o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

29.05.2020 02:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

«Օրեր առաջ անդրադարձել էի Հայոց Ցեղասպանության Ինստիտուտ Թանգարանի տնօրեն Հ. Մարությանի հունական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցին (2019թ. դեկտ.), ուր նա հետեւյալ հաստատումներն էր արել՝ «ես 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասնագետ չեմ: Ես հիշողության խնդիրների մասնագետ /ուսումնասիրող/ եմ»: «Ես տնօրենի պաշտոնը ստանաձնել եմ որոշ փոփոխություններ իրականացնելու գաղափարով/ծրագրով:… ինչու՞ միայն խոսել այն մասին, թե քանի հազար են այստեղ կամ այնտեղ սպանվել», - ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ մեջբերում է Հարություն Մարությանի արտահայտած մտքերը և մանրամասնում. «Փաստորեն, Հ. Մարությանը ոչ միայն անթաքույց հայտարարում է Ցեղասպանության դիսկուրսում փոփոխության իր հանձնառության մասին, այլև հետևողականորեն իրականացնում քայլեր, որոնք ապացուցում են Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման պետականորեն որդեգրված քաղաքականության մեջ նրա կողմից իրականացվող տրանսֆորմացիայի ռազմավարության և նպատակադրումների մասին: Սա հաստատվում է նաև մեկ այլ դրվագով. 2019թ. մարտին Թուրքիայում կազմակերպված Memory Sites, Memory Paths, Towards Another Future/Հիշողության ուղիներ. Դեպի այլ ապագա/ վերտառությամբ խորհրդաժողովում խոսելով՝ տնօրենը դարձյալ հաստատում է փոփոխություն իրականացնելու իր նպատակադրումը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել վերնագրին. Ցեղասպանության կոնտեքստ և միայն հիշողությունդեպքի վայրը՝ Թուրքիա: Ահա, թե ինչպես է եզրափակում իր խոսքը բանախոս Մարությանը. «Հայ իրականության մեջ, մոտ մեկ դար, պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում հիշատակվել է միայն Զոհերի հիշատակը: Վաղուց Զոհերի հիշատակի օրը վերափոխելու և մեր պատկերացումներում փոփոխություններ կատարելու ժամանակն է:
Օրինակ կարող ենք այսպես ձևակերպել՝ Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների օր: Իսկ այս ծրագրերն իրականացնելու համար նվիրատուներ են հարկավոր»:/ Տեսանյութ, 20-22ր:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Սա ասվում է Թուրքիայում, այն պարագայում, երբ այս ելույթից չորս տարի առաջ՝ 2015-ին ընդուվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, ուր սևով սպիտակի վրա գրված է՝ Հայ ժողովուրդը միակամ է «Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Հռչակագիրը նաև հաստատում է պատմական արդարության համար մղվող պայքարը շարունակել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով»:

«Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ

Եթե վերը նշված մտքերի հեղինակը միջակ ուսանող լիներ կամ մի մոլորված ռեֆերատագիր, կարելի էր վրդովվել, ափսոսալԲայց մեր Ցեղասպանության մասին այսպիսի խոսույթով և հաստատումներով, իր նպատակների համար Թուրքիայում նվիրատվություն մուրալով, խոսում է ՀՑԹԻ տնօրենը: Կարկամում ես, ու հասկանում, որ սա ցանց է, ծուղակ, ծրագիրԿարկամում ես ու հասկանում, թե ինչ հետևողականորեն են մաշում մեզ, թուլացնում ու նսեմացնում մեր պետականության ազգային բաղադրիչը, մեր ինքնությունըԱրդյոք կարծու՞մ եք, որ Ապրիլի 24-ի նախօրեին կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչը պատահական էր դուրս մնացել, իհարկե՝ ոչ:Մարդաբան Հ. Մարությանը անձնական դիտարկումների կամ հիպոթեզների իրավունք ունիԲայց տնօրեն Հ. Մ-ը, ով ղեկավարում է է 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողության պահպանության, միջազգային ճանաչման և դատապարտման, հայկական դատի և պահանջատիրության գործընթացներում առանցքային առաքելություն ունեցող թանգարան-ինստիտուտը, իրավունք չունի, երբեք չունի, այդ իրավունքը նրան ոչ ոք չի տվել: Մի՞թե հարկ կա բարձրաձայնելու, որ ՀՑԹԻ-ը քաղաքական, գաղափարախոսական, քարոզչական, տեղեկատվական պայքարի առաքելություն ունեցող կառույց է, և ղեկավարի արտասանված յուրաքանրյուր բառ գին և արժեք ունի: Մնում է հասկանալ՝ որտե՞ղ և ո՞վ է խմբագրել մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:

Սրանք ճորտեր են, կառավարիչներ չեն. Լիա Ավետիսյան

Արդյոք մեր արտաքին քաղաքական դոկտրինում շեշտադրումներ և առաջնահերթություններ են փոխվել՞: Ու՞մ շահերն է սպասարկում տնօրենը կամ ո՞վ է նրան հիշողության տրանսֆորմացիայի հանձնարարություն տվել: Իսկ, եթե սրանք ձախողված տնօրենի թերացումներ են, արդյոք, անգամ տաղանդավոր մարդաբանի պարագայում, նա իրավունք ունի ղեկավարել այնպիսի ռազմավարական մի կառույց, ոլորտ, ինչից հեռու է և իր խոստովանությամբ՝ մասնագետ չէ»:

Իսլամական Իրանում դասավանդում են «Հայ եկեղեցու պատմություն», քրիստոնեական Հայաստանում` հանում դպրոցական ծրագրից

Որպես հետգրություն՝ Լ. Գալստյանը շեշտում է. «Ի դեպ, այդ վերը նշված զեկույցի շրջանակներում խոսելով Արցախի ազատագրական պայքարի մասին, այդ նույն Հ.Մ-ը օգտագործում է Հայ-ադրբեջանական պատերազը եզրույթը: Եվ չկա ոչինչ պատահական…»:

ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԱՐՑԱ՞Խ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА