o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԻԿՈԼԻՆ

15.01.2020 12:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞Վ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆԻԿՈԼԻՆ

Ստացվող տեղեկություններով` Նիկոլի արեւմտյան կուրատորները խիստ անհանգստացած են թե՛ Նիկոլի պահվածքով, թե՛ քաղաքական կուրսով եւ թե՛ սրընթաց ընկնող վարկանիշով: Ինչ վերաբերում է պահվածքին, ապա բոլորին տեսանելի է, որ գնալով այն դառնում է ավելի անկառավարելի եւ ոչ ադեկվատ, եւ օրերս հայտնած փառահեղ գաղափարը` ռեստորանների զուգարանակոնքերի վերաբերյալ, եւս ապացուցում է, որ մառազմը խորանում է:

Փաշինյանը կրկի՞ն ծայրահեղությունների կդիմի

Ինչ վերաբերում է Նիկոլի քաղաքական ուղղվածությանը, ապա մինչ օրս նա այդպես էլ չկարողացավ լուծել կուրատորների կողմից իր առջեւ դրված մի շարք կարեւորագույն խնդիրները: Մասնավորապես` Արցախի հարցը (իրենց նախընտրած տարբերակով), ռուսական ռազմակայանի դուրսբերման խնդիրը, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, Ստամբուլյան կոնվենցիայի ու նմանատիպ զիբիլի ընդունումը, Հայ Առաքելական եկեղեցու դերի նվազեցումը, հայ մշակույթի եւ հայեցի կրթության ոչնչացումը եւ այլնՆիկոլին չի հաջողվում նաեւ քիչ թե շատ կայունացնել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, որի արդյունքում Նիկոլից տուժած սոցիալական խմբերը անընդմեջ հանրահավաքներ եւ ցույցեր են անում, շարունակվում է արտագաղթը, երկիրը ողողվել է անհասկանալի ծագման տարրերով: Կոռուպցիան հասել է աներեւակայելի մակարդակի, դրան ուղիղ հակադարձ վիճակում է զրոյական ներդրումային դաշտը: Նիկոլի ԲՈԼՈՐ խոստումները մնացին անկատար: Այս ամենի արդյունքում Նիկոլի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, եւ եթե այդպես շարունակվի, ապա մոտակա 2-3 ամիսների ընթացքում Նիկոլից կմնա «դուխով» գլխարկըԲայց չէ՞ որ արեւմտյան կուրատորներն ու սցենարիստները 2018թ. մայիսյան հեղաշրջման մեջ դրել էին ահռելի մեծ գումարներ, որոնք, ըստ որոշ տվյալների, գերազանցում էին 1 մլրդ դոլարը: Հետեւաբար, այդտեղ հարց է ծագում, թե ի՞նչ է լինելու «թավշյա հեղափոխություն» օպերացիայի շարունակությունը` չէ՞ որ արդեն Սահմանադրությունը թույլ է տալիս Ազգային ժողովով Նիկոլին հանելու տարբերակը: Ի վերջո, կա նաեւ «հեղափոխական» տեխնոլոգիաներով իշխանափոխության տարբերակը: Եվ եթե հանկարծ այդ տարբերակներով Նիկոլին փոխարինի Հայաստանի ազգային շահերին եւ ազգային արժեքներին նվիրված մեկը, ապա վերոհիշյալ 1 մլրդ եւ ավել գումարը հօդս կցնդի: Դրա հետ մեկտեղ կկործանվեն արեւմտյան այն ծրագրերը, որոնք կապված են Հայաստանում 2018-ի հեղաշրջման հետՀետեւաբար, արդեն իսկ պետք է փնտրել այնպիսի փոխարինողի, որն ի տարբերություն Նիկոլի, լինի կիրթ եւ հոգեպես հավասարակշիռ, միաժամանակ ունակ լինի իրականացնել Արեւմուտքի վերոհիշյալ ծրագրերը` զուգահեռաբար լուծելով երկրում սոցիալ-տնտեսական առօրյա խնդիրներ: Ըստ ամենայնի, կուրատորները կանգ են առնում այն թեկնածուների վրա, ովքեր ներկայումս Նիկոլի շրջապատում են: Տրվում են երկու անուններ. Տիգրան Ավինյան, որը զբաղեցնում է առաջին փոխվարչապետի պաշտոնը եւ մինչ օրս աշխատում է հրապարակային դաշտում չերեւալ եւ որեւէ պատասխանատվություն չվերցնելով, նաեւ չվարկաբեկվել: Երկրորդ թեկնածուն, որի անունը շոշափվում է` Աննա Հակոբյանն է, որը լինելով առաջին տիկին, ցույց է տվել, որ ունակ է ավելի հավասարակշիռ քայլերի, միաժամանակ որեւէ ներքին զսպանակներ ազգային հարցերում չունի: Ի վերջո, նա էր, որ հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմի հերոսները զոհվել են առ ոչինչ, փամփուշտները պետք է ձուլել եւ նրանցից սարքել զարդեր, Ալիեւի կնոջը հրավիրեց Արցախ, ադրբեջանցի մայրերին կոչ արեց միանալ հայ մայրերին` համատեղ պայքարելու չգիտես ինչի դեմ: Միաժամանակ այդ տարբերակը կարող է դիտվել որպես կոմպրոմիսային եւ չառաջացնել մեծ դիմադրություն Նիկոլի կողմից, քանի որ իշխանությունը կմնա Նիկոլի ընտանիքի ձեռքում: Բացի այդ, աշխարհում կան բազմաթիվ նման օրինակներ, եւ ամենամոտը հենց Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացն էԲացի վերոհիշյալ` Նիկոլի շրջապատի թեկնածուներից, արեւմտյան սցենարիստները անկասկած դիտարկում են նաեւ այլ, այսպես կոչված, «ընդդիմադիր» թեկնածուների տարբերակը, սակայն առայժմ տարբեր տեսակի «ընդդիմադիր» կուսակցություններից, որոնք ստեղծվել եւ պահպանվում են արեւմտասորոսական աղբյուրներից, դեռ պիտանի բան դուրս չի գալիս: Իսկ շատ ժամանակ արեւմտասորոսական կուրատորները չունեն:

Աննկուն նիկոլական Գեւորգ Բաբայանի ոդիսականը

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА