ՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութը Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան ՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը Արեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանում Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 16-20


2017թ. հունիսի 25-30-ը Հռոմում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ` ՈւՄՎ) գլխավոր խորհրդաժողովը: Արդեն գրել եմ այս համաժողովի բացառիկ ներկայացուցչականության, ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովում բարձրացված հարցերի խոր բովանդակության եւ արդիականության մասին: Այժմ, համաժողովի ավարտից մեկ շաբաթ անց, միանգամայն նորովի եմ հասկանում հռետորների ելույթները, Տիեզերական պատրիարք, Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոսի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո սրբազան Պատրիարք Կիրիլի, Ալեքսանդրիայի եւ համայն Աֆրիկայի Պատրիարք Թեոդորոս 2-րդի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի ողջույնի ուղերձները: Հատկապես հարկ է նշել Հռոմի Սրբազնագույն պապ Ֆրանցիսկոսի ողջույնի ուղերձը:

Այն համակված էր համաշխարհային Քրիստոնեության միավորման անայլընտրանքայնության և սուր պահանջվածության հանդեպ խոր հավատով: Հռոմի պապն իր ուղերձում վստահություն հայտնեց, որ միայն միավորվելով կարելի կլինի վերացնել համաշխարհային ահաբեկչությունը, միայն համաշխարհային բոլոր կրոնների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ է կարելի հաղթել այդ մեծ չարիքը, որը սպառնում է ոչնչացնել մեր քաղաքակրթությունը:
Հատկանշական է, որ ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովի ամբիոնից ներկայացվեց Համաաֆրիկյան խորհրդարանի նախագահի ողջույնը, որը հնչեցրեց Մոզամբիկի Հանրապետության խորհրդարանի նախագահ, տիկին Վերոնիկա Նաթանաել Մակամո Դելովոն:
Գլխավոր խորհրդաժողովի ամբիոնից հնչած բոլոր ուղերձները համակված էին ինչպես աշխարհի ճակատագրի համար տագնապով, այնպես էլ վճռականությամբ` անել ամեն ինչ, որպեսզի միավորվեն բարի կամքի տեր բոլոր մարդիկ` անկախ իրենց դավանանքից, միջազգային ահաբեկչությանը դիմակայելու համար, մեր աշխարհը գլոբալ պատերազմի և քաոսի խորխորատը չներքաշելու նպատակով:
ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովի 24-րդ լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի անունից հանդես եկա նաև ես: Թե ինչպիսին էր իմ ելույթը` թող դատի ընթերցողը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ (ՈՒՄՎ) 24-ՐԴ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ
(ՀՌՈՄ, 27 ՀՈՒՆԻՍԻ 2017Թ.)

Հարգելի պարոն նախագահ Սերգեյ Պոպով, հարգելի պարոն Գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդիս, Ձերդ սրբազնություններ, գործընկերներ: Սա իմ առաջին ելույթն է հայտնի քաղաքական գործիչների, գիտնական-աստվածաբանների, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների գերաշնորհ հայրերի, 21 երկրների ազգային խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորների այսքան հեղինակավոր լսարանի առջև: Սա, ինչ խոսք, յուրաքանչյուր ելույթ ունեցողի վրա բարձր պատասխանատվություն է դնում:
Հարգելի գործընկերներ, նախ կուզենայի սկզբունքային անհամաձայնությունս հայտնել Ալեքսանդրիայի ուղղափառ եկեղեցին (Ալեքսանդրիայի պատրիարքություն) ներկայացնող գործընկերոջ հետ: Եգիպտոսի` ինձնից առաջ ելույթ ունեցած ներկայացուցչուհին, հղում կատարելով Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի պատրիարքի խոսքերին, հայտարարեց, թե վերջերս Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցիների բարբարոսական հրդեհումներից հետո պատրիարքն ասել է. ավելի լավ է պահպանել պետությունը, քան կորցնել եկեղեցին: Հայաստանը հինգ հարյուրամյակ զրկված է եղել պետականությունից, ընդ որում` նաև այն պատճառով, որ պահպանել է անխախտ հավատարմությունը քրիստոնեական հավատին, Հայ Առաքելական եկեղեցուն: Այո, իմ երկիրը զրկված է եղել պետականությունից, բայց պահպանել է իր հավատը, հավատարմությունը քրիստոնեական կրոնին և եկեղեցուն, որոնք պետականազրկության այդ դաժան հարյուրամյակներին ողջ Մերձավոր Արևելքում Քրիստոնեական տաճարներ են կանգնեցրել: Վեց հարյուրամյակ հետո, իր հավատի շնորհիվ, Հայաստանը վերականգնեց նաև պետականությունը:
Այս բարձր ամբիոնից Վրաստանից հարգելի գործընկերս` Զախարի Կուցնաշվիլին, ըստ երևույթին, ի նշան երախտագիտության հյուրընկալող իտալական կողմին ՈւՄՎ մասնակիցներին ցուցաբերված հիանալի ընդունելության համար, նշեց, որ գլխավոր խորհրդաժողովը տեղի է ունենում մի երկրում, որը, լինելով Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը, Քրիստոնեության օրրանն է հանդիսանում: Սակայն պատմական փաստերը վկայում են այլ բան, այն է. 301 թվականին Հայաստանի կողմից Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց 12 տարի հետո է` 313 թվականի սկզբին, որ կայսր Կոնստանտին Մեծը (որն այն ժամանակ կրում էր Հռոմեական կայսրության պրեֆեկտության Օգոստոսի տիտղոսը) և նրա կառավարչակից Լիցինիուսը հրովարտակ արձակեցին, որը պատմության մեջ ստացել է «Միլանի 313թ. հրովարտակ» անվանումը կրոնի հանդուրժողության մասին: Դավանանքի ազատության մասին Միլանի հրովարտակը վերջակետ դրեց քրիստոնեության երկարամյա հալածանքներին, քրիստոնեական համայնքներին վերադարձրեց նրանցից մինչ այդ խլված սեփականությունը:
Այժմ մեր քննարկած թեմայի մասին` ըստ էության: Այն վերնագրված է. «Գլոբալ ճգնաժամի քրիստոնեական չափումը և նրա հաղթահարման ուղիները»: Եվ ահա, գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար պետք է առաջին հերթին որոշել, թե որոնք են ճգնաժամի ծագման պատճառները, աղբյուրները: Իսկ այդ ճգնաժամի պատճառները հարկ է որոնել աշխարհաքաղաքականության մեջ: Դրանք պետք է որոնել նաև այն բանում, որ Արևմուտքի առաջատար երկրներն այսօր արդեն կուտակել են արտաքին պետական պարտք, որը գերազանցում է այդ երկրների համախառն ներքին արդյունքը: Այսպես, ԱՄՆ պետական արտաքին պարտքը 2016թ. վերջի դրությամբ, ԱՄՀ 12.04.2017թ. տվյալներով (General government gross debt (% of GDP), կազմել է ՀՆԱ 107,4%-ը, Ճապոնիայինը` 239,2%-ը, Մեծ Բրիտանիայինը` 89,2%-ը, Հունաստանինը` 181,3%-ը, Իտալիայինը` 132,6%-ը, Իսպանիայինը` 99,3%-ը, Պորտուգալիայինը` 130,3%-ը: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի պետական արտաքին պարտքը 2016թ. վերջի դրությամբ, ԱՄՀ տվյալներով, կազմել է ՀՆԱ 51,8%-ը: Իսկ ինչո՞վ են պետական արտաքին պարտքի մեծ ծավալները տագնապահարույց, ինչո՞վ են դրանք վտանգավոր:
Վտանգը պայմանավորված է նրանով, որ հսկայական պետական արտաքին պարտք կուտակած երկրներն իրենք են հանդիսանում համաշխարհային պահուստային արժույթների` դոլարի, եվրոյի, ֆունտ սթեռլինգի, ճապոնական իենի էմիտենտներ: Բրեթոն-Վուդյան համաձայնագրերի (1944թ. հուլիս) կնքումից հետո, որոնք փոխեցին «ոսկե ստանդարտի» վրա հիմնված ֆինանսական համակարգը, և այնուհետև 20-րդ դարի 70-ականներին Յամայկայի` արժույթով ազատ առևտրի վրա հիմնված արժութային համակարգին անցնելով, Արևմուտքի երկրները` ԱՄՆ-ը, Ճապոնիան, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, որոնք, ինչպես նշվեց, հանդիսանում են համաշխարհային պահուստային արժույթների (դոլարի, եվրոյի, ֆունտ սթեռլինգի, իենի) էմիտենտներ, փող են տպում, որն ամրագրված չէ համապատասխան նյութական ռեսուրսներով, որոնք հետագայում պետական գանձապետական պարտավորությունների, փոխառությունների և այլ արժեթղթերի միջոցով վաճառում են մյուս բոլոր պետություններին, որոնք չեն հանդիսանում համաշխարհային պահուստային արժույթների էմիտենտներ: Նման իրավիճակը գլոբալ ֆինանսական շուկայում նրանց տալիս է անվիճելի առավելություններ, որոնք իբրև ծանր բեռ ընկնում են մնացած ամբողջ աշխարհի ուսերին: Այս անարդարությունը համաշխարհային ֆինանսական շուկայում մի քանի տասնամյակ հանդուրժվել է շատ ու շատ, այդ թվում և արագ զարգացող տնտեսություն ունեցող պետությունների կողմից: Հետագայում որոշակի պետություններ, առաջին հերթին` Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ը և ուրիշներ, միավորվեցին, օրինակ, Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ), Եվրասիական տնտեսական միությունում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան), իրենց առջև խնդիր դրեցին փոխադարձ առևտուր վարել ազգային արժույթով` սեփական դրամական միավոր ստեղծելու հեռանկարով, որը նրանց տնտեսությունները կազատի համաշխարհային պահուստային արժույթների ստրկությունից և ճնշիչ ազդեցությունից: Դա, իր հերթին, ինչպես արդեն տեղի է ունեցել, հանգեցրել է ինքնաբավ բազմաբևեռ, դե, գոնե առնվազն երկբևեռ համաշխարհային տնտեսական-քաղաքական համակարգի ձևավորմանը: Այդ համակարգի բևեռներից մեկի հիմքը կազմում են Արևմուտքի երկրները, մյուս բևեռի հիմքը` վերը նշված պետությունները: Իրադարձությունների զարգացման նման ընթացքը հիվանդագին ընդունվեց համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող պետությունների կողմից (առնվազն նրանց տնտեսությունների տեսանկյունից): Արդյունքում` մենք դառնում ենք Ջիբրալթարից մինչև Վլադիվոստոկ բռնկվող հակամարտությունների վկաներ, իսկ հաճախ` նաև դրանցում ներգրավվողներ: Այդ հակամարտություններից մեկի էպիկենտրոնը Մերձավոր Արևելքն է: Գաղտնիք չէ, որ չդադարող հակամարտությունների պայմաններում համաշխարհային ֆինանսները հոսում են դեպի այդ հակամարտություններում չներքաշված «խաղաղ հանգրվաններ», ինչպիսին են Արևմուտքի երկրները, որոնք գտնվում են լարվածության և արյունահեղության օջախներից հեռու:
Հարգելի գործընկերներ, ինձ շատ ոգևորեց ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովի բարձր ամբիոնից իմ հայրենակցի` Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ժորժ Աբրահամյանի ելույթը, որը խոսեց մեր համաժողովի կարևորության և Իրանի խորհրդարանի պատրաստակամության մասին` էլ ավելի սերտ համագործակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հետ:
Հարգելի գործընկերներ, ՈւՄՎ նախագահը և գլխավոր քարտուղարն իրենց ելույթներում շատ ճիշտ նկատեցին, որ ՈւՄՎ-ն պետք է դատապարտի բարբարոսական չարագործությունները, քրիստոնեական, ղպտիական եկեղեցիների հրդեհումները, որոնք տեղի են ունեցել Եգիպտոսում: Բայց ինչո՞ւ մենք` ՈւՄՎ խորհրդարանականներս, գլխավոր խորհրդաժողովի անունից չդատապարտենք վերջերս Իրանի խորհրդարանի վրա կատարված ահաբեկչական գրոհը: Հավատացեք, որ նման վերաբերմունքը ՈւՄՎ-ի կողմից խիստ կբարձրացնի մեր կազմակերպության վարկը և ցույց կտա բոլորին, որ ՈւՄՎ-ում հիրավի տիրում է քրիստոնեության ոգին, հանդուրժողության և համաշխարհային կրոնների հանդեպ հարգալից վերաբերմունքի ոգին, ինչպիսին է նաև իսլամը: Եվ այդ ոգին գերիշխում է, տիրում այս լսարանում:
Օգտվելով առիթից` ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել այստեղ ելույթ ունեցած հռետորներին իրենց հումանիզմի և անարդարության դեմ պայքարում համերաշխության համար:
Հարգելի գործընկերներ: Այս ամբիոնից հնչեց ցասումնալի դատապարտում ահաբեկչական կազմակերպությունների հասցեին, որոնք պատասխանատու են հարյուրավոր և հազարավոր անմեղ զոհերի համար: Բայց տագնապեցնող է այլ երևույթ, երբ մենք նույնքան բուռն չենք դատապարտում մեկ առանձին վերցրած մարդու զոհվելու փաստը: Մեկ առանձին վերցրած մարդու մահը կարծես մեր կողքով է անցնում և լայն հանրային դատապարտման չի արժանանում: Հավանաբար դրա համար էլ ահաբեկչական գրոհների զոհերի թիվը հաշվվում է հարյուրավոր և հազարավոր մարդկանցով, ծերերով և երեխաներով: Արդ, հիշենք անգլիացի մեծ բանաստեղծ, քարոզիչ Ջոն Դոնի խոսքերը, որը դեռևս 17-րդ դարում գրել է անմահ այս տողերը. «Ոչ մի մարդ կղզի չէ` իրենով ամբողջական: Ամեն մարդ նշխար է մայրցամաքի և մասնիկ է երկրի: Եթե ցամաքից ծովը մի բուռ հող է տանում, Եվրոպան նվազում է, նմանապես հրվանդանը, նմանապես քո բարեկամի կամ քո սեփական կալվածքը: Յուրաքանչյուր մարդու մահ նաև նվազեցնում է ինձ, քանզի ես մարդկության մասնիկն եմ: Հետևաբար, բնավ ոչ մեկին մի ուղարկիր իմանալու, թե ում համար է ղողանջում զանգը: Նա քեզ համար է ղողանջում»: Այո, մենք բոլորս միասնական ենք, և յուրաքանչյուր մարդու մահը նվազեցնում է և ինձ, մանավանդ իմ հայրենակիցների մահը, որոնք ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ամեն օր զոհվում են ադրբեջանական դիպուկահարների գնդակներից: Ինձ նույն կերպ վիրավորում է նաև սահմանի այն կողմում զոհվող երիտասարդ զինվորների մահը: Նրանց կործանման մեղքն ընկնում է առանձին պետությունների քաղաքական գործիչների խղճի վրա, որոնց հանցագործություններն, ավաղ, չեն դառնում լուրջ դատապարտման առարկա:
Շնորհակալություն ուշադրության համար:

ՈւՄՎ 24-րդ գլխավոր խորհրդաժողովի աշխատանքների ավարտին մտաբերեցի իմ աշխատանքը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմում, մանավանդ 2012-2017թթ. շրջանում, երբ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը և Հանրապետական կուսակցության ղեկավարությունն ինձ` «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահիս վստահեց լինելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Եվ հիմա, կարծում եմ, անհրաժեշտություն կա հաշվետու լինելու հեղինակավոր այդ միջազգային կազմակերպությունում իմ աշխատանքի մասին: Սակայն, ինքնագնահատականի փոխարեն, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ՀՀ ԱԺ և «Ազգային միաբանություն» կուսակցության գծով գործընկերներիս դատին ներկայացնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենի, ԵԱՀԿ ԽՎ-ում Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեի նախագահ, Իսպանիայի պատվիրակության ղեկավար Խոսե Իգնասիո Սանչես Ամորի, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելայի` ինձ հասցեագրված նամակները:

Muttonen Christine [email protected]
11 հունիսի, 10:27
Ձեզ. [email protected]
Dear Artashes,
I want to thank you for your work and support in many issues regarding peace and security in Europe.
I regret very much that you leave but I wish you much success for your new important tasks.
Let me also very much and from the depth of my heart thank you for your friendship.
All the best for you and your family.
Christine

Հարգելի Արտաշես,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր աշխատանքի և Եվրոպայում խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող շատ հարցերում ցուցաբերած աջակցության համար:
Ցավում եմ, որ հեռանում եք, բայց ցանկանում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր նոր կարևոր նախաձեռնություններում:
Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել Ձեզ բարեկամության համար:
Ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին:
Քրիստին:

Jose՛ Ignacio Sa՛nchez Amor [email protected]
11 հունիսի, 15:22
Ձեզ. [email protected]
Dear Artashes, congrats for your new responsibilities, but I am really sorry for not having you again in OSCE PA. Yesterday night I had the opportunity to mention your name in a dinner with Armenian friends in my home town (Harutyunyan family, three generations). The elder persons specially knew you very well and they appreciated your political positions. I showed them our photos with Catholicos an our dinner at your home and they were very proud. Yesterday we had dolmas and Kyufta, of course. And a lot of vodka too. I remind our good time in Yerevan. I really do wish to meet you anywhere. But in the meantime, please dear friend, receive my best wishes for yourself and your family. Big hug, Artashes. 
Ignacio Sa՛nchez Amor 
El 11 jun 2017, a las 12:51, Geghamyan Amiab <[email protected]> escribio՛:

Թանկագին Արտաշես, շնորհավորում եմ Ձեզ նոր պարտականությունների ստանձնման առիթով, բայց շատ եմ ափսոսում, որ էլ չեք լինելու ԵԱՀԿ ԽՎ-ում: Երեկ երեկոյան հնարավորություն ունեի Ձեր անունը տալու հայ ընկերներիս (Հարությունյան ընտանիք, երեք սերունդ) հետ ճաշկերույթի ժամանակ իմ հայրենի քաղաքում: Ավագները Ձեզ շատ լավ էին ճանաչում, և նրանք գնահատեցին Ձեր քաղաքական դիրքորոշումը: Ես նրանց ցույց տվեցի մեր լուսանկարները կաթողիկոսի հետ, Ձեր տանն ընթրիքի ժամանակ, և նրանք շատ հպարտ էին: Երեկ մենք դոլմա և քյուֆթա ունեինք, իհարկե: Եվ նաև շատ օղի: Հիշեցնեմ, որ մենք լավ ժամանակ ենք անցկացրել Երևանում: Ես իսկապես ուզում եմ հանդիպել քեզ հետ որտեղ հարմար է: Բայց և միաժամանակ, թանկագին բարեկամ, քեզ և Ձեր ընտանիքին եմ հղում իմ լավագույն մաղթանքները: Ամուր գրկում եմ, Արտաշես:
Իգնասիո Սանչես Ամոր


19.06.2017, 20:36, "Roberto Montella" <[email protected]>:
My dear Friend, dear Artashes,
Thank you for your very nice letter.
I am sorry you will no longer be in our delegation but I will always keep a very nice memory of your participation and your kind friendship.
Also Ivana and the boys send best regards to you.
And of course, I will reach out to you whenever I visit Yerevan so that we can meet privately.
All the best and hope to see you soon,
Roberto
Roberto Montella
Secretary General
OSCE Parliamentary Assembly 
Copenhagen, Denmark
Tel: + 45 33 37 80 40
www.oscepa.org

Թանկագին ընկեր, թանկագին Արտաշես,
Շնորհակալություն Ձեր շատ հաճելի նամակի համար:
Ափսոսում եմ, որ Դուք այլևս չեք լինելու մեր պատվիրակությունում, բայց ես միշտ կպահեմ հիանալի հիշողությունը Ձեր մասնակցության և Ձեր լավ բարեկամության մասին:
Իվանան և տղաները նույնպես բարևում են Ձեզ:
Եվ իհարկե, կդիմեմ Ձեզ, երբ լինեմ Երևանում, որպեսզի մենք կարողանանք հանդիպել մասնավոր կարգով:
Ամենայն բարիք, և հույս ունեմ, որ կտեսնվենք առաջիկայում:
Ռոբերտո


Այս նամակների հրապարակումը, անշուշտ, մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա այն իմաստով, որ ՈւՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի իմ առաքելությունն ավարտելիս կարողանամ վստահաբար զեկուցել այն մասին, որ ՈւՄՎ-ում իմ և ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից արվել է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանն այդ հեղինակավոր միջազգային կազմակերպությունում ներկայանա որպես հուսալի և արժանի կրողն ու պահապանը Քրիստոնեական արժեքների, որոնց համար հայ ժողովուրդը շատ թանկ գին է վճարել` Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:
Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով: Ասեմ միայն մեկ բան, որ ՈւՄՎ նախագահը, գլխավոր քարտուղարը, խորհրդականները Հռոմի գլխավոր խորհրդաժողովի ավարտից հետո իմ առջև բավական պատասխանատու խնդիր են դրել` սերտ համագործակցություն հաստատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջև: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ խնդիրը կլուծվի, քանզի այն բխում է ինչպես ԵԱՀԿ և ՈւՄՎ խորհրդարանականների, այնպես էլ բարի կամքի տեր բոլոր մարդկանց շահերից: Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է աշխարհի ճակատագրի համար:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. 2017թ. հունիսի 29-ին Վատիկանում տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ ի պատիվ Սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի: Հռոմի Սրբազան պապ Ֆրանցիսկոսի հրավերով տոնական պատարագին մասնակցելու համար ՈւՄՎ տասը պատվավոր հյուրերի մեջ էր նաև Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթը տոնական ժամերգության ժամանակ հորդոր էր աշխարհի ժողովուրդներին` միավորվել համաշխարհային չարիքի` ահաբեկչության դեմ պայքարում, ցանկացած անարդարության դեմ պայքարում: Հռոմի պապի հորդորը լսվեց Վատիկանի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց կողմից:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ,
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ (հայկական կողմից), Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ


Ձախից աջ` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) խորհրդական Կոստաս Միղդալիսը, Արտաշես Գեղամյանը, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամ Ժորժիկ Աբրահամյանը, ՈւՄՎ գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդասը, ՈւՄՎ նախագահ Սերգեյ Պոպովը, «Քաղաքական գործիչները եւ քաղաքականությունը հանուն միասնության» շարժման նախագահ Լետիցիա Թորեն, ՈւՄՎ խորհրդական Վալերի Ալեքսեեւը:

Վատիկան, 29.06.2017թ.

Մոզամբիկի Հանրապետության խորհրդարանի խոսնակ տիկին Վերոնիկա Նաթանայել Մակամո Դելովոն, Արտաշես Գեղամյանը եւ Մոզամբիկի խորհրդարանի խոսնակի խորհրդական Էլիզաբեթ Բանզեն



ՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- Կիրեեւ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода