Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 16-20



Եվ այսպես, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ռուսաստանյան եւ հայկական կողմերը համաձայնեցրել են Հանձնաժողովի 30-րդ նիստի թեման. «Փոխշահավետ ինտեգրացիոն ծրագրերի զարգացումը տնտեսության ոլորտում` ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի Ուղերձի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի նախագահ Ս.Ա. Սարգսյանի Ուղերձի»:

Այն, որ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելիք թեման բացառիկ կարևոր նշանակություն ունի, անվիճելի է: Դրանում համոզվելու համար բավական է որոշ մեջբերումներ կատարել մեր երկրների խորհրդարաններին Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ուղերձներից: Այսպես, ՀՀ Ազգային ժողովին ՀՀ նախագահի Ուղերձում ասվում է. «2016-2040 թվականների ընթացքում մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի` ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ... Ընդ որում` արտահանման աճի բարձր տեմպեր ունենալու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ եվրոպական և այլ շուկաների հետ մեր ինտեգրման աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով` այն 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը»:
Որակապես նոր խնդիրներ են առաջադրվել նաև Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահի ամենամյա Ուղերձում (2016թ. դեկտեմբերի 1). «Կառավարությանը հանձնարարում եմ առաջատար գործարար միավորումների մասնակցությամբ եկող տարվա մայիսից ոչ ուշ մշակել գործողությունների առարկայական պլան` հաշվարկված մինչև 2025 թվականը, որի իրականացումը թույլ կտա արդեն 2019-2020թթ. սահմանագծին անցնել համաշխարհայինից բարձր տնտեսական աճի տեմպերի, նշանակում է` ընդլայնել Ռուսաստանի դիրքերը գլոբալ տնտեսությունում... Եթե մենք չլուծենք ռուսաստանյան տնտեսության հիմնային խնդիրները, լրիվ ուժով չգործարկենք աճի նոր գործոնները, ապա տարիներով կարող ենք կախված մնալ զրոյական նիշի մոտ: Նման բան մենք մեզ թույլ տալ չենք կարող»: Կարելի է ՀՀ և ՌԴ նախագահների առաջադրած բազմաթիվ այլ ակտուալ խնդիրներ էլ ներկայացնել, որոնցից յուրաքանչյուրը կպահանջի դրանց իրագործման մեխանիզմների հանգամանալի մշակում, մեր տնտեսությունների առջև կանգնած խնդիրների իրագործման համատեղ ուղիների որոշում:
Չեմ թաքցնի, որ Հանձնաժողովի նիստի նախօրեին մեծ ցանկություն կար գտնել մեր երկրների տնտեսությունների ինտեգրման կոնկրետ ոլորտները, նշել տնտեսական աճի նոր գործոնները: Դրա համար, բնական է, հարկ էր վերլուծության ենթարկել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության որոշ ասպեկտները, վեր հանել մեր ջանքերի միավորման հնարավոր ուղիները` այն նպատակով, որպեսզի արտաքին տնտեսական գործունեությունը ենթարկեցվի մեր երկրների տնտեսությունների արդիականացման գերակա խնդիրների լուծմանը:
Այս հարցերի պատասխանների որոնմանը նպաստեց վիճակագրությունը: Այսպես, Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայության «Արտաքին առևտրի վիճակի մասին 2016թ.» և «Արտաքին առևտրի վիճակի մասին 2017թ. 1-ին կիսամյակում» հրապարակումներին համապատասխան` հետևյալ պատկերն ունենք: 2016թ. կարևոր ապրանքների ներմուծումը Ռուսաստան կազմել է 182 մլրդ 262 մլն դոլար, որից 33 մլրդ 785 մլն դոլարը բաժին է ընկել քիմիական արդյունաբերությանը, կաուչուկին: 2017թ. 1-ին կիսամյակում կարևոր ապրանքների` Ռուսաստան ներմուծման ծավալը կազմել է 101 մլրդ 69 մլն դոլար, որից 18 մլրդ 538 մլն դոլարը բաժին է ընկել քիմիական արդյունաբերությանը, կաուչուկին: Վերլուծելով այս ցուցանիշները` չի կարելի չհիշատակել, որ Հայաստանի քիմիական հսկան` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, որը մինչև XX դարի 80-ական թթ. վերջը զբաղեցնում էր քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը, ահա արդեն 7 տարի դադարեցրել է աշխատանքը: Նշենք, որ 2006թ. Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառեց բրիտանական «Rhainoville Property Limited» կոնսորցիումին: Հետո ավելի հետաքրքիր է: ԱՊՀ Միջպետբանկը (ԾպՋչՏրոՈվՍ) 5 տարի ժամկետով` մինչև 2011թ. դեկտեմբերի վերջ, տարեկան 12,5% տոկոսադրույքով 70 մլն դոլարի վարկային գիծ բացեց «Rhainoville»–ի համար: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերը դրվեցին Միջպետբանկի վարկի տակ, որն ընկերությունը չմարեց: 2014թ. հունվարին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարեց Միջպետբանկի հայցը` պարտքի դիմաց բաժնետոմսերի վերոնշյալ 90%-ը բռնագանձելու մասին: Արդյունքում` գործարանի 2400 աշխատակից կրճատվեց, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում աշխատելու մնաց 480 մարդ, որոնք զբաղված են ձեռնարկության պահպանմամբ և անվտանգության հարցերի ապահովմամբ: Հանձն չեմ առնում պնդել, որ բրիտանական «Rhainoville» ընկերությունը ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային Միության քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի բաժնետոմսերը ջրի գնով ձեռք բերեց բնավ ոչ արտադրության արդիականացման, արտադրանքի իրացման նոր շուկաների յուրացման նպատակով: Գուցե բրիտանական ընկերությունը միանգամայն այլ նպատակ էր հետապնդում. ազատել համաշխարհային շուկան քլորոպրենային կաուչուկի արտադրության գծով հզոր մրցակցից, որը, կրկնում եմ, համաշխարհային շուկայի 10-12%-ն էր զբաղեցնում: Համաձայնեք, որ այս վարկածը գոյության իրավունք ունի: Բնավ պատահական չէ, որ մի փոքր հանգամանալի կանգ առա այս օրինակի վրա: Համոզված եմ, որ ներդրումները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերականգնման համար, նախ, զգալիորեն կկրճատեն Ռուսաստանի կախվածությունը Արևմուտքի երկրների կողմից քիմիական արտադրանքի և կաուչուկի մատակարարներից, որոնք հաճախ, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, միշտ չէ, որ կոռեկտ են ստանձնած պարտավորությունները կատարելիս: Երկրորդ` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ զարգացման և արդիականացման ծրագրի իրագործումը թույլ կտա վերականգնել բութադիենից քլորոպրենային կաուչուկի, մոնոկարբոնային թթուների և հարակից այլ արտադրանքի արտադրությունը, որը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում: Երրորդ` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերագործարկումից հետո, համոզված եմ, կարճ ժամկետում գործարանը կվերականգնի իր դիրքերը քլորոպրենային կաուչուկի իրացման շուկաներում: Բավական է ասել, որ 2006-2009թթ. «Նաիրիտ գործարանի» արտադրած կաուչուկները վաճառվել են Եվրոպայում (40%), Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (35%), ԱՄՆ-ում (14%), ասիական երկրներում (11%): Ընդ որում` նշենք, որ «Նաիրիտ գործարանը» հաջողությամբ մրցակցում էր հայտնի այնպիսի անդրազգային ընկերությունների հետ, ինչպիսին են Bayer-ը, Du Pont-ը, Denka-ն:
Երբ գրում եմ այս տողերը, ակամա մտաբերում եմ 1989-1990 թվականները, երբ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ, մեծարգո Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը, այն ժամանակ Հայաստանում գտնվելով, խելամտության կոչ էր անում «շրջակա միջավայրի պաշտպանության» տեղի նախանձախնդիրներին, որոնք պատրաստ էին զոհվել` պառկելով ներգործարանային երկաթգծերին և արգելափակում էին «Նաիրիտ գործարանի» աշխատանքը: ԽՍՀՄ և Խորհրդային Հայաստանի հայրենասեր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովն արդեն այն ժամանակ մարգարեաբար կանխատեսում էր քիմիական այդ հսկայի գործունեության` Հայաստանի համար բախտորոշ նշանակությունը: Մտաբերում եմ, որ տագնապալի այն օրերին, կեսգիշերին մոտ, Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ամենայն հարգանքի արժանի Լևոն Գուրգենի Սահակյանը և այդ տարիներին Երևանի քաղաքապետ, ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանն իր հայրական տանը, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի և Բաբկեն Գուրգենի Արարքցյանի հետ քննարկեցին գործարանի ապաշրջափակման հարցը: Հանուն արդարության նշենք, որ նրանք ուժեղ ազդեցություն ունեին «էկոլոգների» վրա: Այսօր, 27 տարի անց, կարող եմ ասել, որ քննարկման արդյունքներով բոլոր բանակցողների մեջ գերակշռում էր հայրենասիրության զգացումը: Գործարանը ապաշրջափակվեց և սկսեց բնականոն գործել: Արդեն կեսգիշերն անց ծնողներս, լսելով բարի լուրը «Նաիրիտի» ապաշրջափակման մասին, հաճույքով հյուրերին տնական պելմենի ու լավ հայկական կոնյակ հյուրասիրեցին...
Վերն ասվածը բնավ քնարական շեղում չէ, այլ պարզապես կրկին այն անվիճելի ճշմարտության գիտակցումը, որ «Նաիրիտ գործարանը» մեր մեծ մասամբ բարդ ու հակասական պատմության յուրատեսակ խորհրդանիշն է, Հայաստանի տնտեսության չմտածված քայքայման ու կայացման պատմության, որը տեղի ունեցավ անկախության տարիներին: Այդ ժամանակաշրջանում կատարվող փոփոխությունների խոր ըմբռնումը, կարծում եմ, չի կորցրել իր հրատապությունը և դեռևս շարունակվում է: Շատ կուզենայի, որ «Նաիրիտ գործարանի»` հայրենական արդյունաբերության խորհրդանիշի ապագան այսուհետ լոկ բարի հիշողություններ արթնացնի: Հիշողություններ ոչ միայն «Նաիրիտ գործարանի» հերոսական կոլեկտիվի աշխատանքային առօրյայի, այլև մեր երկրների հարյուրավոր այլ դրոշակակիրների մասին, որոնց արժանավայել ավանդույթների վերածնմանն ու շարունակելուն է կոչված Եվրասիական տնտեսական միությունը:
Բնականաբար, հուզական այս շեղումներից հետո հարց է առաջանում. կա՞ն արդյոք այդ նախագծի ֆինանսավորման համապատասխան աղբյուրներ: Ներկայացնենք լոկ մի քանի վիճակագրական տվյալներ: Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-փետրվարին» տեղեկագրի (էջ 76)` ներդրումների զուտ հոսքերը (զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների մուտքերի և մարումների տարբերությունն է հաշվետու ժամանակաշրջանում) 2016թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից կազմել են մինուս -52010,2 մլն դրամ կամ 108 մլն 242 հազ. դոլար, որոնցից ուղղակի ներդրումները կազմել են մինուս -26290,5 մլն դրամ կամ 54 մլն 772 հազ. դոլար: Այսինքն` մենք պետք է փաստենք, որ մեր ԵԱՏՄ անդամ երկրների միջև ստեղծված տնտեսական հարաբերություններում ընթանում է ներդրումային շրջանառությունից շահույթի հանման գործընթաց ավելի վաղ ներդրված կապիտալից` առանց դրա հաջորդ օգտագործման ներդրումային նպատակներով: Կարծում եմ, որ այստեղ մտածելու բան կա ինչպես մեզ` խորհրդարանականներիս, այնպես էլ Ռուսաստանի ու Հայաստանի գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների համար: Իհարկե, համատեղ քննարկումների ամենահարմար հարթակը հենց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստն է: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի մշակել այս հարցի լուծման օպտիմալ տարբերակը:
Ինձ այս աշխատանքի հաջողության հանդեպ լավատեսական մոտեցման են տրամադրում այն հստակ ձևակերպումները, որոնք տրված են Ռուսաստանի Դաշնության «Արտաքին տնտեսական գործունեության զարգացումը» պետական ծրագրում: Վերլուծելով 2016թ. պետական այդ ծրագրի իրագործման ընթացքը` հատկապես նշվում էր այն համալիր միջոցների իրագործման կարևորությունը, որոնք ուղղված են, մասնավորապես, հետևյալ խնդիրների կատարմանը. Անկախ պետությունների համագործակցության երկրների հետ Ռուսաստանի Դաշնության ինտեգրացիոն տնտեսական համագործակցության ընդլայնում, դինամիկայի և արդյունավետության բարձրացում:
Հանձնաժողովի հերթական` 30-րդ նիստը կայանալու է բացառիկ բարդ ժամանակ, որը բնութագրվում է քաղաքական, տնտեսական, սոցիալական բնույթի սուր հակասությունների միահյուսմամբ: Արդեն ակնհայտ է, որ էլ ավելի համառորեն են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններն անթաքույց փորձում խոչընդոտել ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, որոնք հատկապես իրականացվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Միևնույն ժամանակ, օրինակ` Եվրոպական միության հետ ԵԱՏՄ անդամ պետությունների` դիրքերն ինչ-որ կերպ մերձեցնելու ցանկացած փորձ ակնթարթորեն ենթարկվում է երկու կողմից հնչող անմիտ, երբեմն` գռեհիկ քննադատության: Ընդ որում` քննադատողներին դրդող մոտիվները բավական տարբեր են, բայց սա առանձին վերլուծության թեմա է: Այստեղ կարևոր է այլ բան. մեր կոնկրետ գործողություններով չխաղալ մեր բարին չկամեցողների կողմից վաղօրոք պատրաստված սցենարներով: Ավելին, կոնկրետ օրինակներով ցույց տալ տնտեսական ինտեգրման փոխշահավետությունը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ 
www.amiab.am



Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода