ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանը հանդես կգա սենսացիոն հայտարարություններով

14.08.2018 10:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քոչարյանը հանդես կգա սենսացիոն հայտարարություններով

Ինչպես տեղեկացրել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այսօր ժամը 12:00–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում կհանդիպի լրագրողների հետ։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ ասուլիսում Քոչարյանը պատրաստվում է նախ՝ մանրամասներ եւ հակափաստարկներ ներկայացնել մարտի 1-ի գործով իրեն ներկայացված մեղադրանքների հետ կապված: Սրանից զատ, ըստ աղբյուրի, երկրորդ նախագահը նույն դեպքերի առնչությամբ դեռ անհայտ կամ քիչ հայտնի մի շարք սենսացիոն բացահայտումներ է պատրաստվում ներկայացնել, այդ թվում՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ գործող վարչապետ Փաշինյանի հետ առնչվող: Վերջապե, ըստ աղբյուրի, Քոչարյանը կխոսի նաեւ առաջիկա ծրագրերից ու, մեծ հավանականությամբ, կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին: Թե ինչ ձեւաչափով եւ կազմով, աղբյուրը չնշեց:

«Կգա ժամանակ Սերժ Սարգսյանը ուղիղ կասի՝ ինչ նկատի ուներ «Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի» ասելով».Շարմազանով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА