Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄԸ` ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ, ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ

Արխիվ 16-20

Նվիր­վում է Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի ակա­նա­վոր կու­սակ­ցա­կան, պե­տա­կան գոր­ծիչ Մա­մի­կոն Ար­տա­շե­սի Գե­ղա­մյա­նի ծննդյան (1918 թ. հուն­վա­րի 14) 100-ամյա­կին:

Նվիր­վում է աշ­խար­հահռ­չակ կի­նո­ռե­ժի­սոր, Երե­ւան քա­ղա­քի Պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի Ար­տա­վազդ Աշո­տի Փե­լե­շյա­նի ծննդյան (1938 թ. փետր­վա­րի 22) 80-ամյա­կին:

Նվիր­վում է ակա­նա­վոր գիտ­նա­կան, խո­շոր պե­տա­կան եւ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ակա­դե­մի­ա­յի ակա­դե­մի­կոս Սեր­գեյ Ալեք­սանդ­րի Համ­բար­ձու­մյա­նի ծննդյան (1922 թ. մար­տի 17) 96-ամյա­կին:

Նվիր­վում է աշ­խար­հահռ­չակ խմբա­վար, Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին հե­րոս Հով­հան­նես Հա­րու­թյու­նի Չե­քի­ջյա­նի ծննդյան (1928 թ. դեկ­տեմ­բե­րի 23) 90-ամյա­կին:

ԵՎ այս­պես, 2018 թ. հուն­վա­րի 12-ին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի (այ­սու­հետ` ՀՀ ԱԺ) Խորհր­դի ան­դամ­նե­րը հրա­վիր­վել էին ՀՀ Նա­խա­գահ Սերժ Ազա­տի Սարգ­սյա­նի նստա­վայր` խորհր­դակ­ցու­թյան, որի ըն­թաց­քում քննարկ­վե­ցին Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման խորհր­դա­րա­նա­կան ձևի անց­ման հետ կապ­ված հար­ցեր: Ան­կաս­կած, ՀՀ Նա­խա­գա­հի հետ հան­դիպ­ման օրա­կար­գը խիստ ար­դի­ա­կան էր: Չէ՞ որ ՀՀ VI գու­մար­ման ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րի վրա մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է դրված ոչ մի­այն Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման խորհր­դա­րա­նա­կան ձևի անց­ման որա­կյալ օրենսդ­րա­կան ապա­հով­ման, այ­լև այդ անց­ման հա­մար ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կան­նե­րին ներ­դաշ­նակ հա­մա­պա­տաս­խա­նու­թյան պատ­շաճ նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծե­լու առու­մով` ար­դի գլո­բալ մար­տահ­րա­վեր­նե­րի հաշ­վառ­մամբ: Փոքր-ինչ հան­գա­մա­նա­լի կանգ առ­նենք այս հար­ցի վրա: 2017 թ. նո­յեմ­բե­րին մի­ջազ­գա­յին ազ­դե­ցիկ մի կազ­մա­կեր­պու­թյուն, որը մի­ա­վո­րում է հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան, ֆի­նան­սա­կան, մշա­կու­թա­յին և գի­տա­կան էլի­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, և որը հայտ­նի է «Հռո­մի ակումբ» (այ­սու­հետ` Ակումբ) ան­վամբ, ներ­կա­յաց­րեց իր «Come On! Կա­պի­տա­լիզ­մը, կար­ճա­տե­սու­թյու­նը, բնակ­չու­թյու­նը և մո­լո­րա­կի ոչն­չա­ցու­մը» Հո­բե­լյա­նա­կան զե­կույ­ցը (այ­սու­հետ` Զե­կույց)` իր հիմ­նադր­ման 50-ամյա­կի կա­պակ­ցու­թյամբ: Նշենք, որ Զե­կույ­ցը երկ­րորդն էր հի­սուն տար­վա մեջ, որն ար­տա­հայ­տում էր Ակում­բի մի­աս­նա­կան դիր­քո­րո­շու­մը, ին­չով էլ պայ­մա­նա­վոր­ված է հրա­պա­րակ­ման եզա­կի­ու­թյու­նը, ինչ­պես նաև այդ իրա­դար­ձու­թյան բա­ցա­ռի­կու­թյու­նը: Ամե­նա­տար­բեր ոլորտ­նե­րի մի­ջազ­գա­յին շատ ճա­նաչ­ված փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով` Զե­կույցն ար­դեն ըն­դուն­վում է որ­պես կա­րև­ո­րա­գույն փաս­տաթղ­թե­րից մե­կը, որը պա­րու­նա­կում է գլո­բալ հիմ­նախն­դիր­նե­րի բազ­մա­կող­մա­նի վեր­լու­ծու­թյուն, որում բա­ցա­հայտ­վում են մար­դու և բնու­թյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­դաշ­նա­կեց­ման հար­ցե­րը: Հաշ­վի առ­նե­լով Ակում­բի պատ­կա­ռե­լի ազ­դե­ցու­թյունն աշ­խար­հի երկր­նե­րի հա­մար գլո­բալ օրա­կար­գի ձև­ա­վոր­ման հար­ցում, ինչ­պես նաև Զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րի` հան­ձինս «Հռո­մի ակում­բի» նա­խա­գահ­ներ Էրնստ Վայց­զե­քե­րի և Ան­դերս Վիյք­մա­նի, փոր­ձաքն­նու­թյան խո­րու­թյու­նը, նաև Ակում­բի մյուս երե­սուն­չորս ամ­դամ­նե­րի հե­ղի­նա­կու­թյու­նը, որոնք օգ­նել են նրանց Զե­կույ­ցը կազ­մե­լիս, կա­րե­լի է առանց չա­փա­զան­ցու­թյան փաս­տել, որ Հո­բե­լյա­նա­կան զե­կույցն ըն­դուն­վում է որ­պես հա­մաշ­խար­հա­յին ին­տե­լեկ­տո­ւալ և քա­ղա­քա­կան էլի­տա­յի ամե­նա­ա­ռա­ջա­դեմ հատ­վա­ծի մո­տե­ցում­նե­րի իմաս­տա­վոր­ված ին­տեգ­րալ ար­տա­հայ­տու­թյուն: Զե­կույ­ցում պա­րու­նակ­վող դա­րա­կազ­միկ խնդիր­նե­րի խոր վեր­լու­ծու­թյու­նը, իմ խո­րին հա­մոզ­մամբ, պետք է դրվի ՀՀ առն­վազն մին­չև 2040 թ. զար­գաց­ման Պե­տա­կան ծրագ­րի (այ­սու­հետ` Ծրա­գիր) մշակ­ման հիմ­քում, որի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին նշվում է ՀՀ VI գու­մար­ման ԱԺ-ին ՀՀ Նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի հղած Ու­ղեր­ձում: Ընդ որում, Ծրագ­րին ներ­կա­յաց­վող գլխա­վոր պա­հանջ­նե­րից մե­կը, ըստ իս, պետք է լի­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, հա­մայն հա­յու­թյան տե­ղի և դե­րի սահ­մա­նու­մը նոր աշ­խար­հա­կար­գի ձև­ա­վոր­ման գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րում: Ծրա­գի­րը պետք է հեն­վի մեր դա­րաշր­ջա­նի մար­տահ­րա­վեր­նե­րին հա­մար­ժեք նոր փի­լի­սո­փա­յու­թյան վրա, որը հաշ­վի է առ­նե­լու ար­դի­ա­կա­նու­թյան աշ­խար­հա­յաց­քա­յին խնդիր­նե­րը: Եվ այդ հար­ցե­րը հա­տուկ նշա­նա­կու­թյուն են ձեռք բե­րում Զե­կույ­ցում պա­րու­նակ­վող` հա­կիրճ ձև­ա­կերպ­ված եզ­րա­հանգ­ման հա­մա­տեքս­տում, այն է` աշ­խար­հը վտանգ­ված է, և փրկու­թյու­նը աշ­խար­հա­յաց­քը փո­խելն է: Ու­շա­դիր ըն­թեր­ցե­լով Զե­կույ­ցը` կա­րե­լի է առանց չա­փա­զան­ցու­թյան փաս­տել, որ դրա մա­սե­րից յու­րա­քան­չյու­րը պետք է դրվի Ծրագ­րի մշակ­ման հիմ­քում: Մի­և­նույն ժա­մա­նակ նշենք, որ Զե­կույ­ցի առա­ջին մա­սը ցույց է տա­լիս կա­պի­տա­լիզ­մի ճգնա­ժա­մի ողջ խո­րու­թյունն ու դրա խո­րաց­ման մի­տու­մը, որում հստակ գնա­հա­տա­կան է տրվում այ­սօր­վա իրո­ղու­թյուն­նե­րին. «կա­պի­տա­լիզ­մի այ­լա­սե­րում, որի շրջա­նակ­նե­րում շա­հույ­թի հիմ­նա­կան աղ­բյուր են դար­ձել ֆի­նան­սա­կան շա­հար­կում­նե­րը»: Իսկ Զե­կույ­ցի երկ­րորդ մա­սը նվիր­ված է տի­րա­պե­տող աշ­խար­հա­յաց­քի քննա­դա­տու­թյա­նը և «նոր Լու­սա­վո­րու­թյան» այ­լընտ­րան­քա­յին փի­լի­սո­փա­յու­թյան նկա­րագր­մա­նը: Եվ վեր­ջա­պես, Զե­կույ­ցի եր­րորդ մա­սը կրում է կի­րա­ռա­կան բնույթ, առա­ջարկ­վում է հե­ղի­նակ­նե­րի տես­լա­կանն ար­դի դա­րաշր­ջա­նի ակ­տո­ւալ խնդիր­նե­րի գործ­նա­կան լու­ծում­նե­րի վե­րա­բե­րյալ: Դրա­նում ընդ­հան­րաց­վում են կա­ռա­վար­ման, կրթու­թյան, հա­սա­րա­կա­կան զար­գաց­ման վե­րա­բե­րյալ փորձ­նա­կան մո­տե­ցում­նե­րը: Ավե­լին, բեր­վում են դրանց հա­ջող կեն­սա­գործ­ման օրի­նակ­ներ: Մի­և­նույն ժա­մա­նակ, կու­զե­նա­յի հատ­կա­պես նշել, որ Զե­կույ­ցի բո­լոր երեք մա­սերն իրենց եռա­մի­աս­նու­թյան մեջ ներ­կա­յաց­նում են ար­դի աշ­խար­հի ամ­բող­ջա­կան պատ­կե­րը և ըն­թեր­ցո­ղին բե­րում մեկ եզ­րա­հանգ­ման. անհ­րա­ժեշտ է, ավե­լին` ակն­հայտ է աշ­խար­հա­կար­գի գլո­բալ կա­նոն­նե­րի ստեղծ­ման ան­խու­սա­փե­լի­ու­թյու­նը, որոնք պար­տա­դիր պետք է լի­նեն բո­լոր երկր­նե­րի հա­մար: Առան­ձին պե­տու­թյուն­ներ իրա­վունք չու­նեն անել այն ամե­նը, ինչ կփչի իրենց խել­քին, մա­նա­վանդ, երբ դրա հե­տև­անք­նե­րը կանդ­րա­դառ­նան Եր­կիր մո­լո­րա­կի վրա: Ըն­թեր­ցո­ղը մի­ան­գա­մայն ար­դա­րա­ցի­ո­րեն կա­րող է հարց տալ. իսկ որ­քա­նո՞վ է իրա­կան առան­ձին երկր­նե­րի պե­տա­կան մար­մին­նե­րի աշ­խա­տան­քում լրիվ չա­փով հաշ­վի առ­նել Զե­կույ­ցում պա­րու­նակ­վող գնա­հա­տա­կան­ներն ու հանձ­նա­րա­րա­կան­նե­րը, օրի­նակ, Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում, որը որո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ է ստանձ­նել 2015 թ. հուն­վա­րի 2-ին Եվ­րա­սի­ա­կան տնտե­սա­կան մի­ու­թյուն մտնե­լով և 2017 թ. նո­յեմ­բե­րի 24-ին Բրյու­սե­լում ստո­րագ­րե­լով Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գիր (այ­սու­հետ` Հա­մա­ձայ­նա­գիր) Եվ­րո­պա­կան մի­ու­թյան հետ: Վերց­նենք թե­կուզ Զե­կույ­ցի առան­ձին դրույթ­ներ, որոնք, փաս­տո­րեն, ար­ժեզր­կում են, օրի­նակ, Հա­մա­ձայ­նագ­րում պա­րու­նակ­վող որոշ դրույթ­ներ: Զե­կույ­ցում «կա­պի­տա­լիզ­մի այ­լա­սեր­ման» մա­սին մի­ան­շա­նակ գնա­հա­տա­կա­նի կող­քին հա­տուկ բա­ժին է նվիր­ված Արև­մուտ­քում տի­րա­պե­տող աշ­խար­հա­յաց­քի քննա­դա­տու­թյա­նը` ապա­գա­յի այ­լընտ­րան­քա­յին փի­լի­սո­փա­յու­թյան` «նոր Լու­սա­վո­րու­թյան» ներ­կա­յաց­մամբ: Ըստ էու­թյան, Հա­մա­ձայ­նա­գիրն ընդգր­կում է տնտե­սա­կան, ֆի­նան­սա­կան և հու­մա­նի­տար հար­ցե­րի լայն շրջա­նակ, որոնց բո­վան­դա­կա­յին հիմ­քը Զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րը ոչ մի­այն սխալ, այ­լև վտան­գա­վոր են հա­մա­րում, ին­չը հարկ է վե­րա­ի­մաս­տա­վո­րել և են­թար­կել ար­մա­տա­կան փո­փո­խու­թյան` «նոր Լու­սա­վո­րու­թյան» փի­լի­սո­փա­յու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան: Որ­պես­զի աս­վա­ծը մեր­կա­պա­րա­նոց չհնչի, առան­ձին մեջ­բե­րում­ներ կա­տա­րենք Հա­մա­ձայ­նագ­րի երկ­րորդ մա­սից` «Քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյուն և բա­րե­փո­խում­ներ» վեր­նագ­րի ներ­քո: Հա­մա­ձայ­նագ­րի այս մա­սում, մաս­նա­վո­րա­պես, նշվում է, որ «ներ­քին բա­րե­փո­խում­նե­րը նա­խա­տե­սում են ժո­ղովր­դա­վա­րաց­մա­նը, մար­դու իրա­վունք­նե­րի ամ­րապնդ­մա­նը, կո­ռուպ­ցի­ա­յի դեմ պայ­քա­րին, դա­տա­կան հա­մա­կար­գի ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­մանն ուղղ­ված քայ­լեր»: Այս հոր­դոր­նե­րը կա­րող են ըն­կալ­վել որ­պես ծամծմ­ված դե­մա­գո­գիա, եթե դրանք դի­տար­կենք Զե­կույ­ցում պա­րու­նակ­վող առան­ձին եզ­րա­հան­գում­նե­րի հա­մա­տեքս­տում. օրի­նակ` ֆի­նան­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի 98%-ը ներ­կա­յումս սպե­կու­լյա­տիվ բնույթ ու­նի, իսկ օֆ­շո­րա­յին գո­տի­նե­րում «քսան­մե­կից մին­չև երե­սու­ներ­կու տրի­լի­ոն դո­լար է նստած»: Կամ` վերց­նենք Զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րի մեկ այլ պնդում. «Հար­կե­րի վճա­րու­մից խու­սա­փող կոր­պո­րա­ցի­ա­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մշտա­պես ասում են, որ ոչ մի օրենք չեն խախ­տում: Հա­ճախ այդ­պես է, որ կա. ու­րեմն, հար­կա­վոր է փո­խել օրենք­նե­րը»: Այո, ամեն բան ճիշտ է, սա­կայն օրենք­նե­րը տաս­նա­մյակ­նե­րով չեն փոխ­վում: Սե­փա­կան «մի­ամ­տու­թյու­նից» ել­նե­լով կա­րե­լի է, չէ՞, դրա­նում քա­ղա­քա­կան կո­ռուպ­ցի­ա­յի նշան­ներ տես­նել: Կամ` մեկ այլ օրի­նակ: Հա­յաս­տան-ԵՄ Հա­մա­ձայ­նագ­րում նշվում է մար­դու իրա­վունք­նե­րի պահ­պան­ման, դա­տա­կան հա­մա­կար­գի ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման կա­րև­ո­րու­թյու­նը, բայց և, չգի­տես ին­չու, լռու­թյան են մատն­վում սպառ­ման հար­ցում աղա­ղա­կող ան­հա­վա­սա­րու­թյան և շրջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան հար­ցե­րի հան­դեպ ան­պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­մուն­քի փաս­տե­րը, ին­չի մա­սին բա­վա­կան կոշտ խոս­վում է Զե­կույ­ցում: Այս­պես, ամե­նա­հա­րուստ ամե­րի­կա­ցի­նե­րի մեկ տո­կո­սը տա­րե­կան գե­նե­րաց­նում է երեք հա­րյուր տաս­նութ տոն­նա ած­խաթթ­վի գա­զի (CO2) ար­տա­նե­տում մթնո­լորտ` մեկ մար­դու հաշ­վար­կով, այն դեպ­քում, երբ երկ­րի մի­ջին բնա­կի­չը գե­նե­րաց­նում է վեց տոն­նա, այ­սինքն` հի­սու­նե­րեք ան­գամ պա­կաս: Կամ` մեկ այլ ցու­ցա­նիշ, որը ներ­կա­յաց­վում է Զե­կույ­ցում. «Աշ­խար­հի ամե­նա­հա­րուստ տնա­յին տնտե­սու­թյուն­նե­րի տա­սը տո­կո­սը ար­տա­նե­տում­նե­րի քա­ռա­սուն­հինգ տո­կո­սի պատ­ճառ է հան­դի­սա­նում»: Հատ­կան­շա­կան է, որ Զե­կույ­ցի հե­ղի­նակ­ներ Էրնստ Վայց­զե­քե­րը և Ան­դերս Վիյք­մա­նը, խո­սե­լով հա­մաշ­խար­հա­յին ֆի­նան­սա­կան «ջո­ջե­րի» մա­սին, ո՛չ առանց հեգ­նան­քի նշում են, որ «նրանք իրենց «չա­փից ավե­լի մեծ են դարձ­րել` տա­նուլ տա­լու» կամ էլ բանտ ու­ղև­որ­վե­լու հա­մար»: Կա­րե­լի է ԵԱՏՄ շրջա­նակ­նե­րում կամ Հա­յաս­տան - ԵՄ Հա­մա­ձայ­նագ­րով Հա­յաս­տա­նի ստանձ­նած այլ պար­տա­վո­րու­թյուն­ներ էլ նշել, որոնք նույն­պես լուրջ վեր­լու­ծու­թյուն և վե­րա­ի­մաս­տա­վո­րում են պա­հան­ջում` «Հռո­մի ակում­բի» Հո­բե­լյա­նա­կան զե­կույ­ցում պա­րու­նակ­վող եզ­րա­հան­գում­նե­րից ել­նե­լով: Կար­ծում եմ, որ վե­րը թվարկ­վա­ծի հա­մա­տեքս­տում կա­րև­որ­վում է Հա­յաս­տա­նում ու նրա շուրջ ըն­թա­ցիկ իրա­վի­ճա­կի գլո­բալ և հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը` Զե­կույ­ցում պա­րու­նակ­վող դրույթ­նե­րի ու եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի լույ­սի ներ­քո և հաշ­վի առ­նե­լով ավե­լի վաղ Հա­յաս­տա­նի ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, իսկ այ­նու­հե­տև այդ վեր­լու­ծու­թյան հի­ման վրա հարկ է մշա­կել օրա­կարգ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մար: Սա կոչ չէ, այլ ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նը: Չէ՞ որ Զե­կույ­ցի հե­ղի­նակ­ներ Է.Վայց­զե­քե­րը և Ա.Վիյք­մանն ու նրանց գոր­ծըն­կեր­ներն աշ­խար­հում ստեղծ­ված իրա­վի­ճա­կը բնու­թագ­րում են հե­տև­յալ կերպ. մո­լո­րա­կը դեգ­րա­դաց­վում է, ավ­տո­րի­տա­րիզմն ու ար­մա­տա­կա­նու­թյու­նը վե­րելք են ապ­րում, սպե­կու­լյա­տիվ կա­պի­տա­լը հաղ­թա­նա­կում է: Կա­պի­տա­լիզ­մի այ­սօր­վա ճգնա­ժա­մը բնու­թագ­րե­լով` Զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րը նշում են. «Ճգնա­ժա­մը ցիկ­լիկ չէ, բայց սաստ­կա­ցող է: Այն չի սահ­մա­նա­փակ­ված մեզ շրջա­պա­տող բնու­թյամբ, այլ նե­րա­ռում է սո­ցի­ա­լա­կան, քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին, բա­րո­յա­կան ճգնա­ժա­մը, դե­մոկ­րա­տի­ա­յի, գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րի և կա­պի­տա­լիս­տա­կան հա­մա­կար­գի ճգնա­ժա­մը»: Կրկնում եմ` Զե­կույ­ցում տեղ գտած և Հա­յաս­տա­նի նկատ­մամբ կի­րա­ռե­լի հար­ցե­րի ու խնդիր­նե­րի ստեղ­ծա­րար իմաս­տա­վո­րումն ու առա­ջի­կա եր­կու տաս­նա­մյա­կի հա­մար երկ­րի զար­գաց­ման Պե­տա­կան ծրագ­րի հե­տա­գա մշա­կու­մը պետք է այդ հար­ցե­րի ակ­տո­ւա­լու­թյա­նը հա­րիր` իրենց ար­ժա­նի տե­ղը գտնեն ՀՀ VI գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տան­քում: Սա­կայն ճիշտ չէր լի­նի, եթե ՀՀ զար­գաց­ման Պե­տա­կան ծրա­գի­րը կազ­մե­լիս տե­սա­դաշ­տից դուրս մնա­յին ոչ մի­այն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, այ­լև հա­մայն հա­յու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ապա­հով­ման հար­ցե­րը: Մեր երկ­րի հա­մար ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ապա­հով­ման հար­ցե­րը, բնա­կա­նա­բար, հարկ է դի­տար­կել Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյա­նը (ՀԱՊԿ) Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցու­թյան հա­մա­տեքս­տում: Ընդ որում, սկզբուն­քայ­նո­րեն կա­րև­որ է ՀՀ ԱԺ գոր­ծու­նե­ու­թյան կոնկ­րետ ոլորտ­նե­րի սահ­մա­նու­մը ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րում: Չէ՞ որ խորհր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան հա­տուկ կա­րև­ո­րու­թյան մա­սին նշվում է նաև Նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի` VI գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վին հղած Ու­ղեր­ձում. «...առաջ­նա­յին կա­րև­ո­րու­թյուն է ձեռք բե­րում խորհր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­մանն ուղղ­ված սկզբունք­նե­րի ներդ­րու­մը, ինչ­պես նաև կոնկ­րետ քայ­լե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի իրա­կա­նա­ցու­մը»: Իրենց ամ­բող­ջու­թյան մեջ այս բո­լոր խնդիր­նե­րը պետք է դրվեն ՀՀ ԱԺ-ի կող­մից իրա­կա­նաց­վող խորհր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան հիմ­քում, որը, ան­կաս­կած, պետք է մշակ­վի այդ թվում և Սպի­տակ տան կող­մից 2017 թ. դեկ­տեմ­բե­րի 18-ին պաշ­տո­նա­պես տա­րած­ված ԱՄՆ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նոր ռազ­մա­վա­րու­թյան հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծու­թյան հի­ման վրա և դրա­նում պա­րու­նակ­վող դրույթ­նե­րի հաշ­վառ­մամբ: Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ ՀՀ ԱԺ մաս­նակ­ցու­թյու­նը խորհր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան մշակ­մա­նը պետք է հեն­վի հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ու­ժի կենտ­րոն­նե­րի շա­հե­րի ընդ­հան­րու­թյան ման­րակր­կիտ հա­մադր­ման վրա: Իսկ դա ար­դի պայ­ման­նե­րում բնավ դյու­րին խնդիր չէ: Ինք­ներդ դա­տեք: Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ռազ­մա­վա­րու­թյան (այ­սու­հետ` Ռազ­մա­վա­րու­թյուն) (National Security Strategy of United States of America) եր­րորդ բա­ժի­նը վեր­նագր­ված է` «Preserve Peace Through Strength», ին­չը նշա­նա­կում է «Խա­ղա­ղու­թյան պահ­պա­նում ու­ժի մի­ջո­ցով»: Եվ ահա, այդ բաժ­նի եր­րորդ նա­խա­դա­սու­թյու­նը սահ­մա­նում է աշ­խար­հում «երեք հիմ­նա­կան մար­տահ­րա­վեր-սպառ­նա­լիք` ռև­ի­զի­ո­նիս­տա­կան տե­րու­թյուն­ներ Չի­նաս­տան և Ռու­սաս­տան, վտա­րյալ պե­տու­թյուն­ներ Իրան և Հյու­սի­սա­յին Կո­րեա, և անդ­րազ­գա­յին սպառ­նա­լիք­ներ, հատ­կա­պես ջի­հա­դա­կան ահա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը (Three main sets of challengers-the revisionist powers of China and Russia, the rogue states of Iran and North Korea and transnational threat organizations, particularly jihadist terrorist groups…)»: Այս ձև­ա­կեր­պում­նե­րի ֆո­նին, հա­մա­ձայ­նեք, կշռա­դատ­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մշա­կու­մը բա­ցա­ռիկ հրա­տա­պու­թյուն է ձեռք բե­րում: Իսկ կա­ռա­վար­ման խորհր­դա­րա­նա­կան ձևի անց­ման պայ­ման­նե­րում դժվար կլի­նի այս գոր­ծում գե­րագ­նա­հա­տել ՀՀ ԱԺ դերն ու նշա­նա­կու­թյու­նը: Չէ՞ որ, ըստ էու­թյան, Ռազ­մա­վա­րու­թյու­նում, ԱՄՆ-ի հա­մար հիմ­նա­կան մար­տահ­րա­վեր-սպառ­նա­լիք­նե­րի թվում նշված են մեր մեր­ձա­վո­րա­գույն ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից (ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գծով) Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը, բա­րե­կա­մա­կան Իրա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը, որի հետ Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան տա­րի­նե­րի ըն­թաց­քում հաս­տատ­վել են բա­րիդ­րա­ցի­ա­կան, բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, ինչ­պես նաև Չի­նաս­տա­նի Ժո­ղովր­դա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը: Օրի­նակ, ՀՀ Նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը ՉԺՀ նա­խա­գահ Սի Ծին­փի­նին Չի­նաս­տա­նի Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան Գլխա­վոր քար­տու­ղար ընտր­վե­լու (2017 թ. հոկ­տեմ­բե­րի 25) կա­պակ­ցու­թյամբ ուղ­ղած շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձում, բնո­րո­շե­լով ՉԺՀ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, նշել է. «Հա­յաս­տա­նը հա­տուկ կա­րև­ո­րու­թյուն է տա­լիս Չի­նաս­տա­նի հետ ավան­դա­կան բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հե­տև­ո­ղա­կան ամ­րապնդ­մա­նը և խո­րաց­մա­նը: Հա­մոզ­ված եմ, որ տար­բեր ոլորտ­նե­րում երկ­կողմ կա­պե­րի և փո­խա­նա­կում­նե­րի շա­րու­նա­կա­կան ակ­տի­վա­ցու­մը, ինչ­պես նաև ար­դյու­նա­վետ գոր­ծակ­ցու­թյու­նը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում բխում են մեր բա­րե­կամ երկր­նե­րի և ժո­ղո­վուրդ­նե­րի կեն­սա­կան շա­հե­րից... Պատ­րաստ ենք նաև հնա­րա­վո­րինս նպաս­տե­լու Ձեր կող­մից առաջ քաշ­ված «Մեկ գո­տի, մեկ ճա­նա­պարհ» ծրագ­րի իրա­կա­նաց­մա­նը` դի­տե­լով այն որ­պես բազ­մա­գոր­ծա­ռույթ նա­խա­գիծ, որը կոչ­ված է ապա­հո­վե­լու դրա­նում ընդգրկ­ված երկր­նե­րի և ժո­ղո­վուրդ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, խա­ղա­ղու­թյու­նը և բա­րօ­րու­թյու­նը»: Էլ չեմ անդ­րա­դառ­նում չի­նա­կան կող­մի հետ Հա­յաս­տա­նի լեռ­նա­հան­քա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան ոլոր­տում բա­վա­կան խո­շոր ներդ­րու­մա­յին նա­խագ­ծե­րի վե­րա­բե­րյալ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին:

http://mepic.ru/view/?id=e008b0df12c025b7e3fd52a964e1d021

Իսկ ինչ վե­րա­բե­րում է Իրա­նի հետ մեր կա­պե­րին, վերս­տին ասենք, որ հայ-իրա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն առան­ձին խոր վեր­լու­ծու­թյան թե­մա են: Սա­կայն շատ կա­րև­որ է նշել Հա­յաս­տա­նի բա­ցա­ռիկ շա­հագրգռ­վա­ծու­թյու­նը բա­րե­կա­մա­կան Իրա­նում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան պահ­պան­մամբ, եր­կիր, որի դե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան ապա­հով­ման գոր­ծում դժվար է գե­րագ­նա­հա­տել, ին­չի մա­սին բա­վա­կան հա­մո­զիչ ար­տա­հայտ­վել է ՀՀ Նա­խա­գահ Սերժ Ազա­տի Սարգ­սյանն իրա­նա­կան ԻՌ­ՆԱ տե­ղե­կատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում, Թեհ­րան կա­տա­րե­լիք այ­ցի նա­խօ­րե­ին, որ­տեղ մաս­նակ­ցել է Իրա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­ու­հա­նիի երդմ­նա­կա­լու­թյան արա­րո­ղու­թյա­նը 2017 թ. օգոս­տո­սի 5-ին: Պա­տաս­խա­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին և մի­ջազ­գա­յին աս­պա­րեզ­նե­րում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան ամ­րապնդ­ման վրա Իրա­նի, Ռու­սաս­տա­նի և Հա­յաս­տա­նի մի­ջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ազ­դե­ցու­թյան մա­սին հար­ցին` ՀՀ Նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն ասել է. «Իրա­նը, Հա­յաս­տա­նը և Ռու­սաս­տա­նը բա­րե­կա­մա­կան երկր­ներ են թե՛ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, թե՛ եռա­կողմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան տե­սա­կե­տից: Մեր երկր­նե­րի վա­րած խա­ղա­ղա­սի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում ինք­նին հան­դի­սա­նում է խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան կա­րև­որ գրա­վա­կան: Մի­ա­ժա­մա­նակ, կար­ծում եմ, մեր երկր­ներն ու­նեն եռա­կողմ ձև­ա­չա­փով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ընդ­լայն­ման նե­րուժ: Ներ­կա­յումս մեր տա­րա­ծաշր­ջա­նում դի­տարկ­վող գոր­ծըն­թաց­նե­րի պայ­ման­նե­րում կա­րև­որ է, որ Հա­յաս­տանն ու Իրա­նը, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նը, էլ ավե­լի մի­ա­տե­ղեն իրենց ջան­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան և խա­ղա­ղու­թյան ամ­րապնդ­ման գոր­ծում` ամուր պատ­վար դառ­նա­լով ծայ­րա­հե­ղա­կա­նու­թյան դեմ մղվող պայ­քա­րում»: Սկզբուն­քո­րեն կա­րև­որ էր ՀՀ Նա­խա­գա­հի կող­մից այն փաս­տի ամ­րագ­րու­մը, ըստ որի` «Հա­յաս­տան-Իրան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հրա­շա­լի օրի­նակ են այն բա­նի, թե ինչ­պի­սի բա­րիդ­րա­ցի­ա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­րող են ու­նե­նալ քրիս­տո­նյա և մահ­մե­դա­կան պե­տու­թյուն­նե­րը, բա­րե­կա­մա­կան և մշա­կու­թա­յին ինչ­պի­սի ամուր կա­պեր կա­րող են լի­նել եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի մի­ջև: Եվ դրանք կա­րող են ըն­դօ­րի­նակ­ման առար­կա հան­դի­սա­նալ աշ­խար­հի մյուս երկր­նե­րի հա­մար»:

Իհար­կե, կա­րե­լի է վեր­լու­ծել նաև Զե­կույ­ցում տեղ գտած սկզբուն­քա­յին այլ եզ­րա­հան­գում­ներ ևս, օրի­նակ` հե­ղի­նակ­նե­րի կող­մից ՀՆԱ-ի (հա­մա­խառն ներ­քին ար­դյունք) այն­պի­սի դե­րա­կա­տա­րու­մը չըն­դու­նե­լը, որի ար­դյուն­քում մշտա­կան ներ­գոր­ծու­թյուն է կա­տար­վում քա­ղա­քա­կան որո­շում­նե­րի ըն­դուն­ման վրա, երբ ՀՆԱ-ի կա­ռուց­ված­քում դրվում է դրա ան­սահ­մա­նա­փակ աճի ձգտու­մը: Մինչ­դեռ, Զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քով, ՀՆԱ-ն ար­տա­ցո­լում է ծախ­սե­րը, այլ ոչ թե բա­րե­կե­ցու­թյու­նը կամ սու­բյեկ­տիվ եր­ջան­կու­թյու­նը, դրա հետ մեկ­տեղ շու­կա­յից դուրս բա­րիք­ներ չտես­նե­լով: Այս պատ­ճա­ռով նրանք հակ­ված են հե­տև­յալ եզ­րա­կա­ցու­թյա­նը. մի­ակ բա­նը, որ չա­փում է ՀՆԱ-ն, դա արա­գու­թյունն է, որով փո­ղը շրջա­նառ­վում է տնտե­սու­թյու­նում: Այս առն­չու­թյամբ վեր­լու­ծա­բան­նե­րից մե­կը շատ նուրբ նկա­տել է, որ Զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րը պա­րա­դոք­սալ դեպ­քեր են նշում, երբ, օրի­նակ, նավ­թի վթա­րա­յին ար­տա­հոս­քը մե­ծաց­նում է ՀՆԱ-ն` վթա­րի վե­րաց­ման հետ կապ­ված ծախ­սե­րի պատ­ճա­ռով, ինչ­պես նաև նշում են այն պա­րա­դոքս­նե­րը, երբ հի­վան­դու­թյուն­նե­րը, աղետ­նե­րը և դժբախտ պա­տա­հար­նե­րը, ան­գամ այն բո­լոր գոր­ծոն­նե­րը, որոնք ակն­հայ­տո­րեն խա­թա­րում են մարդ­կանց բա­րե­կե­ցու­թյու­նը, հան­գեց­նում են ՀՆԱ-ի աճի:

Ամ­փո­փե­լով` կու­զե­նա­յի նշել, որ դժվար է չհա­մա­ձայ­նել «Հռո­մի ակում­բի» Հո­բե­լյա­նա­կան զե­կույ­ցի գլխա­վոր եզ­րա­հան­գում­նե­րից մե­կի հետ, որն ասում է. մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և գլո­բալ կա­ռա­վար­ման ըն­թա­ցիկ ձև­ա­չա­փերն ար­դյու­նա­վետ չեն, բայց նրանք, որոնք գա­լիս են դրանց փո­խա­րի­նե­լու, կա­րող են ան­հա­մե­մատ ավե­լի լա­վը լի­նել: Մի­և­նույն ժա­մա­նակ շեշ­տենք, որ «Հռո­մի ակում­բը» իրեն հա­մա­րում է դե­մոկ­րա­տի­ա­յի, եր­կա­րա­ժամ­կետ մտա­ծո­ղու­թյան, բնու­թյան, երի­տա­սարդ սերն­դի և դեռ չծնվա


Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода