o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

10.12.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

Նոր Հայաստանի այս թիվ 1 «կրծած» տոնածառը սոցցանցերի քննարկման կարեւոր թեմաներից էր: Մեր հայրենակիցները կատակում էին առնետների եւ այլ կրծողների թեմայով, ոմանք էլ ասում էին, որ Նիկոլը կերած կլինի... Բայց անկախ կատակներից եւ սրամտություններից` ակնհայտ է, որ մի տարի առաջ կլոուն քաղաքապետը 70 մլն դրամով բերել էր ակնհայտ աղբ, որը մեկ տարի անց այլեւս չունի ապրանքային տեսք: Եվ Նոր տարին դիմավորելու ենք կրծած տոնածառով ու տոնակատարության աննախադեպ` 700 հազար դոլարանոց ծախսով:

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՏԱՀԱՄԲԱՎՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

 

«ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ, ԵՂԲԱՐՔ...»

«Ապրանքային տեսքից» նույնքան զուրկ են ինչպես քայլոների իշխանության խոստումները, այնպես էլ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտրված Ազգային ժողովը: Էյֆորիայի, անհանդուրժողականության եւ տոտալ ճնշումների պայմաններում ընտրված խորհրդարանն ուրիշը լինել չէր էլ կարող: Պիտի ստացվեր քաղաքական միտք չարտադրող եւ գործադիրի բերած նախագծերը «դակող» մի մարմին: Իսկ խոստացած «լավ կյանքի» փոխարեն ստացվել է «կրծած» ապագայի հեռանկար` բոլոր ոլորտներում արձանագրված հետընթացով: Իսկ հետընթացը սոսկալի է` ոչ միայն ներդրումներ չկան, ոչ միայն նոր աշխատատեղեր չկան, այլեւ ծաղկում է անձամբ «ժողվարչապետի» հովանավորությունը վայելող պղծության եւ հակահայրենասիրության քարոզը, հալածյալ են դարձել հայոց լեզուն, հայոց պատմությունը եւ հայոց եկեղեցին: Այս տխուր տարելիցի առնչությամբ քաղաքացիներին դիմել է Նիկոլի հոգեկան վիճակի ճշգրիտ բնութագիրը տված հոգեբան Միհրդատ Մադաթյանը. «Ուզում եմ կոչ անել այն 1.322.923 ընտրող-քաղաքացիներին, ովքեր չեն վստահել այս ստահոդ կառավարությանը եւ 2018 թվականի դեկտեմբերին չեն մասնակցել ընտրությունների ֆարսին` այն դեպքում, երբ հանրապետությունում առկա էր սուր էմոցիոնալ մթնոլորտ, լարված ատելություն եւ անհանդուրժողականություն, ինչի հետեւանքով մենք այսօր կորցնում ենք մեր Հայրենիքը: Հայրենակիցներ, մտածող ու հայրենասեր մարդիկ, մարդիկ, ում մուծած հարկերի շնորհիվ այսօրվա կառավարությունը օդանավներ ու մեքենաներ է գնում, եւ ում դեմ այսօր բիրտ ուժ է կիրառվում: Նախկին 20 տարում մենք կարող էինք մեզ թույլ տալ անբարեխիղճ վերաբերմունք ունենալ ընտրությունների կամ քաղաքականության նկատմամբ` մտածելով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Սակայն այսօր Հայրենիքը վտանգի տակ է, եւ մեր լռությունը նման է դավաճանության»:

ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

Մադաթյանը նաեւ ճշգրիտ բնութագրեց երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը. «Ինչ խոսք, այսօր Հանրապետությունում տիրում է բացառապես վախի մթնոլորտ, եւ մենք երեկոյան, վերադառնալով աշխատանքից, թեյի սեղանների շուրջ, միայն մեզ շատ հարազատ մտերիմների շրջանակում ենք մեզ թույլ տալիս ԽՈՍԵԼ, բողոքել ստեղծված իրավիճակից, ասել այն ամենը, ինչ մտածում ենք, մենակ թողնելով իրենց պայքարի մեջ` մեր հայրենասեր ու անվախ ընկերներին, ովքեր, թողած իրենց գործերը, բացառապես զբաղված են մի բանով` Հայրենիքի փրկությամբ»:

ԱԱԾ-Ն ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏԱԼՈՒ

Անշուշտ, չլռողներ, ընդվզողներ կան, սակայն նրանց դեմ փորձում են կիրառել ռեպրեսիվ մեքենան եւ ամենասանձարձակ սեւ քարոզչությունը: Իսկ դատական համակարգը վերածվել է ֆիկցիայի: Զորօրինակ, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը նույնպես ինքնաբացարկ տվեց` դատախազի պահանջով: Իսկ մեղադրողի պահանջի «հիմքը» ամիսներ առաջ Ֆեյսբուքում գրած «կլյաուզան» էր, ըստ որի` նա իբր համակրանք ունի Քոչարյանի հանդեպ: Դե պարզ է, վարչախմբին պետք են բացառապես «վնգստացող» դատավորներՈւ թեեւ կային փորձագիտական եզրակացություններ, որ ՀՀ երկրորդ նախագահը շուտով ազատ կարձակվի, սակայն փորձագետները հաշվի չէին առել Նիկոլի խելացնոր սարսափի գործոնը:

2020-ԻՆ ՍՊԱՍԵՔ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ԳՆԱԼՈՒ Է

 

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ «ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐ»` ՔՊ-Ի ՉԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Թե ինչպես էին իշխանությունները վախեցել ՀՅԴ երիտասարդական կառույցի եւ դասադուլ անող ուսանողների բողոքի ցույցերից` երեւում է այն հանգամանքից, որ մեկ ցուցարարին բաժին էր հասել 16 ոստիկան: Եվ այդ վախը շարունակություն ունեցավ ԱԺ-ում: «Դաշնակ պարտիզան տեռորիստների» մասին պաթոսախեղդ եւ սպառնալից ելույթներ ունեցան ՔՊ-ական Տիգրան Կարապետյանը (ով 2018-ին դավաճանել էր ՀՀԿ-ին), եւ ՀՀ ամենազազրելի «ստուկաչ», հարազատ մոր դեմ ցուցմունք տված դասալիք Արման Բաբաջանյանը: Մինչդեռ այս կիրակի 16 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ուներ զրո թեկնածու, իսկ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ներկայացված էին մեկական թեկնածուներով: Ամենուրեք թավշյա մարզպետների դրածոները պարտություն էին կրել, իսկ Արարատի մարզում «կոկորդիլոս» Գարիկի ներկայացուցիչների պարտությունը պարզապես ջախչախիչ էր: Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի. «Հայաստանում կան սիտուատիվ կուսակցություններ, որոնք ինչ-որ պահի կարող են ունենալ իշխանություն, սակայն իշխանությունը կորցնելուց հետո անէանալ, ըստ էության դադարել գոյություն ունելուց: Այսինքն` նրանց գոյությունը պայմանավորված է իշխանություն ունենալով, կամ իշխանության մասնիկը լինելով: Դրա վառ օրինակներն են ՀՀՇ-ն, Օրինաց երկիրը եւ այլն: Այսպես կլինի նաեւ ՔՊ-ի հետ, դա ժամանակավոր կառույց է, որի ստեղծման նպատակն էր գալ իշխանության, ոչ ավելին, եւ իշխանության կորստից հետո այն դե ֆակտո կդադարի գոյություն ունենալ... Մյուս կարեւոր պահը ներկուսակցական քննարկումների, կամ առճակատման փաստարկներն ու հակափաստարկներն են... Մասնավորապես, դա հնարավոր չի պատկերացնել «հեղափոխական», սակայն միաձայն քվեարկող, ներկուսակցական դիսկուսիայից զերծ իշխող ՔՊ-ում: Այնտեղ ինքնուրույն տեսակետներ չկան, կամ եթե կան, յուաքանչյուրի հոգու խորքում, չափազանց խորը պահված: Մենք գործ ունենք առերեւույթ տեսակետ չունեցող, ժամանակից շուտ հարմարվողական դարձած հնազանդ «հեղափոխական» զանգվածի հետ»:

«ԶԼԱՓԱՄԱՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ», ԿԱՄ ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՒՄՀԱՐԸ

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա քաղաքագետը շեշտում է, որ դա ինստիտուցիոնալ կուսակցություն է. «Դա միակ կուսակցությունն է, որտեղ հրապարակային ներկուսակցական դիսկուսիա է սկսվել, որը նշանակություն ունի երկրի քաղաքական կյանքի համար: Մյուս կուսակցություններում մենք նման ներկուսակցական դիսկուսիա դեռեւս չենք տեսել»:

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻՑ

Իսկ այժմ մեկ այլ ինստիտուցիոնալ եւ քաղաքական ռեալ դեմքերով հարուստ կուսակցության մասին` ՀՀԿ-ի, որը Նիկոլի եւ նիկոլականների աչքի գրողն է: Մենք արդեն առիթ ունեցել ենք հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեաքաղաքական հետապնդումը սանձազերծվել էր նրա զագրեբյան ելութից հետո, իսկ ընտրված խափանման միջոցը` չբացակայելու ստորագրությունը, նպատակադրված է կանխելու նոր «Զագրեբները»: Սակայն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ եթե Քոչարյանի գործը ջուր է, ապա Սարգսյանինը` օդ, հատուկ շեշտեց. «Իշխանությունները քանի՞ գլխանի են, որ Սերժ Սարգսյանին խանգարեն որեւէ տեղ մեկնելու»: Եվ, ի դեպ, երրորդ նախագահի փաստաբանները դատախազությունում բողոքարկել են նրա խափանման միջոցը: Իսկ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը շեշտում է մեկ այլ գործոն. «Համատարած պոպուլիզմի, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ լուծումների առաջ քաշման, ինչպես նաեւ փուչիկ խոստումների ֆոնին, մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը չէր մեղավոր, որ իրենք դեռ չէին ապրում իրենց երազած երկրում: Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է, իսկ դա անհանգստացնում է թավշյա պոպուլիստներին եւ «քննադատությունների կազմակերպում» օպերացիան չի տալիս իրենց ուզած արդյունքները: Հասարակությանը ապակողմնորոշած նախկին լրագրողը այսօր այլեւս չունի իր ստերի հայտնի «զինանոցում» որեւէ լուրջ բան, ինչը կշեղեր հասարակությանը իր իսկ տված խոստումների կատարման գործընթացից եւ իրավիճակի իրական պատկերը տեսնելու մարդկանց բնական ձգտումից»:

ԼԱՎ ԿՅԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ` ԼՖԻԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՅԻ ԲՈՒՅՐՈՎ

Եվ այսպես` իրապաշտությունն ընդդեմ պոպուլիզմի: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ինստիտուցիոնալ կուսակցությունն այդ հենքով են առաջնորդվում: Իսկ թրաշամանուկների ստերից բոլորը կուշտ են: Եվ հեռու չէ այն պահը, որ հանրությունը մերժելու է Նիկոլին ու նիկոլական փաշիզմը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА