Iravunk.com | «Անցյալը» կգերազանցի ձեր սպասումները».Բացառիկ մանրամասներ հեռուստասերիալից
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում

«Անցյալը» կգերազանցի ձեր սպասումները».Բացառիկ մանրամասներ հեռուստասերիալից

Արխիվ 16-20

«Իրավունքը» բացառիկ մանրամասներ է պարզել հեռուստադիտողին քաջ հայտնի «Անցյալ» հեռուսասերիալից: Մեր զրուցակիցն է հեռուստասերիալի սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր ՊՈՂՈՍ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ, որն անդրադարձավ ինչպես սերիալի առաջիկա զարգացումներին, այնպես էլ դերասանական կազմին ու հնչող քննադատություններին:Фото Sarafyan Hrant.

- Հնդկական եւ հայկական սերիալների մերօրյա բբազմազանության մեջ, արդյո՞ք կարծում եք, որ «Անցյալը» կարող է մրցունակ մնալ:

- Ցանկացած որակով նախագիծ մրցունակ է եւ հստակ կարող եմ ասել, որ լսարան է ունենում: Ինձ եւ շատերի համար «Անցյալը» որակով նախագիծ է, որտեղ շեշտը դրված չի եղել հանրությանը ներկայացնել հերթական սերիալը: Երկար ենք մտածել, քննարկել, որպեսզի նոր պատմություն ներկայացնենք հանրությանը: Եվ ուրախ եմ, որ հեռուստասերիալը ձեռք բերեց բավականին մեծ հեռուստալսարան, որի վառ ապացույցն են հեռուստատեսային վարկանիշային աղյուսակները: Հանրության բազում շերտեր կարող են հասանելի դարձնել այդ աղյուսակները եւ համոզվել, որ «Անցյալն» իր ուրույն տեղն ունի հայկական հեռուստաեթերում:

Фото Sarafyan Hrant.- Հետաքրքիր է՝ վերջապես ձեռբազատվե՞լ ենք այն բարդույթներից, որ սցենարը հարմարեցվում է դերասանին, թե՞ հաջողվել է «Անցյալում» համապատասխանեցնել նրանց սցենարին:

- Այնպես է ստացվել, որ իմ դերասաններից մի քանիսը հարմարեցվել են կերպարին, սակայն ունեցել եմ կերպարներ, որ նման են եղել հենց դերասաններիս: Նման խնդրի առաջ չեմ կանգնել այս նախագծում, որովհետեւ դերասանները բոլորն էլ քիչ-քիչ կերտել են իրենց կերպարները:

- Իսկ ինչպե՞ս է կայացվել դերասանական կազմի ընտրությունը:

- Երկար ենք մտածել, ընտրել ենք, մի քանիսին նախնական նկարահանումներ ենք արել: Գլխավոր հերոսուհիս ինձ համար միանշանակ Նանե Արզումանյանը պետք է լիներ: Հերոսիս երկար չփնտրեցի՝ Հայկ Աֆրիկյան, ով հրաշալի կատարում է իր առջեւ դրված խնդիրը: Պրոֆեսիոնալ դերասանների կողքին կան նաեւ սկսնակներ՝ Հակինթ Բաղդասարյան, Մարիաննա Գեւորգյան, Նիկոլայ Եղիազարյան, Ռուզան Վիթ, Ռուզաննա Ղազարյան, Էլիզա Թունյան, Անչոկ, Լուիզա Շերմազանյան, Սեմ Ասատրյան, Անահիտ Մանուկյան, Դավիթ Ղարիբյան եւ այլք: Ուրախ եմ տեղեկացնել, որ սերիալում կընդգրկվեն այլ պրոֆեսիոնալ դերասաններ եւս, որոնց թФото Sarafyan Hrant.վում է Կայա Խուրշուդյանը, որը երկար դադարից հետո կվերադառնա հեռուստաէկրաններ միանգամայն այլ կերպարով: Այսպիսի Կայա դեռ ոչ ոք չի տեսել:

- Անդրադառնանք նաեւ հեռուստասերիալի սաունդթրեքին…

- Սաունդթրեքը երգում է չափից դուրս տաղանդավոր երգչուհիներից մեը՝ Անի Քրիստին, ում շնորհակալ եմ երգը մեզ վստահելու համար: «Ինձ մի մեղադրի» երգը համահունչ էր հեռուստասերիալին, ուստիեւ խնդրեցինք, որպեսզի Անին այն տրամադրի մեզ, եւ նա էլ մեծ սիրով համաձայնվեց, ինչի համար շնորհակալ եմ անչափ: Ասեմ նաեւ, որ երգը միանշանակ կունենա տեսահոլովակ:

- Ովքե՞ր են աշխատում «Անցյալի» վրա…

- Որպես ռեժիսոր՝ ընտրել եմ իմ շատ տաղանդավոր ընկերներից մեկին` Հայկ Աֆրիկյանին, ով գիտի ինչպես ճիշտ կատարել իր գործը: Իսկ հեռուստասերիալի նոր սերիաները կգրի չափից դուրս տաղանդավոր Դիանա Մարդանյանը: Վստահեցնում եմ, որ հեռուստադիտողը շունչը պահած սպասելու է հեռուստասերիալի զարգացումներին:

Фото Sarafyan Hrant.- Ի դեպ, հեռուստասերիալներ ցուցադրող ավանդական հեռուստաընկերությունների փոխարեն, «Անցյալը» ցուցադրվում է 21TV-ով: Ինչո՞ւ ընտրվեց հենց այս հեռուստաընկերությունը եւ ինչո՞ւ է հեռուստասերիալը ցուցադրվում շաբաթական 4 օր:

- 21TV-ին ընտրեցինք, քանի որ այն ամենաերիտասարդական հեռուստաալիքն է, հեռուստասերիալի համար ամենաթիրախային լսարանը հենց այս հեռուստաընկերությունն էր: Շնորհակալ եմ 21TV-ի ողջ անձնակազմին վստահության համար: Շաբաթական 4 օր, որպեսզի հեռուստադիտողը չհոգնի: Հեռուստասերիալը էկրաններին շատ չի մնա: Ամռանը այն կմոտենա իր հանգուցալուծմանը:

- Ի՞նչ է սպասվում գլխավոր հերոսներին, որովհետեւ մենք սովորենք տեսնել, որ հայկական հեռուստասերիալներում սցենարիստներն անխնա տանջում են նրանց՝ ամենասարսափելի ճակատագրերի արժանացնելով:

-Հերոսները կտանջվեն, կհուզեն, կստիպեն իրենց հետ ապրել ցանկացած վայրկյանը: Վստահեցնում եմ ինտրիգները գնալով ավելանալու է եւ հեռուստադիտողը նրանց համար ցավելու է, նրանց հետ՝ ուրախանալու: «Անցյալի» գլխավոր հերոսներից մի քանիսը կունենան սպասված երջանիկ ավարտ, իսկ մի քանիսը կստիպեն իրենց կերպարի մահով հուզվել հեռուստադիտողին:

- Կա՞ն չի կարելիի սահմաններ, որի շրջանակների մեջ փորձել եք տեղավորվել Ձեր հեռուստասերիալում:Фото Sarafyan Hrant.

- Ուրախ եմ, որ սահմանափակումներ չունեմ այս առումով, ամեն ինչ ներկայացվում է չափի մեջ եւ գեղեցիկ: Փորձում ենք պահել ցենզուրան եւ գրական հայերենը:

- Իսկ ինչպես եք վերաբերվում քննադատություններին՝ կապված դերասանների ընտրության, տեխնիկական թերությունների եւ սյուժեի առումով:

- Նման մանր բաների ուշադրություն չեմ դարձնում: Քննադատությունները միշտ եղել են, կան ու կլինեն: Կառաջարկեմ քննադատողներին նկարահանել սեփական նախագծերը եւ զբաղվել դրանցով: Ցանկացած նախագիծ ունենում է խնդիրներ, այնպես չի, որ մերն անթերի է:

- Ի վերջո, ո՞ւմ անցյալի մասին է հեռուստասերիալը, թե՞ այն իրական հիմքեր չունի:

- Հիմքեր կան, որոնց մասին, պարզապես, չեմ բարձրաձայնի: Ի վերջո, հանրային մարդկանց մեծ մասը Նանեի մեջ կտեսնի հենց իրեն:

- Ի՞նչ կմաղթեք «Անցյալի» հեռուստադիտողին:

- Համբերություն եւ վստահեցնում եմ, որ «Անցյալը» կգերազանցի ձեր սպասումները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода