o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԻՍԻ ՏԱՐԻ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆՆԵՐԻՆ

25.12.2018 18:51 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԻՆՉՊԻՍԻ ՏԱՐԻ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆՆԵՐԻՆ

Մոսկվաբնակ հայազգի պայծառատես ՆՈՐԱ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ պատմել է, թե ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին 2019 թվականի ընթացքում եւ ինչից պետք է նրանք զգուշանան:

Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից

Աստղագուշակ` Խոյերի համար

овен2019թ.-ին Խոյերի գլխավոր օգնականը կլինի կամքի ուժն ու համբերությունը: Տարին խոստանում է լինել բազմազան, երբեմն դժվարություններով, բայց հաղթահարելի: Այս նշանի տակ ծնված ներկայացուցիչները գալիք տարում պետք է շրջապատեն իրենց փայտից պատրաստված իրերով, ցանկալի է կրել փոքր փայտե թալիսմաններ:

Մարտի 22-ին եւ ապրիլի 9-ին ծնված Խոյերին մեծ ֆինանսական հաջողություն է սպասվում: Իսկ մարտի 23-ին ծնվածներին խորհուրդ է տրվում  շինարարություն կամ վերանորոգում անել: Նրանց համար, ովքեր նշում են իրենց ծննդյան օրը մարտի 24-ին եւ ապրիլի 1-ին, կյանքը, վերջապես, դուրս կգա ճգնաժամից. նոր հնարավորություններ եւ ծանոթություններ կստեղծվեն: Մարտի 25-ին եւ ապրիլի 2-ին ծնվածներին աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել եւ չվստահել անծանոթ մարդկանց, քանի որ խաբեության հավանականությունը բարձր է: Մարտի 26-ին եւ 29-ին, ինչպես նաեւ ապրիլի 3-ին եւ 6-ին ծնվածների ընտանիքում ավելացումներ են սպասվում: Մարտի 27-ին, ապրիլի 4-ին եւ 17-ին ծնվածները պետք է շատ զգույշ լինեն պետական մարմինների, փաստաթղթերի հետ եւ խուսափեն լուրջ փաստաթղթեր ստորագրելուց: Մարտի 28-ին, ապրիլի 4-ին, 5-ին, 11-ին, 16-ին եւ 19-ին ծնվածների համար գալիք տարին կենսական նշանակություն ունի, շատ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք շրջադարձային կլինեն: Եթե ծնվել եք մարտի 30-ին, ապրիլի 7-ին եւ 14-ին, ապա լուրջ փոփոխություն է սպասվում կարիերայում: Մարտի 31-ին եւ ապրիլի 8-ին ծնվածները պետք է պաշտպանվեն չար աչքից, եւ այդ հարցում կօգնեն պաշտպանիչ թալիսմանները եւ հնարավորության դեպքում ավելի հաճախ եկեղեցի գնալը: Լավ լուր է սպասվում ապրիլի 10-ին եւ 12-ին ծնվածների համար. նրանք կհանդիպեն իրենց երկրորդ կեսին եւ ընտանիք կկազմեն: Նրանք, որոնք ծնվել են ապրիլի 13-ին, ստիպված կլինեն փոխել բնակության վայրը եւ ճանապարհորդել: Ապրիլի 15-ին ծնվածները կդառնան ավելի իմաստուն: Իսկ ապրիլի 18-ին ծնված անհատներին խորհուրդ չի տրվում վարկ ձեւակերպել:

Ինչ սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին սեպտեմբեր ամսին. Տեսանյութ

 

Աստղագուշակ` Ցլերի համար

телецՑլերի համար գալիք տարին հաջողակ է: Ցուլը կկարողանա երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, անշարժ գույք ձեռք բերել կամ խնայողություններ անել եւ ընդհանրապես ամրապնդել դիրքերը: 2019թ.-ին Ցլերի համար լավագույն թալիսմանը յաշման է: Ապրիլի 20-ին եւ 23-ին, ինչպես նաեւ մայիսի 19-ին ծնվածների մոտ 2018-ի անհաջող ավարտից հետո ամեն ինչ, վերջապես, կփոխվի: Ապրիլի 21-ին, մայիսի 8-ին եւ 20-ին ծնվածները ֆինանսական վիճակի բարելավում կունենան: Ապրիլի 22-ին ծնվածներին առաջարկվում է սկսել շինարարություն կամ վերանորոգում: Իսկ ապրիլի 24-ին եւ 30-ին, մայիսի 1-ին եւ 7-ին ծնվածները պետք է ուշադիր լինեն եւ կասկածելի մարդկանցից հեռու մնան: Նրանք, որոնք ծնվել են ապրիլի 25-ին եւ մայիսի 2-ին կարող են երեխա պլանավորել: Ապրիլի 26-ին, մայիսի 3-ին եւ 16-ին ծնվածները թղթաբանությունների վրա շատ ժամանակ կծախսեն, ստիպված են լինելու ներկայացնել տարբեր փաստաթղթեր եւ այցելելու տարբեր հաստատություններ: Ապրիլի 27-ին, 28-ին, 4-ին, 5-ին, 10-ին եւ 18-ին ծնվածների մոտ կյանքն ամբողջովին այլ հունով կընթանա: Այստեղ ամեն ինչ հնարավոր է (ամուսնություններ, ամուսնալուծություններ, աշխատանքի փոփոխություն եւ նոր բնակարան), նրանք հաստատ չեն ձանձրանա: Ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, 13-ին եւ 15-ին ծնվածները կկարողանան հաջողության հասնել իրենց կարիերայում, մասնագիտական խնդիրները կլուծվեն ավելի լավ, քան սպասելիքները: Մայիսի 9-ին եւ 11-ին ծնվածներին սպասվում է սեր: Մայիսի 12-ին իրենց ծննդյան տարեդարձը նշողները ամբողջ տարի ուղեւորությունների մեջ կլինեն, եւ գուցե հեռավոր վայրեր տեղափոխվեն ապրելու: Մայիսի 9-ին ծնվածներն ինտելեկտուալ եւ հոգեւոր աճ կունենան: Մայիսի 17-ին ծննդյան տոնը նշողների համարը 2020-ը կլինի թեժ տարի:

Ինչ է սպասվում 2020 թվականին կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

 

Աստղագուշակ` Երկվորյակների համար

близнецыԵրկվորյակները կարող են ակնկալել մեղմ, հանգիստ տարի: Ճիշտ է, որոշ «անհանգիստ» Երկվորյակների համար այն կարող է թվալ մի քիչ ձանձրալի: Եթե կրեք փիրուզից պատրաստված թալիսման, ապա տարին ավելի պայծառ ու զվարճալի կլինի:

Այս տարի հեշտ չի լինելու մայիսի 21-ին եւ հունիսի 20-ին ծնվածների համար, բայց դուք կարող եք շտկել իրավիճակը, եթե զբաղվեք անշարժ գույքի հարցերով: Մայիսի 22-ին, 26-ին եւ 27-ին, ինչպես նաեւ հունիսի 3-ին, 4-ին, 9-ին, 17-ին եւ 18-ին ծնվածների մոտ ամեն ինչ կփոխվի, կսկսվի նոր կյանք: Մայիսի 23-ին, 29-ին եւ հունիսի 6-ին ծնվածները պատրանքների գիրկը կընկնեն: Ավելի լավ է հեռու մնան արկածներից եւ կասկածելի առաջարկներից: Մայիսի 24-ին եւ հունիսի 1-ին ծնվածների համար ուրախ տարի է սպասվում, եւ, գուցե, ծնող դառնան: Մայիսի 25-ին, հունիսի 2-ին եւ 15-ին ծնվածների համար տարին կարող է վտանգավոր լինել: Սա այն ժամանակաշրջանն է, երբ գաղտնին դառնում է բացահայտ: Բայց եթե դուք  մեղավոր չեքապա վախենալու ոչինչ չունեք, ընդհակառակը, տարին հաջող կլինի: Մայիսի 28-ին, հունիսի 5-ին, 12-ին եւ 14-ին ծնվածների համար տարին հաջողակ կլինի աշխատանքի մեջ: Ինչ էլ ձեռնարկեք, լավ արդյունք կտա: Ծննդյան օրը`մայիսի 30-ին, հունիսի 7-ին եւ 19-ին նշող մարդկանց ճակատագիրը ֆինանսական առումով երես կտա:

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մարմնի յուրահատուկ գեղեցիկ մասը

Նրանք, ովքեր ծննդյան օրը նշում են մայիսի 31-ին, հունիսի 8-ին եւ 10-ին թող սպասեն սիրային արկածների: Հունիսի 11-ին ծնվածներին սպասվում են ճանապարհորդություններ: Իսկ հունիսի 13-ին եւ 16-ին ծննդյան օրը նշողները հնարավորություն կունենան վերանայել անցյալն ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը. տեսակետների վերանայման ժամանակաշրջան է:

 

Աստղագուշակ` Խեցգետինների համար

ракԳալիք տարում Խեցգետինները պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի հասնեն արդյունքի, եւ այդ ջանքերը կպարգեւատրվեն: Նրանց սպասում է շատ աշխատանք, որն էլ խոստանում է լինել արդյունավետ: Գալիք տարում նրանց համար թալիսման կարող են լինել երկնագույն քարերը: Հունիսի 22-ին եւ 28-ին, հուլիսի 5-ին եւ 21-ին ծնված Խեցգետնինները պետք է լինեն ուշադիր. մեծ է հավանականությունը խաբված լինելու, բայց անհանգստանալ եւ վախենալ պետք չէ: Հունիսի 27-ին, հուլիսի 4-ին, 11-ին եւ 13-ին ծնվածների համար գալիք տարին կդառնա մասնագիտական ձեռքբերումների եւ կայուն դիրք զբաղեցնելու ժամանակաշրջան: Բացի այդ, տարին շատ բարենպաստ է այն մարդկանց համար, ում ծննդյան օրը ընկնում է հունիսի 23-ին եւ հուլիսի 22-ին: Նրանց սպասում են ուրախություն եւ հաջողություն: Իսկ նրանց համար, որոնք ծնվել են հունիսի 24-ին, հուլիսի 1-ին, 14-ին եւ 23-ին, աստղերը կանխատեսում են գործարքներ, ավելորդ թղթաբանություն: Հունիսի 25-ին եւ 26-ին, հուլիսի 2-ին, 3-ին, 8-ին, 16-ին, 17-ին եւ 20-ին ծնվածները կապրեն նոր կյանքով: Փոփոխությունները հնարավոր է շփոթեցնեն Ձեզ, բայց մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի: Հունիսի 29-ին, հուլիսի 6-ին եւ 18-ին ծնվածների մոտ ձեռները փող կընկնի: Սերը կժպտա հունիսի 30-ին, հուլիսի 7-ին եւ 9-ին ծնվածների համար:

Ինչ է սպասվում հորոսկոպի նշաններին օգոստոս ամսին (տեսանյութ)

Հուլիսի 10-ին ծնվածները տարին կանցկացնեն անիվների վրա` ինքնաթիռներում: Հաջող տարի է սպասվում հուլիսի 12-ին եւ 15-ին ծնվածների համար. մեծ իրադարձություններ չեն ակնկալվում, ժամանակն է  հանգստանալու: Հուլիսի 19-ին ծնվածները պետք է մտածեն տուն կառուցելու մասին:

 

Աստղագուշակ` Առյուծների համար


левԱռյուծները` հատկապես իգական սեռի, պետք է փորձեն լինել զուսպ: Խոզուկը չի հանդուրժում անզուսպ պահվածք: Եթե Առյուծը հանգիստ է, ապա տարին անցնում է սահուն եւ լավ: Առյուծներին, ինչպես եւ Խոյերին ցանկալի է ձեռք բերել փայտե թալիսմաններ եւ կրել այն մինչեւ հաջորդ տարի:

Այսօր ձեզ հիանալի օր է սպասվում. Օրվա աստղագուշակ

Ամենահաջողակները կլինեն այն Առյուծները, որոնք ծննդյան օրը նշում են հուլիսի 28-ին, օգոստոսի 5-ին, 10-ին, 17-ին, 19-ին եւ 21-ին: Նրանց մեծ հաջողություն է սպասում: Հուլիսի 29-ին եւ 31-ին, օգոստոսի 6-ին եւ 8-ին ծնվածները կլինեն երջանիկ ու սիրով լեցուն: Հուլիսի 24-ին, 25-ին եւ 30-ին, ինչպես նաեւ օգոստոսի 1-ին, 2-ին, 7-ին, 12-ին, 15-ին եւ 16-ին ծնվածների համար գալիք տարին շրջադարձային կլինի: Այն ամբողջությամբ կփոխի Ձեր կյանքը: Փոփոխությունները կարող են ազդել Ձեր կյանքի բոլոր ոլորտներում: Օգոստոսի 11-ին եւ 14-ին ծնունդ նշողներին աստղերը խորհուրդ են տալիս հանգիստ մնալ իրենց տեղերում: Այս ժամանակաշրջանում հարկ է խուսափել կոնֆլիկտներից եւ պատրաստվել պայծառ 2020թ.-ին: Օգոստոսի 9-ին ծննդյան տոնը նշողները կարող են հանգիստ սկսել հավաքել  ճամպրուկները.տանը հաստատ չեք մնալու: Իսկ ովքեր ծնվել են հուլիսի 27-ին, օգոստոսի 4-ին եւ 20-ին, չպետք է տրվեն սադրանքների: Մեծ է գայթակղությունը հունից դուրս գալու եւ ցուցադրելու, որ Դուք իսկական Առյուծ եք, բայց դա անել պետք չէ: Եղեք համբերատար, եւ 2020 թվականին կյանքը ձեզ նոր գույներ կպարգեւի: Օգոստոսի 18-ին ծնվածների համար վտանգավոր ժամանակահատված էավելի լավ է նստել տանը եւ սպասել 2020թ.-ի գալուն: Հուլիսի 26-ին եւ օգոստոսի 3-ին ծննդյան օրը նշողները աշխատանքում նոր բարձունքների կհասնեն եւ հասարակության մեջ մեկ քայլ ավելի առաջ քայլ կանեն: Իսկ օգոստոսի 13-ին եւ 22-ին ծնվածները կստանան 2018-ի իրենց բաժին պատիժը կամ վարձատրությունը:

Ֆինանսական առումով գերազանց ամիս է սպասվում.Հունիս ամսվա աստղագուշակ

 

Աստղագուշակ` Կույսերի համար

деваԳալիք տարում Կույսերը ֆավորիտների ցանկում են: Նրանք իրենց տարերքում կլինեն: Նրանց հաջողություն է սպասվում: Օձաքարը կամրացնի նրանց հաջողությունը:

Ճակատագրի նվերների մեծ մասը կստանան այն Կույսերը, որոնք իրենց ծննդյան օրը նշում են օգոստոսի 27-ին, սեպտեմբերի 4-ին, 9-ին, 11-ին, 18-ին եւ 20-ին: Սեպտեմբերի 16-ին ծնվածների մոտ կլավանա ֆինանսական վիճակը: Օգոստոսի 23-ին, 24-ին եւ 30-ին ծնվածները, ինչպես նաեւ սեպտեմբերի 1-ին, 6-ին, 14-ին եւ 22-ին կտրուկ կփոխեն իրենց կյանքը: Միայնակները կարող են ամուսնանալ, երեխա չունեցողները երեխա ունենալ, գործարարները նոր բիզնես ունենալ: Սեր սպասվում է օգոստոսի 29-ին եւ 31-ին, սեպտեմբերի 5-ին եւ 7-ին ծնվածներին: Սեպտեմբերի 8-ին ծնվածները, ամենայն հավանականությամբ, կփոխեն իրենց բնակության կամ աշխատանքի վայրը: Օգոստոսի 25-ին եւ սեպտեմբերի 2-ին ծնվածներին աստղերը հուշում են մասնագիտական աճ ու կայունացում գործերում: Իսկ սեպտեմբերի 12-ին եւ 21-ին ծնվածները ստիպված կլինեն շատ ժամանակ ծախսել փաստաթղթերի հետ կապված խնդիրների լուծմանը, խորհուրդ է տրվում ուշադիր ուսումնասիրել յուրաքանչյուր թուղթ: Օգոստոսի 26-ին, սեպտեմբերի 3-ին եւ 19-ին ծնվածները, եթե չմոլորվեն ու չտրվեն սադրանքներին, ապա տարին կանցնի սահուն: Սեպտեմբերի 17-ին ծնվածներին աստղերը պնդում են վերանորոգել կամ նույնիսկ տուն կառուցել: Իսկ սեպտեմբերի 10-ին, 13-ին եւ 15-ին ծնվածների համար դա կլինի հանգստի եւ մտածելու տարի: Սա մի ժամանակաշրջան է, երբ ոչ մի բան կախված չէ Ձեզանից, եւ ավելի լավ է ուժ հավաքեք:

Այսօր սպասվում է հանդիպում ձեր երազանքների մարդու հետ. Օրվա աստղագուշակ

 

Աստղագուշակ` Կշեռքների համար

весыԸնդհանուր առմամբ, 2019 թվականը Կշեռքների համար ավելի լավը կլինի, քան նախորդը. նոր ծանոթություններ, կապեր  ու հնարավորություններ: Բախտը կժպտա այն Կշեռքներին, որոնք չեն մասնակցի ինտրիգներին եւ դավադրություններին: Խոսքը նրանց մասին է, որոնք ծնվել են սեպտեմբերի 26-ին, հոկտեմբերի 3-ին, 8-ին, 10-ին եւ 19-ին: Իսկ սեպտեմբերի 27-ին եւ հոկտեմբերի 4-ին ծնվածները կգտնեն հուսալի հովանավոր: Հոկտեմբերի 15-ին ծնվածները գումար կստանան: Հոկտեմբերի 14-ին եւ 17-ին ծնվածները ծանր տարվանից հետո ավելի լավ կյանքով կապրեն: Սերը կայցելի սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 6-ին ծնվածներին: Իսկ սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 7-ին ծնվածները շատ են ճամփորդելու: Հոկտեմբերի 16-ին ծնվածներին աստղերը խորհուրդ են տալիս տուն կառուցել կամ վերանորոգել: Սեպտեմբերի 23-ին եւ 28-ին ծնվածները պետք է սպասեն կյանքի փոփոխություններին: Գլոբալ փոփոխություններին թող սպասեն հոկտեմբերի 5-ին, 13-ին, 21-ին եւ 22-ին ծնվածները. դուք  հաստատ չեք ձանձրանա: Նոր պաշտոն կունենան սեպտեմբերի 24-ին, հոկտեմբերի 1-ին եւ 23-ին ծնվածները:

Կշեռքներին լավ տրամադրություն է սպասվում․ մարտի 23-ի աստղագուշակ

Գալիք տարին դժվար կլինի սեպտեմբերի 25-ին, հոկտեմբերի 2-ին եւ 18-ին ծնվածների համար. դուք ակնկալում եք բազմաթիվ պատրանքներ եւ խաբեություն, բայց այն Ձեզ չի վնասի: Հոկտեմբերի 11-ին եւ 20-ին ծնվածների համար եկել է արդարության ժամը. այս տարի դուք կստանաք այն, ինչին արժանի եք: Իսկ հոկտեմբերի 9-ի եւ 12-ի ծնվածների համար տարին կլինի մի քիչ ձանձրալի. պայծառ իրադարձություններ չեն լինի, այս ժամանակը ձեզ տրվում է հանգստանալու համար:

Երկվորյակներ այսօր ձեզ սպասվում են անակնկալ ծանոթություններ․ Օրվա աստղագուշակ

 

Աստղագուշակ` Կարիճների համար

скорпионԿարիճներին սպասում են շատ լուրջ իրադարձություններ` կայուն եւ անկայուն: Այսպիսով, Կարիճներ, ամրացրեք Ձեր անվտանգության գոտիները, քանի որ Ձեր ինքնաթիռը կհայտնվի տուրբուլենտային գոտումՁեզ կարող է օգնել լեռնային բյուրեղապակուց պատրաստված թալիսմանը:

Գալիք տարին բարենպաստ կլինի այն Կարիճների համար, որոնք նշում են իրենց ծննդյան օրը հոկտեմբերի 27-ին եւ 29-ին, նոյեմբերի 7-ին, 9-ին, 16-ին եւ 18-ին: Հոկտեմբերի 25-ին, նոյեմբերի 2-ին եւ 14-ին ծնվածները գումարի կարիք կունենան: Իսկ հոկտեմբերի 26-ին եւ նոյեմբերի 15-ին ծնվածների համար գալիք տարին կարող է լինել վտանգավոր: Ուստի, հնարավորինս, խուսափեք ռիսկերից: Գործերի հաջող ընթացք կունենան նրանք, որոնք լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 24-ին եւ նոյեմբերի 13-ին: Հոկտեմբերի 28-ին, նոյեմբերի 1-ին եւ 17-ին ծնվածները չար աչքից եւ բացասական լիցքերից ու մոգության զոհ դառնալուց կարող են պաշտպանվել թալիսմաններովԱմենաշատ փոփոխությունները կթակեն դռները հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 4-ին, 12-ին, 20-ին եւ 21-ին ծնվածների մոտ. ձեր կյանքն ամբողջովին կփոխվի: Նոյեմբերի 8-ին եւ 11-ին ծնվածներին աստղերը խորհուրդ են տալիս հանգստանալ եւ պարզապես լինել դիտողի դերում: Այժմ ոչինչ կախված չէ ձեզանից: Այնպես որ, դադար վերցրեք: Հոկտեմբերի 30-ին, 10-ին եւ 19-ին ծնվածները պետք է խուսափեն օրենքի հետ կապված խնդիրներից եւ իշխանության հետ շփումներից: Սերը կայցելի նոյեմբերի 3-ին եւ 5-ին ծնվածներին: Նոյեմբերի 6-ին ծնվածներն, ամենայն հավանականությամբ, կփոխեն իրենց բնակության վայրը եւ շատ ժամանակ կծախսեն ճանապարհների վրա:

Կշեռքներին ռոմանտիկ ժամադրություն է սպասվում. Աստղագուշակ հունվարի 20-ի համար

 

Աստղագուշակ` Աղեղնավորի համար

стрелецԱղեղնավորների համար սա ամենալավ տարին չէ, բայց դուք չեք կարող այն շատ վատ տարի անվանել: Որպեսզի տարին անվտանգ անցնի, աղեղնավորները պետք է հնարավորինս զուսպ լինեն եւ փորձեն չնեղացնել մտերիմներին: Գրպանում խորհուրդ է տրվում ունենալ մի կտոր վարդագույն քվարցից թալիսման: Այն հաջողություն կբերի:

Գալիք տարին բարենպաստ կլինի նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 6-ին, 8-ին, 15-ին եւ 17-ին ծնվածների համար. դուք, անպայման, հաջողություն կունենաք: Դրամը կսիրի նրանց, որոնք լույս աշխարհ են եկել նոյեմբերի 24-ին, դեկտեմբերի 1-ին եւ 13-ին: Նոյեմբերի 22-ին եւ դեկտեմբերի 21-ին ծնվածները կարող են ակնկալել աշխատանքային հաջողություններ եւ իրավիճակի կայունացում: Աստղերը կյանքի նոր շրջան, սկիզբ են խոստանում նոյեմբերի 26-ին, 3-ին, 11-ին եւ 20-ին ծնվածների մոտ:

Կենդանակերպի ո՞ր նշանների միջեւ սեր չի լինում

Նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 10-ին եւ դեկտեմբերի 16-ին ծնվածները չպետք է վարկ ձեւակերպեն առաջիկա տարվա ընթացքում եւ չկատարեն ներդրումներ կասկածելի բիզնեսում: Նոյեմբերի 25-ին եւ 27-ին, ինչպես նաեւ դեկտեմբերի 2-ին եւ 4-ին ծնվածներին սպասվում է սեր: Բնակության վայրի փոփոխություն եւ ուղեւորություններ սպասում են նրանց, որոնք ծնվել են նոյեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 5-ին:

Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 7-ին եւ 12-ին ծնվածները պետք լուռ լինեն, որպեսզի դառնան իմաստուն: Դեկտեմբերի 14-ին ծնվածները պետք է խուսափեն վտանգավոր իրավիճակներից եւ տնային բարեփոխումներից: Դեկտեմբերի 9-ին եւ 18-ին ծնվածները պետք է շատ զգույշ լինեն փաստաթղթերի հետ եւ հնարավորության դեպքում խուսափեն պետական մարմինների հետ շփումներից:

Ինչպես են գումար ծախսում կենդանակերպի տարբեր նշանները

 

Աստղագուշակ` Այծեղջյուրների համար

козерогԱմենահաջողակ աստղակերպն է: Նրանց սպասում է հաջողություն բոլոր ուղղություններով: Տարին հոգսաշատ չի լինի եւ մեկ աստիճանով կբարձրացնի Այծեղջյուրին: Առաջարկվող թալիսմանը դեղին կամ կանաչ նեֆրիտն է:

Ամենից երջանիկ Այծեղջյուրները ծնվել են դեկտեմբերի 28-ին եւ 30-ին եւ հունվարի 4-ին, 6-ին, 17-ին եւ 19-ին: 2019թ.նրանց մեծ հնարավորություններ կտա, որպեսզի իրականան բոլոր երազանքները: Կպարգեւատրվեն նրանք, որոնք նշում են իրենց ծննդյան օրը դեկտեմբերի 23-ին, հունվարի 2-ին եւ 12-ին: Դեկտեմբերի 24-ին եւ 26-ին, հունվարի 13-ին եւ 15-ին ծնվածները կգտնեն իրենց երկրորդ կեսին: Առաջիկա տարին կլինի շրջադարձային  այն մարդկանց համար, որոնք ծնվել են դեկտեմբերի 25-ին, հունվարի 2-ին, 8-ին, 9-ին եւ 14-ին.նրանց բոլոր ոլորտներում սպասում են զգալի փոփոխություններ: Դեկտեմբերի 27-ին եւ հունվարի 16-ին ծնվածները տարին կանցկացնեն անիվների վրա, նրանց սպասում են ճանապարհները, հնարավոր էբնակության վայրի փոփոխություն: Դեկտեմբերի 22-ին, հունվարի 5-ին եւ 11-ին ծնվածներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել եւ նոր ծանոթներից զգուշանալ` կասկածելի գործարքներից եւ փոխհարաբերություններից խուսափելու համար: Գալիք տարին հունվարի 3-ին ծնվածների համար պետք է նվիրեն իրենց ժամանակը` բնակարանային եւ անշարժ գույքի հարցերի բարելավմանը: Դեկտեմբերի 31-ին, դեկտեմբերի 7-ին եւ 20-ին ծնվածները զբաղված կլինեն փաստաթղթային աշխատանքներով, այցելություններով կառավարական եւ իրավաբանական հաստատություններ: Աստղերը խոստանում են հաջողություններ կարիերայում նրանց, ում ծննդյան օրը հունվարի 10-ն է:

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին՝ մեկ բառով

Նրանք, որոնք ծնվել են հունվարի 1-ին եւ 2018թ. եղել է բարդ ու լարված տարի, գործերում հաջողություն է սպասում: Իսկ դեկտեմբերի 29-ին եւ հունվարի 18-ին ծնվածներին գալիք տարին կբերի իմաստություն, մտավոր եւ հոգեւոր աճ:

 

Աստղագուշակ` Ջրհոսների համար

водолейԳալիք տարում Ջրհոսների բոլոր ուժերը կկենտրոնանան սիրո եւ ընտանիքի բնագավառում: Ստիպված կլինենք շատ ժամանակ ծախսել երեխաների եւ մտերիմ մարդկանց վրա: Տարվա երկրորդ կեսին Ջրհոսը կկարողանա շունչ քաշել եւ, վերջապես, հոգ տանել իր մասին: Լարվածությունից ձերբազատվելու համար կօգնի լեռնային բյուրեղապակուց պատրաստված թալիսմանը:

Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալ

Ամենահաջողակ Ջրհոսները հունվարի 26-ին, 28-ին եւ փետրվարի 3-ին, 5-ին, 16-ին եւ 18-ին ծնվածներն են: Հունվարի 24-ին, փետրվարի 1-ին եւ 11-ին ծնվածների մոտ աստղերը խոստանում են բարելավել ֆինանսական վիճակը: Սերը կայցելի նրանց, որոնք ծնվել են փետրվարի 12-ին եւ 14-ին: Հունվարի 22-ին, 30-ին եւ 31-ին ծնվածների համար, ինչպես նաեւ 7-ին, 8-ին գալիք տարին կլինի կարեւոր փոփոխությունների տարի: Փոփոխությունը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում: Հունվարի 27-ին, փետրվարի 4-ին եւ 10-ին ծնվածների համար տարին ռիսկային է.նրանք կարող են դառնալ չար աչքի եւ խաբեության զոհ: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել մանրուքներին եւ չվախենալ, եւ տարին կանցնի հանգիստ:

Կենդանակերպի 5 վտանգավոր, ճակատագրական կանայք

Տարին կարող է վտանգավոր լինել հունվարի 25-ին եւ փետրվարի 2-ին ծնվածների համար, խորհուրդ է տրվում խուսափել վտանգավոր իրավիճակներից եւ պարզապես հանգիստ նստել ու սպասել, եւ տարին շատ երջանիկ կլինի: Հունվարի 21-ին եւ փետրվարի 17-ին ծնվածների համար գալիք տարին հանգստանալու ժամանակաշրջան է: Աստղերը խոստանում են բնակության վայրի փոփոխություն փետրվարի 15-ին ծնվածներին: Հունվարի 29-ին, փետրվարի 6-ին եւ 19-ին ծնվածները պետք է զգույշ լինեն օրենքի եւ փաստաթղթերի հարցերում: Նրանք, որոնք ծնվել են հունվարի 23-ին աստղերը կպարգեւեն առողջություն եւ խաղաղություն երկու դժվարին տարիներից հետո: Փետրվարի 9-ին ծնվածներին սպասվում են հաջողություններ կարիերայում ու մասնագիտական աճ:

Ամենաբարդ դասը, որը 2019-ը կմատուցի կենդանակերպի նշաններին

 

Աստղագուշակ` Ձկների համար

рыбыՁկները գալիք տարում հաջողակ կլինեն մասնագիտական եւ ֆինանսական ոլորտներում: Դուք վստահորեն առաջ կշարժվեք: Ձկներին խորհուրդ է տրվում կրել փիրուզայից եւ կորալից պատրաստված թալիսմաններ:

Մեծ հաջողություններ են  սպասվում փետրվարի 25-ին եւ 27-ին, փետրվարի 2-ին, 4-ին, 15-ին եւ 17-ին ծնված Ձկներին: Բոլորի երազանքներն իրականություն կդառնան: Իսկ ֆինանսական հաջողությունները կգան փետրվարի 23-ին եւ մարտի 10-ին ծնվածների մոտ: Փետրվարի 21-ին եւ 29-ին, մարտի 6-ին, 7-ին, 12-ին եւ 20-ին ծնված Ձկներին սպասում է հեղափոխական փոփոխություններ. նրանց կյանքը ամբողջովին կփոխվի: Սեր, հնարավոր էհարսանիք թող սպասեն մարտի 11-ին եւ 13-ին ծնված Ձկները: Փետրվարի 26-ին, մարտի 3-ին եւ 9-ին ծնվածները չպետք է անկեղծ լինեն օտարների հետ եւ չափից ավելի վստահեն ուրիշներին: Պետք է ուշադիր լինել փետրվարի 20-ին եւ 24-ին, մարտի 1-ին եւ 19-ին ծնված մարդիկ.նրանց համար վտանգավոր տարի է սպասվում: Ավելորդ զգուշավորությունը չի խանգարի: Փետրվարի 22-ին եւ մարտի 21-ին ծնվածները, վերջապես, թեթեւություն կզգան, եւ իրենց գործերը հաջող ընթացք կունենան: Հաջողություններ կարիերայում սպասվում է մարտի 8-ին եւ 14-ին ծնվածների մոտ: Մարտի 16-ին ծնվածները կդառնան ավելի իմաստուն: Իսկ փետրվարի 28-ին, մարտի 5-ին եւ 18-ին ծնվածները ստիպված կլինեն շատ ժամանակ ծախսել փաստաթղթային գործընթացների եւ այցելող հաստատությունների վրա:

Կենդանակերպի 5 նշան, ում սիրելը չափազանց բարդ է

Թարգմանությունը` Վլադ Մուրադյանի

Հ․Գ․ Պայծառատեսի գուշակությունները Հայաստանի վաղվա օրվա մասին կարդացեք վաղվա տպագիր «Իրավունքում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА