Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
ՀասարակությունԱռնվազն 38 մարդ է զոհվել Քենիայում հորդառատ անձրևների պատճառով երկրին պատուհասած ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հումանիտար կազմակերպություններին հղումով։ Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը։
Մայրաքաղաք Նայրոբիում բազմաթիվ փողոցներ վերածվել են գետերի։ Բնակիչների մի մասը բարձրացել է իրենց տների տանիքները, մյուսները ստիպված են լքել քաղաքը։
Նայրոբիում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։
Ընդդիմությունը պահանջում է Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյից երկրում ազգային աղետի դրություն հայտարարել։
Ներկայումս հորդառատ անձրևները պատուհասել են նաև Բուրունդիին, որտեղ մոտ 100 հազար մարդ ժամանակավորապես տեղահանվել է, և Տանզանիային, որտեղ մոտ 60 մարդ է զոհվել։
https://news.am/arm/news/819848.html