o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժողովուրդը շատ կարճ ժամանակում կբացահայտի Ryanair-ի բոլոր կեղծիքները. Սարգիս Սիմոնյան

17.01.2020 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ժողովուրդը շատ կարճ ժամանակում կբացահայտի Ryanair-ի բոլոր կեղծիքները. Սարգիս Սիմոնյան

«Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որն աշխատել է Ryanair ավիաընկերությունում, բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ահազանգել ընկերության հայաստանյան չվերթների հնարավոր վտանգների մասին: Բաց նամակին իր մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, իսկ դրան հաջորդեց նաեւ Երեւան-Միլան-Երեւան առաջին չվերթը Ryanair բյուջետային ընկերության կողմից: Այս ամենի շուրջ «Իրավունք TV»-ն տեսակամուրջի միջոցով զրուցեց հենց Ս. Սիմոնյանի հետ: 

Որեւէ մեկը չի ուզում մտել այս հակաիրավական գործընթացի մեջ եւ վերցնել «Ոչ»-ի դրոշակը. Հովհաննես Սահակյան (Տեսանյութ)

– Սարգիս, նախ շնորհակալություն այս տեսակամուրջի հնարավորության համար եւ միանգամից ուղղեմ առաջին հարցը. քաղավիացիայի կոմիտեի նախագահն, ըստ էության, չհերքեց Ձեր կողմից բարձրաձայնված մտահոգությունները: Բայց նաեւ նշեց, թե Ryanair-ի հանդեպ բողոքները հիմնականում կոմերցիոն խնդիրների հետ են կապված: Ի՞նչ կասեք այս մասին: 

– Թույլ տվեք ուղղել Տաթեւիկ Ռեւազյանին, որովհետեւ սա ոչ թե կոմերցիոն, այլ մարքեթինգի խնդիր է: Իսկ մարքեթինգի եւ կոմերցիայի տարբերությունը մեծ է: Կոմերցիայի ժամանակ ապրանք է վաճառվում, իսկ մարքեթինգը միջոց է ստեղծում, որպեսզի ապրանքը վաճառվի: Այս դեպքում ես նկատի ունեմ տոմսը, փաթեթները: Այնպես որ, բացասական եմ վերաբերում ասուլիսին հնչեցված մտքերին, կարելի է ասել, որ ոչ խելամիտ եւ ոչ ադեկվատ մամուլի ասուլիս էր: Նա նշեց նաեւ «աբսուրդ» բառը, ինչն ուղղակիորեն զարմացնում է: Ո՞րն է աբսուրդը, երբ ես արդեն երկու տարի է պայքարում եմ, որպեսզի բարձրաձայնեմ այն վտանգները, որը վերաբերում է այս ավիաընկերությանը: Իսկ եթե ասուլիսը նվիրված էր նրան, որ նա լրագրողներին կետ առ կետ ցույց տար, թե ինչպես պետք է Ryanair-ից տոմսեր պատվիրել, ապա հիշեցնեմ, որ նախ պետք էր սկսել նրանից, որ Ryanair-ի կայքը չունի հայերեն եւ ռուսերեն օգտվելու տարբերակ: Հայ ժողովուրդը ինչպե՞ս է տոմս գնելու:

– Ի դեպ, աբսուրդի մասին. Տաթեւիկ Ռեւազյանի համար աբսուրդ են խոսակցությունները, թե 25 րոպեում ծառայությունների իրականացումը ազդում է Ryanair-ի թռիչքային անվտանգության վրա:  

– Կրկին սխալվում է տիկին Ռեւազյանը, որովհետեւ ես 25 րոպե ասելով` նկատի չունեի օդակայանում գտնվող անվտանգության գործընթացը, այլ նկատի ունեի ինքնաթիռի անվտանգության վերահսկումը: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, նախքան հաջորդ ուղեւորների ինքնաթիռ մտնելը, հարկավոր է 45 րոպե, որպեսզի ամեն նստատեղ ստուգվի,  թթվածինները, դռները եւ ընդհանրապես` ապահովության հետ կապված բոլոր գործիքները եւ ինքնաթիռի բոլոր մասերը ստուգվեն: Իսկ 25 րոպեն շատ քիչ է, որ ե՛ւ ստուգումներ կատարվեն, ե՛ւ նոր ուղեւորներին տեղավորեն իքնաթիռի մեջ: Հիշեցնեմ նաեւ մի դեպք, որը վերջերս էր տեղի ունեցել մի հայ ընտանիքի հետ Ryanair-ով թռիչք կատարելիս: Այդ ընտանիքը` դեռ իրենց նստատեղերը ինքնաթիռի մեջ չգտած` այն սկսել էր շարժվել, կարծում եք` դա նորմա՞լ է: Ի վերջո, սա ինքնաթի՞ռ է, թե՞ տաքսի: 

– Տ. Ռեւազյանը հաստատեց նաեւ Ձեր այն դիտարկումը, որ 30 եվրո արժողությամբ ավիատոմս չկա: Եթե անգամ հնարավորություն էլ լինի 30 եվրոյով տոմս գնել, ապա պետք է շատ ուշադիր լինել, որովհետեւ սա ընդամենը բուն ավիատոմսի գումարն է, որի ժամանակ կարելի է վերցնել շատ փոքր բեռ: Բայց չէ՞ որ ամիսներ շարունակ թմբկահարում էին, որ էժան տոմսով մարդիկ գնալու են ու գան Եվրոպա:

– Ցավալի է, որ ամիսներ առաջ նույնիսկ մինչեւ Ազգային ժողով էր հասել, թե 30 եվրոյով տոմս կարող ենք գնել: Բայց սա կեղծ տեղեկատվություն էր: Ցավում եմ, որ նման հարցերը ավելի մանրամասն չեն ուսումնասիրվում, իրավիճակին չեն տիրապետում, որ կարողանան հստակ տեղեկատվություն փոխանցել ժողովրդին: Իսկ ժողովուրդը շատ կարճ ժամանակում կբացահայտի Ryanair-ի բոլոր կեղծիքները: Եվ, այո՛, երբեք չի լինի 30 եվրո արժողությամբ տոմս: Իսկ եթե լինի էլ, սա վերաբերում է չոր տոմսին` առանց նստատեղ ընտրելու: Ավելին` ուշացման պատճառով հնարավոր է նույնիսկ ինքնաթիռի մեջ էլ տեղ չլինի նստելու: Եղել են դեպքեր, երբ տեղ չլինելու պատճառով ուղեւորը ստիպված սպասել է հաջորդ թռիչքին, որպեսզի կարողանա նստել:

– Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հենց այդ մասին էր զգուշացնում` ասելով, թե «շատ պատրաստված պետք է գնալ օդանավակայան, որպեսզի սյուրպրիզներ չլինեն»: Նա նկատի ուներ այն, որ Ryanair-ում կան տոմսերի տարբերակներ, որոնք անպայման պահանջում են տանն օն-լայն չեքին անել, այսինքն` գրանցվել տանն ու օդանավակայան գալ արդեն նստելու կտրոնը ձեռքին: Իսկ եթե քաղաքացին դա չանի, օդանավակայանում նրանից գանձելու են նաեւ դրա հավելյալ գումարը: Ի՞նչ կասեք այս մասին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին

– Ճիշտ է, անգամ փոքր տառերով գրված պայմանները պետք է կարդալ, որովհետեւ Ryanair-ը շատ պատրաստված կազմակերպություն է, ունի ամենահզոր իրավապաշտպանները, եւ եթե որեւէ խնդիրներ առաջանան, երբեք դրանք մինչեւ դատարան չեն հասնում: Բայց նորից հիշեցնեմ` իրենց կայքում չկա ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն թարգմանություն, ապա ինչպե՞ս եք պատկերացնում, որ, օրինակ, Վարդուշ մորքուրը կարողանա տոմս գնել տանից` օնլայն տարբերակով` առանց լեզուն հասկանալու: Բնականաբար, երբ նա հասավ օդանավակայան, խնդրի առաջ է կանգնելու` թե՛ իրերի, թե՛ տոմսի հետ կապված, որովհետեւ եթե ամեն ինչ տանը չի արել, ապա պետք է տույժ վճարի:

– Պարզվում է` հայաստանյան հենց առաջին թռիչքի ժամանակ Ryanair-ը խնդիրներ է ունեցել: Առաջին թռիչքը ուշացումով եղավ, սակայն Տաթեւիկ Ռեւազյանն ասաց, թե սա Ryanair-ի մեղքը չէ, այլ Իտալիայում կարգավարները որոշել էին գործադուլ անել: Իրականում այս ամենը պայմանավորվա՞ծ էր Ryanair-ի հետ, թե` ոչ: 

– Իսկապես, կարգավարները գործադուլ են արել, ինչը շատ հաճախակի է լինում Իտալիայում, որովհետեւ այն ամենաակտիվ երկրներից մեկն է Եվրոպայում, որտեղ պայքարում են աշխատանքային վատ պայմանների դեմ: Այնպես որ, այս անգամ, կարելի է ասել, որ, իրոք, Ryanair-ի մեղքը չէր:

– Խոսվում է այն մասին, որ Ryanair-ը Հայաստանից Եվրոպա առաջիկայում իրականացնելու է 16-17 ուղղությամբ չվերթներ: Սա ի՞նչ արդյունք կամ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար:

– Ես գիտեմ ընդամենը 5-6 ուղղության մասին, որը նախատեսված է բացել: Ինչքան ուղղությունները շատանան, այնքան Ryanair-ի արտոնությունները շատ կլինեն, եւ այն իր ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Բնականաբար, նաեւ կշատանա Ryanair-ի պահանջները: Այս պահի դրությամբ պետությունը սուբսիդիաներ չի վճարում, բայց կգա մի ժամանակ, որ շատ մեծ պահանջներ կներկայացնի այս ավիաընկերությունը Հայաստանից: Եվ եթե այդ պահանջները չհարգվեց, Ryanair-ը կչեղարկի իր թռիչքները եւ Հայաստան էլ ոչ մի թռիչք չի իրագործվի: Իսկ այդ պահից սկսած` կստեղծվի տնտեսական քաոս:

– Ձեր հղած բաց նամակից, հարցազրույցներից հետո` դեռ ասելիք ունե՞ք վարչապետ Փաշինյանին: 

– Ասելիքս շատ է, որովհետեւ բավականին երկար ժամանակ ուսումնասիրել եմ այս ավիաընկերությունը` աշխատելով այնտեղ: Այս պահի դրությամբ` նաեւ դատական գործ է բացված Ryanair-ի դեմ: Ես դեռ ընդամենը մի քանի խնդիրների մասին եմ բարձրաձայնել` կապված թռիչքի, ինքնաթիռների հետ, բայց այնքան շատ տեղեկատվություն կա, որով ցանկանում եմ կիսվել: Բայց դրա համար պետք է ստանամ նաեւ այդ հնարավորությունը, մինչդեռ ցավալի է, որ անգամ բաց նամակը չի ստանում արձագանք: Երկու տարի շարունակ իմ ջանքները, իմ պայքարը մեկ նպատակի համար է, որ Հայաստանում նման ավիաընկերության մասին սխալ տեղեկատվություն ունենալով` առիթից չօգտվեն եւ մարդկանց շահագործեն: 

– Ձեր բաց նամակը լայն արձագանք էր գտել սոցցանցերում, տարբեր ԶԼՄ-ներում: Հետաքրքիր է` հետեւե՞լ եք մեկնաբանություններին եւ ի՞նչ տպավորություններ ունեք:

– Ճիշտն ասած, սպասում էի ավեի բացասական մեկնաբանությունների եւ նամակների, բայց հավատացեք, որ բավականին շատ մարդիկ սթափ էին մտածում: Մեր ժողովրդի գրեթե 80 տոկոսն արդեն քաղաքական դաշտում թրծված մարդիկ են դարձել, եւ շատերն ընկալեցին իմ մտավախությունները: Կային, իհարկե, մեկնաբանություններ, որոնք զարմանք առաջացրեց:  Զարմալի էր, թե տվյալ օգտատերն ինչպե՞ս է իրազեկված ավիացիայի այս կամ այն կետերից, եթե, իհարկե, նրանք տիկին Ռեւազյանի թիմակիցները չէին: Ամեն դեպքում, ես չեմ անում այս ամենը, որ հակաճառեմ մարդկանց կարծիքներին, յուրաքանչյուրն արտահայտվելու իրավունք ունի, հարգում եմ բոլորի կարծիքը: Ես շարունակելու եմ մինչեւ վերջ պայքարել, անգամ եթե լինեն բացասական արձագանքներ: Չեմ ցանկանում, որ ժողովուրդը վարկաբեկի տիկին Ռեւազյանին, այլ ընդամենը ցանկանում եմ, որ մարդիկ սթափ մտածեն եւ ճիշտ մոտենան այս հարցին: Ի վերջո, նա ընդամենն անում է իր աշխատանքը, որը գնահատում եւ հարգում եմ: Սակայն որոշ քայլեր պետք է վերանայել: Այո, ես Սփյուռքում եմ բնակվում, բայց մեծագույն սխալ կլիներ իմ կողմից անտեսել այս ամենը եւ չբարձրաձայնել:

Վաչագան Ղազարյանի կողմից «Յանսի» նախկին հաշվապահից 40 մլն դրամ շորթելու գործը կարճվել է

– Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:

– Իմ պայքարը շարունակվելու է, իսկ թե որը կլինի իմ հաջորդ քայլը, ժամանակը ցույց կտա: Իրենց արձագանքից էլ է շատ բան կախված, թե որքանով ավելի ադեկվատ պատասխան կստանամ Հայաստանի ղեկավարությունից, տիկին Ռեւազյանից: Իմ նպատակն այն է, որ իմ փորձով կիսվեմ, որպեսզի ավելի կայուն եւ ճիշտ կերպով համագործակցություն իրականցվի քաղավիացիայի եւ Ryanair-ի միջեւ:

– Այդուհանդերձ, տրամաբանական հարց է ծագում` ո՞րն է Ձեր շահն այս պայքարում:

– Հետաքրքիր է, որ հայերս նման դեպքերում միանգամից ասում ենք` ի՞նչն է օգուտը, ո՞րն է շահը: Բացարձակ ոչ մի շահ չունեմ: Ryanair-ի մասին բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել  միջազգային մամուլում, ամենաճանաչված ամսագրերում: Իսկ հիմա ընդամենը կատարում եմ իմ պարտքը, որպես հայրենակից: Այն, ինչի հետեւանքները մենք կրում ենք Եվրոպայում, չեմ ցանկանում, որ նույնը կրի Հայաստանը: Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակն այն է, որպեսզի Հայաստանն ունենա իր ազգային ավիաընկերությունը: Եվ կա այդ հնարավորությունները, ինչքան էլ ասեն, որ Հայաստանը չի կարող ապահովել եվրոպական ստանտարդները, սուտ է, կարող է: Պարզապես պետք է ճիշտ մարդու նշանակել այդ գործին, որը կարող է ե՛ւ զարգացնել բիզնեսը, ե՛ւ ապահովել անվտանգությունը, ե՛ւ կախում չունենա մի ընկերությունից, որը 35 տարի է մարդկանց վստահությունն է չարաշահում եւ օգտվում նրանից, որ մարդիկ ունեն սոցիալական նեղ պայմաններ:

– Առաջարկի դեպքում` հնարավո՞ր է վերադառնաք հայրենիք եւ Ձեր փորձով նպաստեք քաղավիացիայի գործունեությանը:

– Ճիշտն ասած, չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց եթե ճակատագիրն այդպես որոշեց կամ հետագայում լինի նման առաջարկ, երկու ձեռքով պատրաստ եմ աջակցել Հայաստանին, կիսվել իմ բոլոր գիտելիքներով ու փորձով: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ ունեմ իմ հիմնական աշխատանքը: Իհարկե, ցավ եմ ապրում` ամեն օր լսելով, որ փոոխությունները Հայաստանում շատ դանդաղ է ընթանում: Մարդիկ հարցեր ունեն, կասկածներ: Պարզ է, որ ոչ ոք չի ստիպում մարդկանց օգտվել կամ չօգտվել Ryanair-ի ավիաուղիներից, բայց, ամեն դեպքում, պետք է զգուշացնել, որ եթե ընտրել եք այդ ավիաընկերությունը` ուղեւորության համար, լավ մտածեք: Գիտեմ, որ այն բոլորի համար ավելի մատչելի է, անգամ Եվրոպայում ապրողների համար ավելի լավ է տալ 30 եվրո, քան` 400 եվրո: Բայց հարցն այդ գումարը չէ, այլ` ժողովրդի ապահովությունը: Չեմ ասում, թե բոլոր թռիչքները վտանգավոր են, ո՛չ, սակայն կան կետերոն, որոնց Ryanair-ը չի համապատասխանում: Ավելին` համաշխարհային կազմակերպությունը խոշորացույցի տակ է դրել Ryanair-ին, որովհետեւ բազում անգամ կանֆլիկտներ են եղել: Հիմա չեմ ցանկանում մանրամասնել, բայց վտանգը կա:

– Ձեր բոլոր կանխպատեսումները, բարձրաձայնած մտահոգությունները որեւէ պաշտոնյայի կողմից չհերքվեցին, ավելին` իրականացան: Հիմա Դուք նոր վտանգների մասին եք խոսում: Կարծում եք` դեռ ավելի մեծ խնդիրնե՞ր են ծագելու Ryanair-ի պատճառով:

– Բնականաբար, որովհետեւ այս պահի դրությամբ` Ryanair-ի ինքնաթիռիը, որը Բոյինգ 737-ն է, ունի 4 տարբեր կոնֆիգուրացիաներ: Ինքնաթիռը կարող է 10 տարին մեկ փոխվել եւ ապահովության կետերը պետք է պահպանվի: Ի վերջո, մենք տաքսի չենք նստում, այլ` ինքնաթիռ, մեր կյանքն ենք վստահում: Սա խաղուպար չէ, վտանգից կարող ենք խուսափել` պահպանելով ավիացիայի օրենսգրքի կետերը: Եթե դրանք հարգվեց, միգուցե մտավախություններս հերքվեն, բայց մինչ այսօր չի հարգվում, ու դեռ շարունակվում է այդ ամենը: Ըստ իս, այս առումով իրավիճակն ավելի վատ է լինելու թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, եթե դրա դեմը չառնվի:

– Շնորհակալություն` հետաքրքիր զրույցի համար...

– Ես էլ եմ շնորհակալ, եւ կոչ եմ անում մեր հարգարժան պարոն վարչապետին, որ եթե կարդա այս հարցազրույցը, ստեղծի հնարավորություն, որպեսզի կարողանամ կիսվել իմ բոլոր մտավախություններով: Ես Հայաստանի թշնամին չեմ, մեծ սիրով ցանկանում եմ, որ բազում թռիչքներ լինեն դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի Եվրոպա, որպեսզի մարդիկ մատչելի տոմսեր գնելու հնարավորություն ունենան: Բայց եկեք ավելի սթափ եւ ավելի ադեկտվատ մտածենք եւ չվազենք գումուրի եւ հեշտ միջոցի հետեւից: Մենք ունենք բարձր մակարդակի մասնագետներ, որոնք կարող են իրենց ներուժը ներդնել Հայաստանում, որպեսզի ստեղծենք մեր ազգային ավիաընկերությունը, որը կլինի հայկական եւ էժան տոմսեր կարտադրի, այլ ոչ թե կախում ունենանք այլ երկրի կոռուպցիոն ավիաընկերությունից, ինչպիսին Ryanair-ն է:

Հայաստանից հոսքը չի բավարարում, որ Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթ կազմակերպվի. Տաթևիկ Ռևազյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА