք, ընտրական ծրագրերը կարդացեք, նրանք Արցախի հարցը կարեւորելով` այն իրենց համար համակարգաստեղծ չի եղել: Մինչդեռ այն համակարգաստեղծ է եղել ՀՀԿ-ի եւ այլ ազգային կուսակցությունների համար: Դրա համար էլ ասում եմ` հրավիրեք արտախորհրդարանական ներուժինվերլուծաբաններին, անալիտիկ կենտրոնների ներկայացուցչներին, արեք այն որպես քաղաքական ուղերձ: Իսկ դրա փոխարեն եղան շատ պրիմիտիվ, մանկապատանեկան բացատրություններ: Ակնհայտորեն առաջին օրերին ավելի ազնիվ էին այս իշխանավորները, ասում էին` լավ բան է ասում, բայց որ Աշոտյանն է ասում, չենք անելու, թող ինքը մեզ չասի` ինչ անենք: 5-րդ դասարանում սովորող իմ որդին նման մեկնաբանությունով այլեւս առաջարկ չի մերժում: Իմ ասածը հետեւյալն էր` եթե դուք չեք հասկանում ինչ անել, լսեք խորհուրդը: Եվ այն ոչ թե բարի ցանկություն է, այլ բոլորիս համար է: Եղան նաեւ բացատրություններ, թե լսումներ անում ենք այն ժամանակ, երբ հասարակությանը ինչ-որ բան պետք է պատմենք եւ այլն: Շեշտեմ, որ խորհրդարանական լսումներն ունեն բազմաթիվ առաքելություններ, դրանցից մեկն էլ ուժեղ քաղաքական ազդակն է: Օրինակ` անցյալ տարի արեցինք Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ եւ հասարակությանը նոր բան չունեինք պատմելու, ինչ-որ նոր հանգամանք ի հայտ չէր եկել, ոչ էլ հայ ժողովուրդը մոռացել էր այդ ջարդերի մասին: Բայց արտաքին քաղաքական ազդակ հաղորդեցինք, որ խորհրդարանական երկրի թիվ մեկ դահլիճում քննարկում ենք այս խնդիրը եւ ընդունում հայտարարություն: Ի դեպ, այդ հայտարարությունը հեղինակել էի ես, բայց ստորագրեցին բոլոր 4 քաղաքական ուժերը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը կա այդ հայտարարության տակ: Սա արվեց, որովհետեւ պետք էր եւ հիմա էլ պետք է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ Փաշինյանն ուժեղ լինի, որովհետեւ սա ձեր, իմ եւ բոլորիս օգուտն է: Իսկ որպեսզի ուժեղ լինի, պետք է հասկանա խաղի կանոնները, որ երկրի քաղաքական ներուժը չի սկսվում ու ավարտվում իրենով, հատկապես Արցախի հարցում:

Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ. Արփինե Հովհաննիսյան

«ՄԻ ՔԻՉ ԷԼ ԶԻՆՎԵՔ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ... ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԿՈՐՑՆԻ ԻՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

– «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա: Դա իմը չէ», - ասում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի հայտարարության մեջ: Հետադարձ հայացք նետելով` կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա վերաբերում էր հենց այսօրվան ու արցախյան հիմնախնդրին:

«Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ Հայկական բնապահպանական ճակատ

Մոտենում է Հայաստանում իշխանափոխության մեկ տարին, եւ այս ժամանակահատվածը բավարար էր տասնյակ հազարավոր մարդկանց համար, որպեսզի հասկանան` ինչ է կատարվել, ու ինչ վտանգներ կան այսօրվա քաղաքական իրականության մեջ: Եվ էլի հարյուր հազարավոր մարդկանց աչքեր բացվելու են: Սա չի նշանակում, թե տասնյակ տարիներ հետո է պատմությունը տալու իր գնահատականը, գործընթացներն այսօր շատ են արագացել: Սերժ Սարգսյանի խոհեմությունը եւ իմաստնությունն այդ ժամանակահատվածում` ապրիլի 24-ին ընդառաջ, պահեց ու փրկեց Հայաստանն ու Արցախը ցնցումներից: Պետականամետության իմաստնությունն այդ օրերին գնահատեցին անգամ միջազգային ասպարեզում խոշորագույն դերակատարները, հիշեք` ՌԴ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական քաղաքական գործիչների հայտարարությունները: Եվրոպացի գործընկերներն ասում էին` հետկոմունիստական ժամանակահատվածում մենք այսպիսի բան չէինք տեսել, որ մարդն այնքան պետականամետ լինի, այնքան չուզենա վնաս տալ երկրում տեղի ունեցող գործընթացներին, անվտանգությանը` իր իշխանությունը պահելու համար, այլ այս տղամարդկային քայլով թուլացնի լարվածությունը եւ ժամանակավոր դուրս գա ասպարեզից: Վստահ եմ` մոտ ապագայում Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա հասարակությանը հուզող` ե՛ւ ապագայի, ե՛ւ անցյալի հետ կապված հարցերին պատասխան տալ: Մի քիչ էլ զինվեք համբերությամբ: Համենայնդեպս, ՀՀ երրորդ եւ մեր կուսակցության նախագահը, թեպետ հրապարակային դաշտում ակտիվ չէ, բայց նա ակտիվ քաղաքականության մեջ է: Եվ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները այնուհանդերձ բերում են նոր պահանջի, իսկ այդ պահանջը շատ պարզ էե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը պետք է լինեն անվտանգ, մեր ընդհանուր ռազմաքաղաքական դաշինքը պետք է լինի անխախտ, Հայաստանը չպետք է կորցնի իր արժանապատվությունը: Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են իրականացնել այն խոստումները, որ տվել են մեր քաղաքացիներին:

Նիկոլի խոստացած տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերն էլ «գրվեցին սառույցին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА