Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄԵՆՔ ՄԻ ԹԻՄ ԵՆՔ

Արխիվ 16-20

Արդեն բարի ավանդույթ է դառնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստերի անցկացումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պրոֆիլային կոմիտեների` Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի եւ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հետ: Պետդումայի Կոմիտեի հետ հերթական համատեղ նիստը տեղի ունեցավ ս.թ. մարտի 26-ին Երեւանում (այսուհետ` Համատեղ նիստ): ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի եւ ՀՀ Ազգային ժողովի զեկուցող եւ ելույթ ունեցող պատգամավորները հարցերի լայն շրջանակի են անդրադարձել, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ հարաբերություններին, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) անդամ պետությունների միջեւ հարաբերություններին, այնպես էլ ԵԱՏՄ ծիրում ստեղծվող միջազգային իրավիճակին:

Քննարկումն անցնում էր անկեղծության, վստահելիության և փոխըմբռնման մթնոլորտում: Հատուկ տեղ հատկացվեց ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարներին` համաշխարհային քաղաքականության ուժի առանձին կենտրոնների կողմից միջազգային լարվածության թեժացման պայմաններում: Միևնույն ժամանակ, հատուկ ուշադրություն հատկացվեց հանրային դիվանագիտության ակտիվացման խնդիրներին: Եվ բնավ պատահական չէ, որ Համատեղ նիստի օրակարգի երկրորդ կետն ուներ «Եվրասիական ինտեգրացիան և ժողովրդական դիվանագիտությունը» անվանումը, և հայկական կողմից զեկույցով հանդես գալ հանձնարարված էր Ձեր խոնարհ ծառային` Արտաշես Գեղամյանին: Արդեն ավարտված Համատեղ նիստի թարմ տպավորությունների ներքո կարող եմ միանշանակ հաստատել. հայ և ռուսաստանցի խորհրդարանականները ոչ միայն միմյանց լսեցին, այլև նշեցին իրենց համատեղ ջանքերի շարունակման հեռանկարային ուղղությունները` ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների համակողմանի խորացման վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովում հաստատված ավանդույթի համաձայն` ցանկանում եմ ընթերցողների դատին հանձնել Համատեղ նիստում ունեցած ելույթիս տեքստը:

 

Արտաշես Գեղամյանի ելույթը «Եվրասիական ինտեգրացիան և ժողովրդական դիվանագիտությունը» հարցի քննարկման ժամանակ (26 մարտի 2018թ.)

Ելույթիս թեման է` «Եվրասիական ինտեգրացիան և ժողովրդական դիվանագիտությունը»: Որպեսզի չխոսեմ միայն ժողովրդական դիվանագիտության ինչ-որ ստանդարտ ձևերի մասին, որոնք բռնել են ժամանակի քննությունը և, անշուշտ, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հարաբերությունների կայունության պայմաններում դրական արդյունքներ են տվել, փորձենք պարզել հանրային դիվանագիտության ձևերը ներկա իրողություններում, որոնք բնորոշվում են խիստ սրված միջազգային հարաբերություններով: Կարծում եմ, որ շատ կարևոր է փոքր-ինչ հանգամանալիորեն պարզել, թե ինչ պայմաններում է իրականացվելու հանրային դիվանագիտությունը: Կասկածից վեր է, որ ներկայում աշխարհում ստեղծված պայմաններն արմատապես տարբերվում են 2015թ. սկզբի` հունվարի պայմաններից, երբ Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միություն: Բավական է ասել, որ այժմ աշխարհը թևակոխել է սառը պատերազմի փուլ: Ընդ որում, մեծ է դրա` թեժ պատերազմի վերածվելու վտանգը: Դրա համար բավական է կարդալ իրենց իսկ` ամերիկացի քաղաքագետների, մասնավորապես ամերիկյան նախկին բարձրաստիճան դիվանագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության տեսաբաններից մեկի` Ռիչարդ Հաասի վերլուծական նյութերը:

Ուղիղ մեկ-երկու օր առաջ նա ասաց, որ ԱՄՆ-ը ներկայում իր արդի պատմության «ամենավտանգավոր պահն» է ապրում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը միաժամանակ երեք ճակատով պատերազմ է վարում: «Դոնալդ Թրամփն այժմ տրամադրված է պատերազմ վարել երեք ճակատով` քաղաքական պայքար ընդդեմ Բոբ Մյուլլերի (Ռոբերտ Մյուլլեր, հատուկ դատախազ, որը հետաքննում է Դոնալդ Թրամփի «ռուսական դոսյեն»), տնտեսական` ընդդեմ Չինաստանի, առևտրային այլ գործընկերների, ինչպես նաև իսկական` ընդդեմ Իրանի և Հյուսիսային Կորեայի: Սա ամերիկյան արդի պատմության ամենավտանգավոր պահն է, այն զգալի չափով հրահրել ենք մենք ինքներս, այլ ոչ թե ինչ-որ իրադարձություններ»,- գրել է Հաասը Twitter-ում: Բայց հարցն այն է, որ մենք գործ ունենք միջազգային լարվածության չթուլացման երկարաժամկետ հեռանկարի հետ, և նման եզրահանգման գալը խորքային տնտեսական պատճառներ ունի: Բավական է նշել, որ ներկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային արտաքին պարտքը գերազանցել է 20 տրիլիոն դոլարը, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ 107,48 տոկոսը: Ինչպե՞ս է ԱՄՆ-ը դուրս գալու պարտքի այդ փոսից: Նշենք նաև, որ ԱՄՆ դաշնային (պետական) պարտքը առաջիկա տասնամյակներին աճելու է: Այսպես, ԱՄՆ Դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարում, որը սկսվել է 2017թ. հոկտեմբերի 1-ից, հավասար կլինի 832 մլրդ դոլարի, իսկ 2019թ.` 984 մլրդ դոլարի, ընդ որում, բյուջեն կազմելիս նախատեսվում էր ԱՄՆ տնտեսության կայուն երեք տոկոսանոց աճ: Եթե դա տեղի չունենա, ապա ԱՄՆ դաշնային պարտքը էլ ավելի մեծ կլինի: Այստեղ տեղին է հիշել Միացյալ Նահանգների քառասուներորդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը, որը մի առիթով նկատել էր. «Մենք տրիլիոն դոլարի պարտք ունենք ոչ այն պատճառով, որ հարկերի բավականաչափ քանակություն չունենք: Մենք տրիլիոն դոլարի պարտք ունենք, որովհետև մենք չափից շատ ենք ծախսում»: Իսկ հիմա, ինչպես արդեն ասվեց, ԱՄՆ դաշնային պարտքը անցել է 20 տրլն դոլարը և առաջիկա տարիներին կշարունակի ավելանալ: Այսինքն` նորից լրիվ թափով գործի կդրվի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տպագրասարքը: Այսպիսով, մենք կարող ենք փաստել, որ ինչպես 2018թ., այնպես էլ 2019-ին ԱՄՆ Դաշնային բյուջեի ծախսերն ամփոփ տեսքով 1 տրլն 816 մլրդ դոլարով կգերազանցեն բյուջեի եկամուտները: Եվ այս ամենը հնարավոր է լոկ ԱՄՆ դոլարի գերակայության շնորհիվ` որպես համաշխարհային հիմնական պահուստային արժույթ: Բնականաբար, նման իրադրությունը չի կարող բավարարել այնպիսի տերությունների, ինչպիսին են Ռուսաստանը և Չինաստանը, ի դեպ` ինչպես և արագ զարգացող տնտեսություն ունեցող այլ երկրների, որոնք չեն կարող համակերպվել այն բանի հետ, որ ի հաշիվ իրենց երկրների հարկատուների նրանք ակամա պահում են ԱՄՆ քաղաքացիների տնտեսապես չապահովված բարձր կենսամակարդակը:

Վտանգավոր գծին է մոտենում նաև Եվրոպական միության լոկոմոտիվ երկրների պետական արտաքին պարտքը: Այսպես, The World Factbook-Central Intelligence Agency-ի https://www.google.am/ search?q=The+world+Factbook+%E2%80%93+Central+Intelligence+Agency&spell=1&sa=X&ved=0ahUKEwi60cixsYraAhXNxaYKHQdBC_0QkeECCCIoAA տվյալներով` Գերմանիայի արտաքին պարտքը (2016թ. մարտի 31-ի դրությամբ) կազմել է 5 տրլն 326 մլրդ դոլար այն դեպքում, երբ այդ երկրի ՀՆԱ-ն` ըստ գնողունակության պարիտետի (այսուհետ` ԳՈւՊ), կազմել է 4 տրլն 150 մլրդ դոլար (2017թ. արդյունքներով), այսինքն` ՀՆԱ 128,3%-ը; Ֆրանսիայի արտաքին պարտքը կազմել է 5 տրլն 360 մլրդ դոլար (2016թ. մարտի 31-ի դրությամբ), այն դեպքում, երբ ՀՆԱ-ն ըստ ԳՈւՊ-ի կազմել է 2 տրլն 880 մլրդ դոլար (2017թ. արդյունքներով) կամ ՀՆԱ 189,7%-ը; Իտալիայում արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 444 մլրդ դոլար (2016թ. մարտի 31-ի դրությամբ), երբ ՀՆԱ-ն ըստ ԳՈւՊ-ի կազմել է 2 տրլն 307 մլրդ դոլար (2017թ. արդյունքներով) կամ ՀՆԱ 105,7%-ը: Կուզենայի ուշադրություն հրավիրել Մեծ Բրիտանիայի համապատասխան ցուցանիշների վրա: Այսպես, այդ երկրի ՀՆԱ-ն` ըստ ԳՈւՊ-ի 2 տրլն 880 մլրդ դոլար (2017թ. արդյունքներով) պարագայում Մեծ Բրիտանիայի արտաքին պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 8 տրլն 126 մլրդ դոլար կամ ՀՆԱ 282,2%-ը: Այսպիսով, եվրագոտու առաջատար պետությունները, ինչպես նաև Մեծ Բրիտանիան կուտակել են այդ երկրների ՀՆԱ-ն էապես գերազանցող պետական պարտք:

Վերոնշյալ պետությունները, համաշխարհային պահուստային արժույթ` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի պարագայում` եվրո, Մեծ Բրիտանիայի պարագայում` ֆունտ ստեռլինգ թողարկող երկրներ լինելով, անշուշտ, ինչպես և ԱՄՆ-ը, որոշակի մեծ առավելություններ ունեն` ազգային արժույթով իրենց բյուջեների, վճարային հաշվեկշռի դեֆիցիտի ծածկման հնարավորություն: Այդ հնարավորությունն, իր հերթին, օժանդակում է այդ երկրների ազգային արտադրողների դիրքերի ամրապնդմանը համաշխարհային շուկայի մրցակցային պայքարում: Սրա հետ, անկասկած, չեն ցանկանում հաշտվել ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ աշխարհի զարգացող մյուս տնտեսությունները: Այս պայմաններում միանգամայն կանխատեսելի է, որ համաշխարհային պահուստային արժույթների էմիտենտ-երկրները, այդ գործոնով պայմանավորված իրենց առավելությունները պահելու համար, շահագրգռված են իրենց երկրների կայունության պահպանմամբ, ինչը նրանց գրավիչ է դարձնում, մասնավորապես, պետական արժեթղթերում ներդրումների առումով` լինեն դրանք ԱՄՆ գանձապետական պարտավորություններ, թե Եվրամիության եվրոբոնդեր ու եվրոփոխառություններ: Վերջնարդյունքում դա նշված պետությունների համար ստեղծում է պարտքով ապրելու հնարավորություն` չչափակցելով, ասենք, իրենց սոցիալական ծախսերը տնօրինության տակ առկա իրական եկամուտների հետ: Նրանք, իհարկե, հասկանում են, որ ապակայունացումն աշխարհի տարբեր երկրներում անխուսափելիորեն կնպաստի այդ երկրներից ֆինանսական ռեսուրսների արտահոսքին դեպի պահուստային արժույթներ թողարկող երկրների ֆինանսական ոլորտ:

Միանգամայն սպասելի է, որ համաշխարհային արժույթների էմիտենտ-երկրների նման դիմակայությունն այն երկրներին, որոնք ընդդիմանում են նման իրավիճակին, կհանգեցնի նրանց միջև հարաբերությունների լարվածության: Ավելին, այդ երկրներն ուղղակիորեն հակառակորդներ են որակվում: Այսպես, ս.թ. հունվարի 19-ին Պենտագոնը հրապարակեց ԱՄՆ նոր պաշտպանական ռազմավարությունը, որում ամերիկյան անվտանգության հինգ գլխավոր սպառնալիքների մեջ, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի խոսքերով, Ռուսաստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Իրանը և ահաբեկչությունն են: Իսկ ամերիկյան ազգային հետախուզության ղեկավար Դանիել Քոութսի` ԱՄՆ Սենատին ուղղված զեկույցում (2018թ. մարտի 6), որը Քոութսի 2018թ. փետրվարի 13-ի զեկույցի մի փոքր ձևափոխված տարբերակն է, մի շարք նոր մեղադրանքներ կան Ռուսաստանի Դաշնության հասցեին, որոնք հետևանք են վերջին մեկ ամսում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման, որոնք հանգեցրել են փոխադարձ սպառնալիքների մակարդակի աճի: Բավական է նշել, որ այդ զեկույցում 34 բացասական հիշատակություն կա Ռուսաստանի մասին (դրանցից 7-ում Ռուսաստանի հետ հիշատակվում է նաև Չինաստանը, 2-ում` Իրանը): Նման դիմակայությունը, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների որոշ ստրատեգների կարծիքով, կարելի կլինի հանգուցալուծել, եթե, օրինակ, ներսից խափանվի Եվրասիական տնտեսական միությունը` ապակայունացնելով իրավիճակը ԵԱՏՄ անդամ երկրներում: Եվ իհարկե, դրված է, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակն ապակայունացնելու խնդիրը: Սակայն նշենք, որ ս.թ. մարտի 18-ին Ռուսաստանի նախագահի ընտրություններից հետո ապակայունացման և կառավարելի քաոսի վերաբերյալ այդ ռազմավարների սպասելիքները հօդս ցնդեցին, բայց Ռուսաստանի դաշնակից երկրներում վիճակն ապակայունացնելու կամ էլ նրանց միջև վստահությունը սասանելու այդ հարցերը բնավ հանված չեն համաշխարհային քաղաքականության ուժի որոշ կենտրոնների օրակարգից: Դրանում համոզվելու համար բավական կլիներ ծանոթանալ ս.թ. մարտի 15-ին Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների` Աստանայում կայացած հանդիպման վերաբերյալ հրապարակված հոդվածների և դրանց մեկնաբանությունների խորագրերի առատությանը: Ինչպես նշվում էր էլեկտրոնային պարբերականներից մեկում, «Վերջերս հանդիպեցին (Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները-Ա.Գ.)` առաջին անգամ առանց Ռուսաստանի մասնակցության` տարածաշրջանի երկրների միջև միասնականություն, անկախություն և համագործակցություն ցուցադրելով, ասում են տնտեսագետները և քաղաքագետները» (http://inozpress.kg/news/view/id/52660): Մտահոգիչ է այն, որ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները և Թուրքմենստանի խորհրդարանի նախագահը համակարծիք էին այն հարցում, թե «ամենագլխավորն այն է, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում և ցանկություն` ընդլայնելու մեր գործընկերությունը, և ընդառաջ գնալ մեկս մյուսին: Ուստի մենք պայմանավորվեցինք ամեն տարի մեզ համար մեծ տոնի` Նավրուզի (մուսուլմանների ժողովրդական տոն, որը նվիրվում է գարնանային գիշերահավասարին) նախօրեին կանոնավոր կերպով նման հանդիպումներ անցկացնել»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Նուրսուլթան Նազարբաևը` համաձայն նրա պաշտոնական կայքում արված հայտարարության:

Միևնույն ժամանակ, կուզենայի նշել, որ վերջին ժամանակներս դժվարացել են առևտրային հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև այն բանից հետո, երբ ս.թ. մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց կարգադրություն պողպատի ներկրման 25% և ալյումինիումի ներկրման 10% մաքսատուրք մտցնելու մասին: ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Գեորգ Շթրայթերն ասել է. «Մենք այդ մաքսատուրքերը համարում ենք հակաօրինական, մենք կքննարկենք, թե ինչպես արձագանքենք դրանց... Դրանք պարույրը ձգելու վտանգ են պարունակում... Միակողմանի միջոցների ընդունումը պողպատաձուլման և ալյումինիումի արդյունաբերության մեջ ավելորդ արտադրահզորությունների խնդրի լուծման սխալ ճանապարհ է»: Մաքսատուրքեր մտցնելը, իհարկե, զայրացրեց Եվրոպային, ուստի ԱՄՆ-ը ստիպված էր հայտարարել մինչև ս.թ. մայիսի 1-ը այդ տուրքերը մտցնելու ժամկետը հետաձգելու մասին: Այսքան հանգամանալիորեն անդրադարձա անվտանգության մարտահրավերներին այն նպատակով, որպեսզի Պետական դումայի մեր գործընկերների հետ համատեղ մշակենք խորհրդարանական, հանրային դիվանագիտության կազմակերպման որակապես նոր մոտեցումներ: Կարծում եմ` բոլորը կհամաձայնեն, որ հրատապ է շտապ սկսել այդ աշխատանքը: Եթե մենք կենտրոնանանք լոկ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հաջողված դրական փորձի լուսաբանման և տարածման ավանդական ձևերի վրա, ինչն, անշուշտ, կարևոր է և անհրաժեշտ, բայց դրա հետ մեկտեղ` համաձայնեցված կերպով չարձագանքենք մեր երկրներից յուրաքանչյուրի անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին, ապա մեր ջանքերն, ըստ իս, անբավարար կլինեն: Կարծում եմ, մեզ համար կարևոր է հասկանալ, որ լարված հարաբերությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկարատև բնույթ են ունենալու: Ես կարծում եմ, որ բնավ հարթ չեն լինելու նաև առևտրային հարաբերություններն ԱՄՆ-ի և Եվրամիության միջև: Համարձակվում եմ նման կանխատեսումներ հնչեցնել` ելնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից: Այսպես, 2017թ. հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը Կապիտոլիումում հանդես եկավ երդմնակալության խոսքով: Ընթերցողին հիշեցնենք նրա ելույթի որոշ առանցքային պահեր.

1. «Ամերիկան նորից մեծ դարձնենք». այս կարճ կարգախոսով ավարտեց ելույթը Թրամփը: «Միասին մենք Ամերիկան նորից ուժեղ կդարձնենք, մենք Ամերիկան նորից հարուստ կդարձնենք, մենք այնպես կանենք, որպեսզի Ամերիկայով նորից հպարտանան, մենք Ամերիկան նորից անվտանգ կդարձնենք, և այո, մենք Ամերիկան նորից մեծ կդարձնենք»,- ասաց ԱՄՆ նախագահը:

2. «Սկսած այսօրվանից` նոր տեսլականը կկառավարի մեր երկիրը: Սկսած այսօրվանից` Ամերիկան կլինի ամենից առաջ, Ամերիկան` ամեն ինչից առաջ»,- Դոնալդ Թրամփ:

3. «Մենք կհետևենք երկու պարզ կանոնի` գնիր ամերիկյանը և վարձիր ամերիկացիներին»,- Դոնալդ Թրամփ:

Կարելի էր կարևոր այլ մեջբերումներ էլ կատարել ԱՄՆ նախագահի երդմնակալության ճառից: Բայց, կարծում եմ, որ ասվածը բավական է որոշակի հետևություններ անելու համար: Այսպես, 2017թ. ԱՄՆ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հասավ 566,0 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ Չինաստանի հետ առևտրի դեֆիցիտը կազմում էր 375,2 մլրդ դոլար` հասնելով ռեկորդային մակարդակի այդ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների պատմության մեջ: ԱՄՆ արտաքին առևտրի ընդհանուր դեֆիցիտը 2017թ., 2016թ. համեմատ, աճել է 12,1%-ով: Այս պայմաններում թե ինչի կվերածվի գնիր ամերիկյանը և վարձիր ամերիկացիներին կարգախոսը ԱՄՆ առևտրային գործընկերների համար` դժվար չէ կռահել: Ահա, այս իրողությունների պայմաններում մենք պետք է աշխատենք, ավելին` կարողանանք կշռադատված, գրագետ ձևով պատասխանել ԵԱՏՄ-ի վրա անխուսափելի հարձակումներին: Ըստ իս, դա փայլուն հաջողվում է Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին, որովհետև նա նրբին աշխատանք է տանում Արևմուտքի գործընկերների հետ: Հայաստանը, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով, մշտապես հայտարարում է այդ մասին: Միաժամանակ, մեր երկրի քաղաքական ղեկավարությունն ընդգծում է, որ դա բնավ չի նշանակում, թե Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները կհանգեցնեն, մասնավորապես, Հայաստանի և Եվրամիության, Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների և համաշխարհային քաղաքականության ուժի այլ կենտրոնների միջև հարաբերությունների սառեցմանը: Եվ ահա այս համատեքստում էլ, ըստ իս, պետք է իրականացվի ժողովրդական դիվանագիտությունը, որն արդեն մեկ տարի չէ, ինչ կազմում է Հայաստանի հանրային դիվանագիտության բովանդակությունը: Այն պետք է հենվի այդ երևույթի վրա, որը վկայում է այն մասին, որ չկան անհաղթահարելի հակասություններ պետությունների, մասնավորապես` ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի միջև: Դրա վկայությունն է այն փաստը, որ Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցը` Հայաստանը, կառուցել և կառուցում է բնականոն, կառուցողական փոխհարաբերություններ Եվրոպական միության հետ: Միևնույն ժամանակ, Հայաստանի և ԵՄ 25-ամյա հարաբերությունների կարևոր շրջադարձային պահ դարձավ 2017թ. նոյեմբերին Բրյուսելում «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» ստորագրումը:

Ահա այն մտքերը, որոնք ցանկացա կիսել ձեզ հետ, հարգելի գործընկերներ:

Հարգելի գործընկերներ, ինձ համար սկզբունքորեն կարևոր էր Կոնստանտին Ֆեոդորովիչ Զատուլինի գնահատականը Հայաստանի Ազգային հերոս Գարեգին Նժդեհի մասին: Ես «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահն եմ, բայց Ազգային ժողովի կազմում երկրորդ անգամ ընտրվում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով, իսկ Հայաստանի խորհրդարանի կազմում ընտրվել եմ արդեն հինգերորդ անգամ: Եվ ահա, Հայաստանի Հանրապետական կուսակցությունում աչքի լույսի պես են պահում հայ ժողովրդի հայրենասեր զավակների, այն բոլոր ազգային առաջնորդների հիշատակը, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են հայերի անվտանգությունը, Հայաստանի անկախությունը: Չլիներ Գարեգին Նժդեհը` հավատացե՛ք, չէր լինի Զանգեզուրը Հայաստանի կազմում: Եվ այդ ժամանակ պանթուրանիզմի գաղափարախոսների փայփայած Մեծ Թուրանի, Ռուսաստանի հարավային մատույցներում և մինչև Խաղաղ օվկիանոս իսլամական աղեղի ստեղծման գաղափարն իրողություն կդառնար: Եվ Դուք շատ դիպուկ նկատեցիք, Կոնստանտին Ֆեոդորովիչ, որ անգամ ստալինյան անողոք արդարադատությունը, երբ նույնիսկ ամենաաննշան զանցանքի համար մարդկանց առանց դատ ու դատաստանի գնդակահարում էին, մահվան դատավճիռ չկայացրեց Գարեգին Նժդեհի համար, նա մահապատժի չդատապարտվեց: Եվ մեզ համար շատ կարևոր էր, երբ Ռուսաստանի առաջատար քաղաքական գործիչներից մեկն այդ մասին խոսում է պատմության լիակատար իմացությամբ, խոսում է շիտակ և շատ անկեղծ, բաց, ի լուր բոլորի: Ավելին, որպեսզի իր ասածը շատ ավելի համոզիչ լինի, Կոնստանտին Ֆեոդորովիչն օրինակ բերեց իր հայրենակցի` Ռուսաստանի կայսերական բանակի գեներալ-մայոր, Դոնի Ամենամեծ զորքերի ատաման (ՈՑՈՎՈվ ԹրպՉպսՌՍՏչՏ ԹՏռրՍՈ ԺՏվրՍՏչՏ), գրող, հրապարակախոս Պյոտր Նիկոլաևիչ Կրասնովի ողբերգական պատմությունը, որը, ինչպես գրված է դատավճռում, «իր կազմավորած սպիտակգվարդիական ջոկատների միջոցով զինված պայքար էր մղում Խորհրդային Միության դեմ և ակտիվ լրտեսական-դիվերսիոն ու ահաբեկչական գործունեություն էր իրականացնում ԽՍՀՄ-ի դեմ» և որին կատարած հանցագործությունների համար մահապատժի դատապարտեցին: Միևնույն ժամանակ, որոշակի հարցերում Պյոտր Կրասնովը, ինչպես արդարացիորեն նկատեց Կ.Ֆ. Զատուլինը, իհարկե, արժանի է հարգանքի. նկատի է առնվում նրա գրական ժառանգությունը: Եվ ահա հենց այսպիսի ազնիվ և բաց խոսակցությունն էլ շատ բանով բարձրացնում է վստահելիության աստիճանը մեր երկրների խորհրդարանականների հարաբերություններում: Հարկ է ընդունել նաև, որ մեր երկրների խորհրդարանականների միջև ազնիվ և շիտակ հարաբերությունների փարոս են հանդիսանում, անշուշտ, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միջև հաստատված սկզբունքային, բարյացակամ հարաբերությունները: Մեր երկրների խորհրդարանականների միջև հաստատված հարաբերությունների նոր որակի դրսևորումներից մեկն է մեր բանավեճերի ավելի խոր բովանդակության հաստատումը, որը ցայտուն երևում է Համատեղ նիստերի ժամանակ:

Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, ավարտելով սույն հոդվածիս վրա աշխատելը` ակամա մտածեցի, թե ինչպես վերնագրեմ այն: Չէ՞ որ ինձ համար կարևոր է, որպեսզի այս հոդվածի միջոցով ընթերցողներին հասցնեմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի Համատեղ նիստի ընթացքում կայացած բանավեճի իրադրությունը, ոգին և բովանդակությունը: Չեմ թաքցնի, որ իմ ընկալմամբ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականների կայացած համաժողովն առավել տարողունակ ձևով կարելի է հակիրճ վերնագրել, բնորոշել մի կարճ նախադասությամբ` «Մենք մի թիմ ենք»:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովում, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am 



Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода