Iravunk.com | «Որոշ ժամանակ առաջ մամուլն ինձ նշանակել էր Շիրակի մարզպետ». Տիգրան Վիրաբյան
Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ

«Որոշ ժամանակ առաջ մամուլն ինձ նշանակել էր Շիրակի մարզպետ». Տիգրան Վիրաբյան

Արխիվ 16-20

Երեւանի փոխքաղաքապետ ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ դեռեւս շաբաթներ առաջ սոցցանցում անդրադարձել էր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի այն հայտարարությանը, թե «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է»: Փոխքաղաքապետը մասնավորապես նշել էր. «Միտք, որն արտահայտում է երկրիս մշակութային քաղաքականությունն ի պաշտոնե մշակողը: Մտահոգի՞չ, չէ,, արդեն վախեցնող է: Դատապարտելի է Համազգայինի լինելիությունը կապել միայն Սոս Սարգսյանի հիմնադրած լինելու փաստի հետ: Եթե այս միտքն արտահայտեր մեկը, ով ոչ մի կապ չունի մշակույթի կամ թատրոնի հետ, երեւի կհասկանայի ու կանցնեի առաջ, բայց տիկինը, գոնե ի պաշտոնե, այսօր նախարարի աթոռն է զբաղեցնում...»:

Ինչեւէ, ի վերջո, ամեն ինչ ավարտվեց Նազենի Ղարիբյանի ու Համազգային թատրոնի ղեկավարների վիսկի խմելով, բայց իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ նման բացահայտ հակասություն, թերեւս շատ քիչ դեպքեր կարելի է հիշել: Իսկ թե այս ամենն ինչ արձագանք ու հետեւանքներ ունեցավ, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց Երեւանի փոխքաղաքապետից, որի արձագանքը մամուլում տեւական ժամանակ քննարկվում էր, որ ամենեւին էլ պատահական չէ:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

– Պարոն Վիրաբյան, Նազենի Ղարիբյանի հայտարարությանը Ձեր կողմից բավական կոշտ արձագանք եղավ: Ի վերջո, այն ազդե՞ց Ձեր միջանձնային հարաբերությունների վրա, թե` ոչ:

Որեւէ հետեւանք չունեցավ, հուրախություն ինձ` մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ ցանկացած ոք, այդ թվում` նաեւ պաշտոնյաներն ունեն իրենց կարծիքը եւ դիրքորոշումը` հայտնելու իրավունք եւ հարգվում է այդ իրավունքը: Գտնում եմ, որ մենք պետք է կարողանանք նաեւ այսպես լինել` միմյանց հանդեպ ընդդիմություն, եւ եթե որոշակի գործողություներում կան որոշակիորեն նկատված թերություններ, պիտի խոսենք:

Բայց այդպես հրապարակայի՞ն պետք է խոսել, թե՞ դրա համար են հենց աշխատանքային քննարկումները:

Առաջինը ճիշտ է, որ խոսում ենք մենք փոքր շրջանակում, բայց հարցեր կան, որոնք ավելի մեծ հնչեղություն ունեն, եւ դրանց պետք է արձագանքվի հանրային, ինչը եւ տեղի ունեցավ, եւ որեւէ բացասական արձագանք չի եղել:

Այսինքն` այդ մասին չեք էլ խոսե՞լ Նազենի Ղարիբյանի հետ...

Դրանից հետո մի քանի անգամ հանդիպել ենք տիկին Ղարիբյանի հետ, քննարկել ենք ստեղծված իրավիճակը, նաեւ տվել եմ պարզաբանում, թե ինչի համար եմ արել այդ գրառումը: Եվ կրկին` հուրախություն ինձ, տիկին Ղարիբյանը շատ նորմալ արձագանքել է եւ ընդունել է այն բոլոր փաստարկները, ինչն ինձ համար հիմք է հանդիսացել` նման հայտարարություն, գրառում անելու: Եթե որեւէ կերպ ես էլ իմ գործունեության մեջ որոշակի կա՛մ խնդիրներ կստեղծեմ, կա՛մ չեմ կարողանա այնքան հանրամատչելի բացատրել նախաձեռնությունը, որը դժգոհություններ կառաջացնի, եւ իմ գործընկերներից որեւէ մեկը նման գրառում կանի, նման արձագանք կտա, ես նույնպես շնորհակալ կլինեմ եւ կընդունեմ ի գիտություն: Ես, այսպես ասած, այդ դեպքում շնչառություն կզգամ իմ թիկունքում:

Ո՛Չ ՀԵՐՔԵՑ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏԵՑ

– Ի դեպ, արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դուք նշանակվելու եք նոր վերաձեւափոխվող ՀՀ կրթության« գիտության« մշակույթի եւ սպորտի նախարարության փոխնախարար, որը կհամակարգի մշակույթի ոլորտը: Որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը:

Ինչպես տեսնում եք, ես քաղաքապետարանում եմ եւ կատարում եմ իմ լիազորությունները որպես Երեւանի փոխքաղաքապետ: Իհարկե, շատ բարձր պատիվ է, որ քննարկվում է այդ պաշտոնում իմ նշանակման հարցը: Իրոք, ինձ համար մեծ պատիվ է ծառայել մշակույթին, բայց հիմա ես ծառայում եմ Երեւան քաղաքին եւ մայրաքաղաքի զարգացմանը: Այս պահի դրությամբ` իմ օրակարգում նման հարց չկա:

Իսկ առաջարկ, որպես այդպիսին, եղե՞լ է կամ լինելու դեպքում` կհամաձայնե՞ք:

Տարբեր ժամանակաշրջաններում մամուլն ինձ տարբեր պաշտոններում է նշանակել, ազատել ու վերանշանակել: Որոշ ժամանակ առաջ մամուլն ինձ նշանակել էր Շիրակի մարզպետ, հիմա նշանակում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոխնախարար: Եթե լինի հստակ տեղեկատվություն, վստահեցնում եմ` Դուք կունենաք այն հենց առաջին ձեռքից:

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ



Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода