Iravunk.com | Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Քարինտակ գյուղը
Ղազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. Իգիթյան Ինչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթը Չարիքը Երեւանում է նստած. Սամվել Նիկոյան Ամոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏ Իրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ) Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբ Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Քարինտակ գյուղը

Հասարակություն

Սույն թվականի ապրիլի 5-ին Google Earth արբանյակային ծառայությունը թարմացրեց Ասկերանի և Շուշիի շրջանների տիեզերական պատկերները։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում կայքի թիմն արձանագրեց, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է  Շուշիի շրջանի Քարինտակի գյուղն իր հին թաղամասերով, աղբյուրներով,  քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով (նկ․ 1)։

Քարինտակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի հարավային ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Կարկառ գետի  ձախ ափին։

Վանդալիզմի արդյունքում ոչնչացվել են գյուղի 13-րդ դարով թվագրվող խաչքարը, 19-րդ դարի ջրաղացը, գյուղի կենտրոնում կանգնեցված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձան-կոթողը:

Գետնի երեսից ջնջվել են համայնքային մի շարք կենտրոններ՝ միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, բուժկետը, գյուղապետարանը։ Գյուղում գործում էր «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Քարինտակի մասնաճյուղը։  Մինչև Արցախյան առաջին պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն և 701 բնակիչ, իսկ 2019 թվականի դրությամբ՝ 161 տնտեսություն և 667 բնակիչ։

Հողին հավասարեցված բնակավայրի տարածքում դեռևս կանգուն են մնացել 1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից Կարկառ գետի վրա  կառուցված Սիմոնենց կամուրջը։ Գյուղի գերեզմանոցում, ըստ արբանյակային պատկերների, բուլդուզերներ և այլ տեխնիկաներ դեռևս չեն աշխատել։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո  ավերվել էր Քարինտակի 1991-1994 թվականների  ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձանը։ Իսկ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց գյուղի պատմա-դավանական միջավայրի փոփոխման մասին և նույն թվականի նոյեմբերի 7-ին մզկիթի հիմնարկեք արեց գյուղում։ Ի լրումն ասվածի՝  2022 թվականին արձանագրվել է նաև  Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեցեղու վանդալիզմի դեպք․ ջարդել էին Սուրբ խորանը և պղծել ծիսական գործառույթը։

Մեր արձագանքը

Քարինտակն իր ողջ պատմության ընթացքում ունեցել են զուտ հայկական բնակչություն և համապատասխան ազգային-դավանական հայկական միջավայր: Անգամ խորհրդային տարիներին, երբ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր շրջանի էթնիկ պատկերը փոխելու համար, միևնույն է՝ Քարինտակն ուներ  բացառապես հայ բնակչություն:

Գյուղի ոչնչացումը  Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ  ընթացքում համակցված հանցագործությունների շարք է, ինչը կոպտորեն խախտում է պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի  որոշումները։    Գյուղին հասցված վնասը համաձայն  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։

Գյուղի պատմական տների և ժառանգության կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում  մարդկության դեմ ծանր հանցագործություն։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»



Ղազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода