Փոխարժեք: $ 406.49, 402.22, 6.90
Ուսուցչին ատեստավորողը նախ ինքը պետք է ատեստավորվի. Աստղիկ Մարգարյան Պուտինը Կադիրովին շնորհել է գեներալ-գնդապետի կոչում Ուկրաինայում հակամարտությունը մտել է վտանգավոր փուլ. Բորել Հայաստանում իրավիճակը ֆորս-մաժորային է և մենք պետք է հույսներս դնենք «սև-կարապների» վրա. Արմեն Աշոտյան Հայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամ Վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար. ՀՔԱ «Միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն».ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱ Հավաստի աղբյուրը փոխանցում է. Европейский союз не будет вводить санкции против Азербайджана. Боррель 11 երկիր աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումին Ականի պայթյունից զոհվածների ու տուժածների թիվն ամեն օր աճում է. Ալիևը մեղադրել է Հայաստանին



«Մշակույթի նախկին նախարարները հարգանքով են վերաբերվել ինձ, և իմ խոսքը գետնին չի ընկել»

Արխիվ 16-20

Վերջին տարիներին կարծես թե ժամանակի մեքենան մեզ հետ է մղել ոչ միայն ազգային հարուստ մշակույթից, այլ նաեւ հանգամանքներն այնպես են զարգանում, որ ժամանակակիցի անվան տակ միախառնելով, աղավաղում ու կորցնում ենք դարերով մեզ ժառանգություն ստացած մշակույթը: «Իրավունքի» հետ զրույցում Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆՆ, անդրադառնալով հայ ազգային մշակույթի պահպանմանը, շեշտում է, որ նորամուծություններին դեմ չէ, եթե այն արվում է պրոֆեսիոնալի ձեռքով:

- Ողջունում եմ, եթե դա արվում է լուրջ մասնագետի ձեռքով: Մեր անսամբլը ունի սկզբունքներ, որից առաջինն ու ամենակարեւորն այն է, որ մենք ավանդապահ ենք` ավանդույթը պահպանողն ու շարունակողն ենք: Սակայն ավանդույթը կարելի է պահպանել կոնսերվացված` պահպանողական ձեւով, որին ես միանգամայն դեմ եմ: Մենք Սայաթ-Նովային այսօր ներկայացնում ենք մեզ հասած ավանդույթը պահելով, սակայն, այսօրվա ճաշակի ու պահանջմունքների հետ ներդաշնակ` ազգային սկզբունքներին հար ու հավատարիմ: Օրինակ` ամիսներ առաջ, մեկ տարի ուշացումով նշեցինք Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի հիմնադրման 90 եւ վերստեղծման 25-ամյա հոբելյանները: Իսկ արդեն աշնանը մեկնեցինք Արցախ ու Հայոց բանակի զորամասերում երգեցինք մեր սքանչելի երիտասարդների` մեր անմեղ զավակների համար, որոնք գնացել ու արյունարբու թուրքի դեմ պահում են հայրենիքի սրբազան սահմանները:

«ՄԵՆՔ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՍԵՊԻ ՆՄԱՆ ԽՐՎԵԼ ԵՆՔ ԱՅԴ ԳԱՐՇԵԼԻ ԱԶԳԻ ԿՈԿՈՐԴԻՆ»

Վերջին շաբաթում համացանցը ողողված էր ադրբեջանական ու հայկական անձնագրերի լուսանկարներով, որոնք հաճույքով տարածում էին մեր «հայրենակիցներից» ոմանք ու հպարտանում ադրբեջանցի ընկերներ ունենալու փաստից, ի՞նչ կասեք այս մասին:

- Բոլոր ազգերի մեջ էլ կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ մարդիկ, բայց ակնհայտորեն մենք այսօր հակառակ ափերին ենք կանգնած թուրքերի դեմ, եւ պետք չէ, որ առանձնահատուկ կերպով փնտրենք նրանց մեջ լավերին` ինչպես իրենք ոչ միայն չեն փնտրում, այլ հայ ժողովրդի հանդեպ ատելություն են սերմանում մանկապարտեզից: Իսկ մենք` եկեք չփնտրենք նրանց մեջ լավերին, որովհետեւ նրանցից եւ ոչ մեկը մեր լավը չի նկատում: Այդ Ազերբայիջան-մազերբաջան հորինված բաներ ենաշխարհին է հայտնի, որ դրանք թուրքերն են, բոլորին է հայտնի  նրանց Թուրանի ծրագիրը: Վերջերս մեկն ինձ ասաց, որ Թուքիայում մի տուրիստական ընկերություն քարտեզ է տպագրել, որի մեջ արեւմուտքից Թուրքիան է, արեւելքից` Ադրբեջանը, իսկ Հայաստանն իսպառ չկա: Սա է նրանց երազանքը, բայց մենք Հայկ նահապետի սեպի նման խրվել ենք այդ գարշելի ազգի կոկորդին եւ իսկապես թույլ չենք տալու նրանց Թուրանի իրականցումը: Թուրան` չի լինելու, Թուրքիա էլ չի լինելու, Ադրբեջան էլ չի լինելու, վերջապես Աստծո արդարությունը մի օր պիտի հաղթի:

- Պարոն Պողոսյան, քանի որ տարածաշրջանում հայերն ապրել են թուրքերի հետ կողք կողքի, ու երգերում մելիզմներ կան, որ շատ նման են մերի հետ, իսկ իրենք այդ առիթից օգտվելով, հաճախ են մերը վերցնում ու փորձում իրենցը դարձնել: Այդ առումով ի՞նչ պիտի անենք, որ մերը պահպանելու խնդրի առաջ չկանգնենք:

- Միանշանակ պիտի անընդհատ հնչեցնենք մերը: Թուրքը ե՞րբ է հայրենիք ունեցել, որ պանդխտության մասին երգ ունենա, բայց այսօր նրանք պանդխտության, հայրենիքի կարոտի մասին անթիվ, անհամար երգեր ունեն: Հայտնի մի լավ օրինակ կա. Աշուղ Շերամի «Ճանապարհս ընկավ Թիֆլիս» երգը, որը Գյումրիում հրատարակվել է 1902 թվականին` 116 տարի առաջ եւ հնչել Շերամի կատարմամբ, ազերի հորջորջվող թուրքերին այդ երգը շատ է դուր եկել, վերցրել են, թարգմանել են «Կռունկներ», ու արդեն 80-տարուց ավելի, գիշեր ու ցերեկ երգում են աշուղ Շերամի այդ երգը: Մենք վերականգնել ենք այն Սայաթ-Նովա անսամբլի կատարմամբ, ձայնագրել ու հանձնել ենք Հանրային ռադիոյի ֆոնդին, իսկ նկարահանումները` Հայաստանի պետական հեռուստաընկերության արխիվում է, բայց ո՞վ է ցուցադրում, ո՞ւմ են պետք դրանք, երբ չառլիստոններ կան ցուցադրելու:

«ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐԻՆ ՄԱՅՐ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԸ ՉԿԱՆ»

Գերադասում են սերնդին կրթել սերիալներով, քան` ազգային մշակույթով:

- Այդ սերիալները մեր տունը քանդել են, մեր սերունդներին դարձրել են արյուն, փորձանք սիրող: Ինչքա՞ն կարելի է եթերով արյուն ցույց տալ, ամեն օր ասել, որ այսինչ տեղը Մերսեդեսը խփել է Աուդիին` 2 հոգու տարել են հիվանդանոց, վիճակը ծանր է... սա համարում եմ անբարոյականություն, ապազգային քարզչություն, որովհետեւ ինչքա՞ն կարելի է նման ինֆորմացիաներով անվերջ ու անդադար ժողովրդին պահել հոգեկան ցնցումների մեջ: Բայց մյուս կողմից` մենք ունենք Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլ, որ ժամանակին մեր ազգի մեծերը` Մարտիրոս Սարյան, Ավետիք Իսահակյան, Պարույր Սեւակ, բոլորը խոնարհումով ասել են, որ սա հայ ժողովրդի անձնագիրն է: Իսկ այս 30 տարում տեսե՞լ եք այդ անսամբլը, փաստորեն, մենք մեր անձնագիրը կորցրել ենք: Կամ` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական քառաձայն երգչախումբը ե՞րբ եք տեսել վերջին անգամ, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախումբը, Հանրային ռադիոյի կամերային երգչախումբը... էլ չեմ ասում, որ մեր պետական ու ազգային տոներին այս մեր մայր կոլեկտիվներն ընդհանրապես չկան: Օրինակ` հիշում եմ, տարիներ առաջ պետական տոներից մեկի ժամանակ Հանրապետության հրապարակում Մոսկվայից հրավիրել էին «Սերեբրո» անվանումով փողոցայինների մի խումբ, կարծեմ 4 աղջիկներ էին, նույնիսկ ամաչում եմ ասել, թե բեմի վրա ձեռքներին ինչ էր բռնած: Ինչո՞ւ որեւէ մեկին այդ օրը նախարարը պատասխանատվության չենթարկեց, ինչո՞ւ չասաց` այս ի՞նչ եք արել, որովհետեւ, իմ կարծիքով, այդ բոլորն արվել էր իրենց իմացությամբ, ու միայն կազմակերպիչները չէին մեղավոր, այլ վերեւից` ներքեւ:

«ԺՈՂՈՎՐԴԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԻ ՃԱՇԱԿԸ ԱՆՏԱՆԵԼԻ ԻՋԵԼ Է ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ»

Պարոն Պողոսյան, իսկ որտե՞ղ կտրվեց հանրություն-ազգային մշակույթ կապը:

- Այդ կապը կտրվեց անկախության առաջին օրերից, երբ մանկապարտեզից ու դպրոցից երեխան հեռացավ ազգային մշակույթից: Հակառակ նրան, որ սովետական համակարգում մենք ազգային մշակույթի հետ ենք աճել ու դաստիարակվել: Իսկ այսօր անկախացել ենք, ու մեր տունը մտել է ամեն ինչ, բացի` ազգայինից: Դրա համար պետք է սկսել դաստիարակությունից: Հետ գնացեք 30 տարի, տեսեք մեր սերունդը ինչ էր լսում` Գոհար Գասպարյան, Օֆելյա Համբարձումյան, Շարա Տալյան, Հովհաննես Բադալյան, Ռուբեն Մաթեւոսյան, Նորայր Մնացականյան... եւ սա դեռ ժողովրդական երգի ասպարեզում եմ ասում:

- Ասում են` այդ ժամանակ բնությունը շռայլ է գտնվել, ու արտիստների մի մեծ բում է եղել:

- Հիմա էլ այդ ազգայինի բումը կա, տեր չկա, ինչպես որ մեր երկիրը մնացել էր անտեր, այդպես էլ` մեր մշակույթը: Էն չար ձեռքը, որ չարություն էր գործում, բռնող ու հեռացնող չկար, եւ այսօր էլ չկա: Բայց, հուսով եմ` վաղը լինելու է, որովհետեւ չի կարող այսպես շարունակվել: Մենք գնում ենք Աստծու դրած բնականոն գետի ընթացքին հակառակ, ինչքա՞ն կարող ենք այդպես հակառակ գնալ: Այսօր մեր ժողովրդի գերակշիռ մասի ճաշակը անտանելի իջել է ցածր մակարդակի, կարո՞ղ եք երեւակայել` աշխարհին զարմացնող հայ ժողովրդի մակարդակը այսօր իջել է: Անշուշտ, մեր մտավորականության սերուցքը չհաշված, ժողովրդի մեծ մասի ճաշակն իջել է ամենացածր սանդղակի վրա:

«ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՈՉ ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ ԷԼ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

Արդեն վեց ամիս է երկրում իրավիճակ է փոխվել, Դուք էլ հեղափոխության ժամանակ կանգնած էիք հեղափոխականների կողքին...

- Դե, մենք մեր ժողորդի խոնարհ ծառան ենք, ժողովրդին սպասարկող արվեստագետներ ենք, որտեղ ժողովուրդը, այնտեղ էլ` մենք:

- Իսկ այս ընթացքում մշակույթում ինչ-որ բան փոխվե՞ց:

- Բացարձակ, մշակույթում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, բայց հուսով եմ` առաջիկայում փոփոխություններ կլինեն: Դեռ երկրում էլ ամեն ինչ չի փոխվել, բայց վստահություն կա, որ փոխվելու է, հուսանք` մշակույթի ասպարեզում էլ: Այսօր «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլն իր տունը չունի, 20-ամյա Ջիվանու անվան աշուղական դպրոցը իր կտուրը չունի, մենք Մանկապատանեկան գեղարվեստական դաստիարակության կենտրոնի շենքում հյուրի կարգավիճակում ենք, այդ թվում` ե՛ւ Աշուղների միությունը, եւ Աշուղագիտական կենտրոնը: Ինչի համար շնորհակալ ենք այս հաստատության երկարամյա տնօրեն Սամվել Բալոյանին, որի բարյացկամ վերաբերմունքի արդյունքում 26 տարի գործում ենք այս հաստատության պատերից ներս:

- Փաստորեն, պետական որեւէ աջակցություն չունե՞ք:

- Բացարձակ, զրո աջակցություն` պետության կողմից: 1927 թվականին` 90-տարի առաջ, Շարա Տալյանը ստեղծեց Հայ աշուղներ անսամբլը, որը հետագայում վերանվանվեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլ: Այդ վերափոխումից  անմիջապես հետո, 30 տարի անսամբլը ղեկավարեց ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը: Վերջին տարում` 1971 թվականին, ես ընդունվեցի անսամբլ, մեկ տարի անց լուծարվեց, բայց իմ մտքի մեջ միշտ արթուն մնաց անսամբլի վերականգնումը: Եվ, ճիշտ 20 տարի անց` 1992 թվականին, ինձ հավատալով, իմ շուրջը համախմբվեցին պրոֆեսիոնալներ, եւ վերականգնեցինք «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը: 2 տարի անց այն գրանցվեց Հայաստանի ազգային ռադիոյի համակարգում, եւ ստացանք համեստ աշխատավարձ: Տարիներ անց, նորից պետական կառույցները մեզ լուծարեցին, բայց անսամբլը չլուծարվեց, իսկ 2012-ին մենք նորից վերականգնվեցինք արդեն այս անգամ Հանրային ռադիոյի համակարգում, այդ ժամանակ Արմեն Ամիրյանն էր ռադիոյի տնօրենը: Այդ ժամանակ ինձ ասացին, որ մշակույթի նախարարը պատրաստ է ձեզ ընդունելու նախարարության համակարգի մեջ, ասացի` ոչ, մեր ամենածանր օրերին մեր ձեռքը բռնել է Արմեն Ամիրյանը` Հայաստանի ազգային ռադիոն, եւ մենք երախտագետ ենք ու ուզում ենք  վերականգնվել հանրային ռադիոյի համակարգում ու մինչեւ հիմա համարվում ենք Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլՊետք է ասեմ, որ մշակույթի նախկին նախարարները շատ հարգանքով են վերաբերվել ինձեւ իմ խոսքը գետնին չի ընկել: Եթե ես ուզել եմ 5-ը, իրենք կարողացել են տալ մեկը, բայց` տվել են: Հասմիկ Պողոսյանի, Արմեն Ամիրյանի ժամանակ էլ մերժում Թովմաս Պողոսյանին երբեք չի եղել: Հուսամ` մեր երիտասարդ նախարարը գուցե մի օր ինձ կհրավիրի զրույցի, որպեսզի կարողանանք ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն շփվելու, այլ նաեւ գործունեության իմաստովԲայց պիտի ասեմ, որ Մշակույթի նախկին նախարարները շատ հարգանքով են վերաբերվել ինձ հետ եւ իմ խոսքը գետնին չի ընկել: Եթե ես ուզել եմ 5-ը, իրենք կարողացել են տալ մեկը, բայց` տվել են: Հասմիկ Պողոսյանի, Արմեն Ամիրյանի ժամանակ էլ, մերժում Թովմաս Պողոսյանին երբեք չի եղել: Հուսամ` մեր երիտասարդ նախարարը գուցե մի օր ինձ կհրավիրի զրույցի, որպեսզի կարողանանք ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն շփվելու այլ նաեւ գործունեության իմաստով:

«ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՄՈՒՏՔ ՉՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ, ՈՒ ՎԵՐՋ»

Պարոն Պողոսյան, վերջին շրջանում մեր երկրում ակտիվացել են այլասերվածություն քարոզողները ու ազատորեն ֆորումներով ու շքերթներով նպատակ ունեն Հայաստանում ԼԳԲՏ-համայնք ձեւավորել:

- Ես միանգամայն դեմ եմ այդ ամենին, մենք ավանդապահ, հզոր մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Անշուշտ, առաջադեմ Եվրոպայից շատ բան ունենք սովորելու, բայց կոնկրետ այդ հարցում Եվրոպան մեզանից շատ բան ունի սովորելու: Մենք հազարամյակների մշակույթ ունեցող, փառավոր պատմության տեր ժողովուրդ ենք, հակառակ այն բանի, որ այսօր մեր մշակութային կյանքը իջել է շատ ցածր աստիճանի: Բայց այդ առումով Եվրոպան մեզանից իրապես շատ բան ունի սովորելու, իսկ մենք` Եվրոպայից բացարձակապես ոչինչ: Նման բաները` համասեռամոլությունը Հայաստան չպիտի մուտք գործի, կրկնում եմ` ոչ թե պիտի քննարկվի այդ հարցը, այլ պիտի մուտք չունենա Հայաստան, եւ վերջ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Ուսուցչին ատեստավորողը նախ ինքը պետք է ատեստավորվի. Աստղիկ ՄարգարյանՊուտինը Կադիրովին շնորհել է գեներալ-գնդապետի կոչումՈւկրաինայում հակամարտությունը մտել է վտանգավոր փուլ. ԲորելՀայաստանում իրավիճակը ֆորս-մաժորային է և մենք պետք է հույսներս դնենք «սև-կարապների» վրա. Արմեն ԱշոտյանՀայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամՎարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար. ՀՔԱ«Միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն».ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱՀավաստի աղբյուրը փոխանցում է. Европейский союз не будет вводить санкции против Азербайджана. БоррельՄեգան Մարքլը և արքայազն Հարին Netflix-ի հետ խնդիրներ ունեն. Page SixՄխիթարյանը` «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասինՀաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Անհիմն շահարկումներ են, թե ՌԴ-ն հրաժարվում է տարածաշրջանից և ՀՀ-ից․ պաշտոնապես և կոշտ եմ արձանագրում. Կոպիրկին (տեսանյութ)11 երկիր աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումինԱկանի պայթյունից զոհվածների ու տուժածների թիվն ամեն օր աճում է. Ալիևը մեղադրել է ՀայաստանինՄեր բռնցքամարտիկի պատվին հնչում է Հայաստանի օրհներգըԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներըԱրցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթով որոշում կկայացվիՂարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, ոչ մեկի հետ չենք քննարկելու նրանց ճակատագիրը. Ալիևը շարունակում է սպառնալՍովորելու հիմքով տարկետում ստացածների զորակոչի տարիքը կլինի 28-ը. նախագիծն ընդունվեցՊուտինը հաստատել է 4 շրջանների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ համաձայնագրերըՎթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով չի հարցաքննվել միայն Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»Տեր-Պետրոսյանը Նիկոլին փրկելու ծրագիր է առաջարկում, որը տապալվեց․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Հոկտեմբերի 5. Օրվա խորհուրդՓաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն ՊրահայումԲայդենի վարկանիշն ընկել է մինչեւ 40 տոկոս. հարցումՊոզներ. Ես տեսել եմ գերեվարված հայերի մահապատժի տեսանյութը, բայց ոչինչ և ոչ ոքի չեմ մեկնաբանում (Video).rusarminfoՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱլլա Պուգաչովայի և Վալերի Մելաձեի երգերը հեռացվել են ռուսական ռադիոկայանների երգացանկիցԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքը․ քվեարկության են դրվել օրակարգում ընդգրկված 21 հարցերըՆավթի գներն իջնում ենԺամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ«Իրավունք». ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում«Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա«Իրավունք». Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումըՌԴ ուժային համակարգում խոշոր կադրային փոփոխություններ են սպասվումԲրիտանական հետախուզությունը տվյալներ է հայտնել Բելգորոդում Ռուսական ուժերի ուժերի խոշոր կենտրոնացման մասին«Ժողովուրդ». ՔՊ-ում տրամադրություններ են փոխվելԴերասան Ռիժի Աշոտ Կարապետյանի սիրտն այլեւս զբաղված է. ով է նաԱռաջին անգամ ցուցադրաբար գործարկվել է ռուսական նորագույն զինատեսակներից մեկըՍարսափելի է, երբ արատսվում է ուժեղ տղամարդը...սպանիչ է ... երբ հայրը գլխիկոր փնտրում է որդուն, սակայն սփոփվում է որդու գրպանից իրեն հասած փոքրիկ մասունքով...«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանին ոչ բոլորն են գրկաբաց ընդունելԷրդողանն ու Ալիեւը դեռ «եղբայրնե՞ր» ենՆիկոլը կստորագրի՞, թե՞ «պատահաբար հասկացավ», որ Ալիեւը շատ բան է պահանջում«Հրապարակ». Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա«Հրապարակ». Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են ԱրցախիցԴոնբասի 100-րդ բրիգադը Պեսկիում ոչնչացնում է հակառակորդի զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՌԴ քաղաքների երկնքում լույսի սյուներ. համացանցում խոսում են լազերային զենքի մասին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ալեն Ղևոնդյան. «Անասունը պայմանագիրը ստորագրեց։ Վերջ»ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ереван погода
$ 406.49 402.22 6.90