Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է

Արխիվ 16-20


Եվ այսպես, ս.թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ԱԺ Հանձնաժողով) քննարկմանը ներկայացվեցին Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» (այսուհետ` Պայմանագիր) հայտարարություն ընդունելու հարցերը: Նշենք, որ երկրորդ հարցի քննարկումը հետաձգվեց` զեկուցողի չներկայանալու պատճառով: Սակայն իրադարձությունների նման շրջադարձը չխանգարեց այդ օրինագծերը նախաձեռնողներին առաջին հարցի շուրջ բանավեճերի ընթացքում անդրադառնալ հօգուտ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը վկայող «անվիճելի փաստարկների» մի ամբողջ համախմբի:

Արդեն նման հարցերը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու փաստն իսկ, մանավանդ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի նախօրեին, որը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի կեսին Երևանում, որոշակի խորհրդածությունների է մղում այն ֆոնին, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վերջերս տեղեկացրել էր, թե նախատեսում է մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: «Ես կշարունակեմ այդ հարցերի քննարկումը (մաքսային վարչարարության կատարելագործման մասին-Ա.Գ.) միջկառավարական խորհրդի (ԵԱՏՄ) առաջիկա նիստի ժամանակ, որը տեղի կունենա Հայաստանում»,- ասել էր ՌԴ կառավարության ղեկավարը 2017թ. սեպտեմբերի 26-ին փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ: Էլ չենք ասում բնավ ոչ պատահական այն համընկնման մասին, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին` լուրջ քննարկման համար միանգամայն անպատրաստ հարցերն այսպես հապճեպ ներկայացնելը նախաձեռնվել էր կարևոր ևս մեկ այլ իրադարձության` Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր պայմանագրի` նոյեմբերին սպասվող ստորագրման նախօրեին, որը կոչվում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր», և որը նախապես արժանացել է ինչպես Բրյուսելի, այնպես էլ Երևանի հավանությանը:
Ի՞նչն է դրդել ընդդիմության մեր գործընկերներին` այս հարցերը դնելու ՀՀ ԱԺ օրակարգում, և որո՞նք են նրանց հիմնական փաստարկները, որոնք խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որոշում ընդունելու օգտին: Այսպես, օրինագծերի հեղինակների հիմնավորումներում ներկայացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ԱՎԾ-Ա.Գ.) տվյալներն այն մասին, որ 2014-2016թթ. ընթացքում կրճատվել են միջազգային արժութային պահուստները, բնակչության զբաղվածությունը, նկատվել է պետական պարտքի աճ, տեղի է ունեցել ներդրումների զուտ հոսքերի կրճատում, նվազել է համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դոլարով արտահայտված: Եվ այս ամենը միանգամայն չապացուցված ձևով մատուցվում է որպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանք: Նշեմ, որ ձեր խոնարհ ծառան, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված լինելով, վերջին տարիներին քանիցս ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեցրել է իր կարծիքն այն մասին, որ մենք բնավ լրիվ չափով չէ, որ իրագործում ենք այն հնարավորությունները, որոնք բացվել են Հայաստանի առջև ԵԱՏՄ մտնելով: Ավելին, 2017թ. սեպտեմբերի 8-ին «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալության հրապարակած «Արտաշես Գեղամյան. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը» վերնագրով հոդվածում նշված են Հայաստանի տնտեսության այն կոնկրետ ոլորտները, որոնցում Ռուսաստանի կողմից ներդրումների կատարումն, անկասկած, փոխշահավետ կլիներ մեր երկրների համար: Վերցնենք թեկուզ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկումը: Կրկնեմ. Ռուսաստանի պետական վիճակագրության Դաշնային ծառայության «2016թ. արտաքին առևտրի վիճակի մասին» և «2017թ. 1-ին կիսամյակի արտաքին առևտրի վիճակի մասին» հրապարակումների համաձայն` քիմիական արդյունաբերության արտադրանքի և կաուչուկի ներմուծման վրա 2016թ. ծախսվել է 33 մլրդ 785 մլն դոլար, 2017թ. 1-ին կիսամյակում քիմիական արդյունաբերության արտադրանքի և կաուչուկի ներմուծման ծախսերը կազմել են 18 մլրդ 558 մլն դոլար:
Մեր ընդդիմադիր գործընկերների բացատրագրի մանրամասների մեջ խորանալիս այն զգացողության մեջ ես ընկնում, որ նրանց տեսադաշտից վրիպել են Պայմանագրի հիմնարար հոդվածները, այն է. Հոդված 4. Միության հիմնական նպատակները, որտեղ հստակ գրված է. «Միության հիմնական նպատակներն են. պայմանների ստեղծում անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար` ի շահ նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման; ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկա ձևավորելու ձգտում Միության շրջանակներում; ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացում, կոոպերացիա և մրցունակության բարձրացում գլոբալ տնտեսության պայմաններում»: Եվ ահա, 2016թ. ապրանքների և ծառայությունների ձևավորվող միասնական շուկայի շրջանակներում հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 366 մլն 974,7 մլն հազար դոլար` 2015թ. համեմատ ավելանալով 15,1%-ով: Ս.թ. 8 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 991 մլն 766,9 հազար դոլար, ինչը 23,5%-ով ավելի է, քան 2015թ. նույն ժամանակամիջոցում: Հատկանշական է, որ 2017թ. հունվար-օգոստոսին Հայաստան-Եվրամիություն ապրանքաշրջանառությունը կազմել է 991 մլն 766,9 հազար դոլար` ապահովելով 23,4% աճ 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, ընդ որում` հարկ է նշել, որ 2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանումը ԵՄ կազմել է 310 մլն 14,3 հազար դոլար` 2016թ. նույն ժամանակամիջոցի 226 մլն 992,5 հազար դոլարի համեմատ` ապահովելով 37,2% աճ (ԱՎԾ, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-օգոստոսին», էջ 78, 80): Այսպիսով, ընդդիմության մեր գործընկերների պնդումը, թե «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը փաստացի խոչընդոտում է Հայաստանից երրորդ երկրներ արտահանման աճին, քանի որ վերոնշյալի կողքին` այդ անդամակցությամբ մենք զրկվել ենք համաշխարհային առևտրի այլ սուբյեկտների հետ ազատ առևտրի հնարավորությունից կամ արտոնյալ առևտուր վարելու ռեժիմի և կանոններ ու իրավունքներ հաստատելու հնարավորությունից», ոչ մի ընդհանուր բան չունեն ՀՀ արտաքին առևտրի ոլորտում առկա իրավիճակի հետ:
Ոչ մի քննադատության չեն դիմանում նաև ՀՀ-ի հասցեին հնչող այն կշտամբանքները, թե, օրինակ, «Ուկրաինան կնքել է 16 հազար առևտրի համաձայնագրեր 45 երկրների հետ, այդ թվում նաև Կանադայի, առայժմ ԵՄ անդամ չհանդիսացող Բալկանյան մի շարք պետությունների հետ` ընդամենը 2017 թ. Առաջին կիսամյակում իր արտահանման ծավալները միայն ԵՄ շուկա հասցնելով 8,2 մլրդ ԱՄՆ դոլարի»: Որոշ թվեր ներկայացնենք, որոնք բնութագրում են Ուկրաինայի տնտեսության վիճակը 2017թ. սկզբի դրությամբ. 1) Բնակչություն. 42414900 (2017թ. հունվարի 1-ի դրությամբ): Համեմատության համար. 2002թ. Ուկրաինայի բնակչությունը կազմում էր 48240900, 2010թ.` 45782592 մարդ; 2) Ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ 2017թ. մարտին կազմում էր մոտ 26 գրիվնա $1-ի դիմաց: Համեմատության համար. մինչև 2013թ. վերջը փոխարժեքը կազմել է 8-8,3 գրիվնա $1-ի դիմաց: Բացատրելը, թե ինչ կնշանակի Ուկրաինայի 70 մլրդ դոլար ծավալով պետական պարտքի սպասարկման համար գրիվնայի 3,1-ակի արժեզրկումը, թողնում ենք ընդդիմության մեր գործընկերներին: Հավելենք միայն, որ Ուկրաինայի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է $1974, իսկ պետական պարտքը բնակչության մեկ շնչի հաշվով` $4890; 3) Ոսկու-արժույթի պաշարը 2017թ. հունվարի վեջի դրությամբ կազմել է $15,445 մլրդ: Համեմատության համար. 2013թ. վերջին Ուկրաինայի ոսկու-արժույթի պաշարները կազմում էին $20,415 մլրդ:
Վերցնենք մեր ընդդիմադիր գործիչների մեկ այլ դատողություն: Այսպես, մեր գործընկերների փաստարկները, թե «Պետության տնտեսության զարգացման համար կարևոր սկզբունքներից մեկը տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան է տարբեր գործընկերների հետ», միանգամայն ընդունելի է, և մենք դրան լիովին համաձայն ենք: Սակայն կտրականապես չի կարելի համաձայնել նրանց մեկ այլ եզրահանգմանը: «Հայաստանի Հանրապետության պարագայում, մուտք գործելով ԵԱՏՄ, ճիշտ հակառակ արդյունքն ենք ստացել` վտանգելով Հայաստանի տնտեսական առաջխաղացումը»: Ընդդիմության նման եզրահանգումը, հատկապես վերոնշյալ վիճակագրության համատեքստում, բացարձակ անհիմն է:
Այժմ վերլուծենք, թե տնտեսական անվտանգության որ մարտահրավերներն ու սպառնալիքներն են անխուսափելի ՀՀ-ի համար ԵԱՏՄ-ից նրա դուրս գալու դեպքում: Միանգամայն բնական է, որ Հայաստանը, ԵԱՏՄ-ից դուրս գտնվելով, պետք է հստակ պատկերացնի, որ այդ պարագայում վերանայվելու են Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները: Չարժե կասկածել, որ առաջին հերթին վերանայվելու են Հայաստանին բնական գազի վաճառքի արտոնյալ սակագները: Օրինակ, ՀՀ սահմանին Ռուսաստանից մատակարարվող բնական գազն արդեն կվաճառվի ոչ թե այսօրվա $150 գնով` 1000 խմ-ի համար, այլ, ասենք, 1000 խմ-ի համար $339,9-ով, ինչպես Մոլդովայի պարագայում է: Միևնույն ժամանակ նշենք նաև, որ 2016թ. Ռուսաստանից Հայաստանի գազի գնման ծավալը կազմել է 1,9 մլրդ խմ: Ընթացիկ տարում գազի սպառումը մեր երկրում ավելացել է, հունիսի կեսին մատակարարումների ծավալն արդեն գերազանցել է 1 մլրդ խմ-ն և 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ աճը կազմել է 35%: Գազի մատակարարման անգամ ներկայիս ծավալների պահպանման պարագայում, եթե սակագինն աճի պլյուս շուրջ $190-ի 1000 խմ-ի համար (գազի գնի տարբերությունն է, որը ներկա պահին սահմանված է Մոլդովայի և Հայաստանի համար), տարեկան կտրվածքով սպառողների, այն է` էներգահամակարգի, ՀՀ տնտեսության այլ ոլորտների և բնակչության հավելյալ ծախսերը կաճեն 361 մլն դոլարով: Հաշվի առնելով այն, որ բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններին 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով բաժին է ընկել թողարկվող էլեկտրաէներգիայի 37,9%-ը, իսկ ատոմային էլեկտրակայանին` 30%-ը, հիդրոէլեկտրակայաններին` 32%-ը, կարելի է վստահաբար պնդել, որ գազի սակագների ավելացմամբ անխուսափելիորեն կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի գինը, ընդ որում` բավական զգալի: Թե ինչ կհետևի սրան` դժվար չէ կռահել: Նախ` էապես կբարձրանան էներգասպառման ծախսերը` Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) $1000-ի հաշվարկով: Նշենք, որ 1990-2014թթ. ժամանակաընթացքում ՀՀ-ն էական հաջողությունների է հասել էներգասպառման ցուցանիշն իջեցնելու հարցում` ՀՆԱ $1000-ի հաշվարկով: Այսպես, եթե 1991թ. ՀՀ ՀՆԱ $1000-ի հաշվարկով էներգասպառման ցուցանիշը նավթի համարժեքի վերահաշվարկով, համաձայն Համաշխարհային բանկի տվյալների, կազմել է 694,9 կգ (kilograms of oil equivalent), ապա 2014թ. արդյունքներով` 127,72 կգ նավթային համարժեքի վերահաշվարկով: Ավելին, եթե այսօր ՀՀ-ն ՀՆԱ էներգատարողության ցուցանիշներով զիջում է տարածաշրջանի և ԵՄ երկրներին, ապա էլեկտրաէներգիայի գների աճը բացասաբար կանդրադառնա մեր երկրի տնտեսական մրցունակության վրա, քանի որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը վտանգավոր «շղթայական ռեակցիա» առաջ կբերի, այն է. կհաջորդի թողարկվող արտադրանքի ինքնարժեքի բարձրացում, ինչն էլ կհանգեցնի դրանց մրցունակության իջեցման, ասել է թե` նաև իրացման ծավալների պակասեցման, ինչն, իր հերթին, կանդրադառնա արտադրության կրճատման և գործազրկության աճի վրա: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը խիստ ցավագին կանդրադառնա ՀՀ բնակչության սակավապահով շերտերի վրա, որոնք, ավաղ, բնակչության մոտ 30%-ն են կազմում, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինեն այդ վտանգավոր արկածախնդրության սոցիալական հետևանքները, որի անունն է «Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից»: Այստեղ հարկ է նկատի ունենալ նաև մեկ այլ գործոն: Այսպես, Հայկական ատոմակայանը ԹԹնՀ-440 տիպի ռեակտոր ունի և աշխատում է միջուկային վառելիքով, որն արտադրվում է բացառապես Ռուսաստանում: Միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալով պայմանավորված` վերանայվեն ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի, միջուկային ռեակտորի ջերմարձակող տարրերի ներկա պահին գործող գները (դեպի բարձրացման կողմը), ինչը նույնպես կնպաստի էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը:
Կարելի է էլի շարունակել ծայրահեղ բացասական հետևանքների ցանկը, որոնք կունենա մեր երկիրը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից, լինեն դրանք տնտեսական, սոցիալական, թե, ինչը միանգամայն անթույլատրելի է, կապված Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ: Այստեղ պակաս կարևոր չէ մեկ այլ բան: Անգամ չնայած Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության բարձրաստիճան ղեկավարների բազմակի հայտարարություններին, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի խանգարում նրան ստորագրել նոր համաձայնագիր ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին», ի դեպ` ԵՄ-ի հետ այս նոր համաձայնագիրը ևս չի հակասում ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հակադրել միջազգային այդ կազմակերպությունները: Թե ինչի են փորձում հասնել նրանք դրանով` այլ վերլուծության թեմա է: Այստեղ կարևոր է հիշեցնել նրանց հանդեպ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի առաջնորդների վերաբերմունքը: Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան ս.թ. հուլիսին ռուսաստանյան հեղինակավոր էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ հակասություններ չի տեսնում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունների և Բրյուսելի հետ Երևանի նոր պայմանագրի միջև: «Այդպիսի հակասություններ չկան, ավելին, մենք շատ ողջունում ենք այդ պայմանագիրը»,- ասում է Տ.Վալովայան` հիշեցնելով, որ Հայաստանը «բնավ ԵԱՏՄ առաջին երկիրը չէ, որը շրջանակային համաձայնագիր է կնքում ԵՄ-ի հետ»: Իսկ ինչ վերաբերում է Եվրամիության դիրքորոշմանը Հայաստանի հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ, ապա այդ մասին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները քանիցս հայտարարել են: Սակայն, կարծում եմ, որ այս հաշվով առավել սպառիչ և կոռեկտ արտահայտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. փետրվարի 27-28-ին Բելգիայի Թագավորություն կատարած իր այցելության ընթացքում: Այսպես, Հանուն համաշխարհային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ կատարած իր այցելության ժամանակ Սերժ Ազատի Սարգսյանը ելույթ է ունեցել հանդիպման մասնակիցների առջև, որում, մաասնավորապես, ասել է. «Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց: Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի»:
Ներկայացնելով իմ մտորումները` ես ինձ թույլ չտվեցի իջնել իմ որոշ ընդդիմախոսների ամբոխավարական, խեղկատակային մակարդակին, որոնք քննարկումների ընթացքում թատերականացված ներկայացում սարքեցին` նպատակ ունենալով շեղել մամուլի և որոշ քաղաքական գործիչների (ովքեր զգայացունց վերաբերմունք են դրսևորում ընդդիմության հնչեցրած ցանկացած անհեթեթության հանդեպ` նրանց գռեհիկ քննադատության թիրախը չդառնալու համար) ուշադրությունը հարցի բուն էությունից: Ավելին, ձեռնպահ եմ մնացել այն փաստը քննադատելուց, որ տարատեսակ անառողջ նկատառումներից ելնելով` այդ հանրության անհիմն, երբեմն բացահայտ անպատկառ, իրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող ելույթներն արծարծվում են որոշ ԶԼՄ-ներում որոնք դեռևս չեն օգտվում կանխակալ մաս-մեդիայի, ասել է թե` գրանտակերների համբավից:

Հ.Գ.-Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի հետ համատեղ նիստ անցկացրեց: Համատեղ նիստն սկսվելուց առաջ տեղի էր ունեցել հանդիպում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վասիլևիչ Ֆյոդորովի հետ: Այդ հանդիպումն էլ մեծ մասամբ կանխորոշել էր կատարած աշխատանքի գործնական, քննադատական գնահատման, առկա ռեզերվների վերհանման մթնոլորտը, ռեզերվներ, որոնց գործարկումը կծառայի երկկողմանի համագործակցության հետագա զարգացմանը: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ բարձր վստահության մթնոլորտում քննարկվեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը: Լավատեսություն է ներշնչում այն, որ ռուսական կողմը, հանձին Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովի, հավանություն է տվել իմ առաջարկությանը և պատրաստակամություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության առջև բարձրացնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման և ֆերոմոլիբդենի, մոլիբդենի հիմքի վրա` վոլֆրամ պարունակող համաձուլվածքի, մոլիբդենի տեխնիկական եռօքսիդի ստացման խոշոր գործարանի կառուցման ուղղությամբ ներդրումների վերաբերյալ հարցը: Էլ չեմ ասում այն մասին, որ պղնձի և մոլիբդենի խտանյութերի հիման վրա տնտեսական տեսակետից միանգամայն արդարացված կլինի կառուցել բարձրտեխնոլոգիական արդիական խոշոր պղնձաձուլական կոմբինատ: Բավական է ասել, որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ապահովվածությունը հանքանյութով 150 տարի է: Իսկ Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո կարելի կլինի զգալիորեն ավելացնել պղնձի խտանյութի արտադրությունը, ինչը հումքի հարկ եղած ծավալով կապահովի ապագա արտադրությունը և շահութաբեր կդարձնի վերջնական արտադրանքի արտադրությունը: Այլապես ստացվում է ոչ այնքան ընդունելի իրադրություն լեռնահանքային արդյունաբերությունում և մետալուրգիայում: Այսպես, 2017թ. հունվար-օգոստոսին արտադրվել է 280,1 հազ. տոննա պղնձի խտանյութ (ԱՎԾ տվյալներ, «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2017 թվականի հունվար-օգոստոսին», էջ 4), 2016թ. նույն ժամանակամիջոցում` 257,5 հազ. տոննա և 7453 հազ. տոննա մոլիբդենի խտանյութ (ԱՎԾ տվյալներ, «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2017 թվականի հունվար-օգոստոսին», էջ 4), 2016թ. հունվար-օգոստոսին` 7045 հազ. տոննա: Եվ այս ամբողջ հանքահումքն արտահանվում է Չինաստան, Բուլղարիա, Ռումինիա, Բելգիա, Ճապոնիա, Շվեյցարիա` Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ վերջնարտադրանքի թողարկման խոշոր արտադրություն հիմնելու փոխարեն: Այնինչ, 2016թ., համաձայն Ռուսաստանի Դաշնային պետական վիճակագրության ծառայության և Դաշնային մաքսային ծառայության տվյալների` Ռուսաստանը մոտ 10 մլրդ դոլարի մետաղ և մետաղե իրեր է գնել այդ թվում և այն երկրներից, որտեղ Հայաստանն արտահանել է իր վերոնշյալ հումքը: Այսինքն` ավելորդ չէ մեկ անգամ ևս փաստել, որ մեր տնտեսությունների ինտեգրվածության մակարդակը բարձրացնելու մեջ դեռևս շատ չգործարկված ռեզերվներ կան, թեկուզև լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունում, ռեզերվներ, որոնք կյանքի կոչելը լիովին համապատասխանում է Պայմանագրում նշված մեր հիմնական նպատակներին:
Այստեղ կուզենայի ԵԱՏՄ-ի ապագայի հանդեպ մեր թերահավատների ուշադրությունը հրավիրել ևս մեկ բավական հատկանշական հանգամանքի վրա: Այսպես, համաձայն «Համաշխարհային տնտեսական ֆորում. 2016-2017թթ. գլոբալ մցունակության վարկանիշ» (The Global Com¬pe¬titiveness Index 2016-2017) զեկույցի` Ռուսաստանի դիրքերը վարկանիշում բարելավվել են. 45-ից անցում է կատարել 43-րդ հորիզոնական: Հայաստանը նույնպես բարելավել է իր դիրքը համաշխարհային մրցունակության վարկանիշում վեց կետով` 137 երկրների մեջ զբաղեցնելով 73-րդ տեղը: Նշենք, որ Ուկրաինան այս վարկանիշում զբաղեցնում է 85-րդ տեղը, Մոլդովան` 100-րդ: Այսինքն` մեր ընդդիմադիր գործընկերների պնդումը, թե անդամակցությունը ԵԱՏՄ-ին բացասաբար է անդրադառնում մրցունակության վրա, նույնպես զուրկ է ամեն տեսակ հիմնավորումից:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. Խիստ սրված միջազգային հարաբերությունների պայմաններում հատկապես ցցուն է երևում քաղաքական գործչի հասունության, անձի հասունության աստիճանը: Ռոտերդամի համալսարանի պրոֆեսոր, Նիդեռլանդների Զարգացման աջակցության Մանկավարժական ինստիտուտի հիմնադիր Բերնարդ Լիվեհուդը տվել է հասուն մարդու երեք հիմնական հատկանիշ` իմաստություն, մեղմություն և ներողամտություն: Սույն հոդվածը գրելիս չեմ փորձել համապատասխան լինել պրոֆեսորի այս բնորոշմանը, բայց և միաժամանակ չեմ շեշտադրել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու գործընթացը նախաձեռնելու մտահղացման բացահայտ վտանգավորությունը պետական անվտանգության տեսակետից: Ավելին, ես փորձել եմ հնարավորինս մեղմ ձևով ընթերցողների ուշադրությունը հրավիրել բացահայտ կեղծ վիճակագրական տվյալների վրա, որոնք մեր ընդդիմախոսները մատուցում են որպես համոզիչ փաստարկներ հօգուտ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու: Նաև չեմ թաքցնում, որ ջանացել եմ ներողամտություն դրսևորել գործընկերներիցս մեկի բացահայտ անտաշ ելույթի հանդեպ` ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ: Բայց այս ամենը չի նշանակում, թե հասունության ինքնագիտակցումը թույլ չի տալիս, մասնավորապես, ինձ` կոշտ և խիստ հակադարձել ցանկացած մեկին, ով անպատժելիության հույս փայփայելով` այսուհետ ևս կփորձի ծայրահեղ վտանգի ենթարկել Հայկական պետականությունը:
Հայաստանը պատկանում է բովանդակ հայությանը և նրա պահպանումը մեր սրբազան պարտքն է:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
www.amiab.am

***
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահի 1-ին տեղակալ Ն.Վ.Ֆյոդորովի ապարատի քարտուղարության ղեկավար ԴԵՆԻՍ ՏՐԵՖԻԼՈՎԸ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿՈՍԱՉՈՎԸ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ ՆԻԿՈԼԱՅ ՖՅՈԴՈՐՈՎԸ, ՀՀ Ազգային ժողովի տապգամավորներ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ, ՌԴ-ում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ, ՀՀ ԱԺ պատգամավորներ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ եւ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ
Մոսկվա, 29 սեպտեմբերի, 2017 թ.
 



Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода