Iravunk.com | ԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը Մեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռին Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին Եթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ Գալստյան Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ Մայիսի 1-ը նշելու փոխարեն` Կոմկուսը երթ կանի 16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. Դանիելյան

ԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ

Վերլուծություն

­Ցե­ղաս­պա­նութ­յան թե­մա­յով թուր­քա­մետ պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նի դուրս տվա­ծը շա­րու­նա­կում է մնալ ա­մե­նաքն­նարկ­վող թե­մա­նե­րից մե­կը: Ընդ ո­րում, հի­շեց­նենք, որ Ան­դո­նը դա ա­սել է ոչ միայն իր, այլ նաեւ Նի­կո­լի ա­նու­նից (թեեւ իր բնա­վո­րութ­յան հա­մա­ձայն` հա­ջորդ իսկ օ­րը հայ­տա­րա­րեց, որ Նի­կո­լը կապ չու­նի): Եվ մնում է միայն են­թադ­րել` նա դա ա­րել է Նի­կո­լի՞ հանձ­նա­րա­րա­կա­նով ար­ձա­գանք­նե­րը ստու­գե­լու հա­մար, թե՞ Նի­կո­լի թշնա­մի­նե­րի հանձ­նա­րա­րա­կա­նով Նի­կո­լին «փիս քա­շե­լու » հա­մար:

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑԻ ՍՈՐՈՍՈԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

 Շատ ա­վե­լի նման է երկ­րորդ տար­բե­րա­կը: Բան այն է, որ վեր­ջերս Նի­կո­լին քննա­դա­տող թունդ սո­րո­սա­կան­նե­րը միան­գա­մից մտան թե­մա­յի մեջ: Հայտ­նի սո­րո­սա­կան Հ­րա­նուշ Խա­ռատ­յա­նը խիստ ձե­ւա­կեր­պում­նե­րով հա­կա­դար­ձել է Ան­դո­նի ա­սա­ծին: Այս ուղնու ծու­ծով ա­րեւմ­տա­պաշտ գրան­տա­սեր տի­կի­նը, հայ­րե­նա­սե­րի դի­մա­կը հագ­նե­լով, պա­տաս­խա­նում է Ան­դոն-­Նի­կոլ զույ­գին, թե ցե­ղաս­պան­ված հա­յե­րի հաշ­վա­ռու­մը անհ­նար է, քա­նի որ թուր­քա­կան ար­խիվ­նե­րը մա­սամբ ոչն­չաց­ված են: Սա­կայն, չգի­տես ին­չու, նույն Հ­րա­նուշ Խա­ռատ­յա­նը հան­կարծ անդ­րա­դառ­նում է նաեւ սո­վե­տա­կան ԿԳԲ-ի ար­խիվ­նեին: Թե ի՞նչ կապ ու­նի 1915 թվա­կա­նի Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին տե­ղե­կատ­վութ­յու­նը սո­վե­տա­կան ար­խիվ­նե­րի հետ, հաս­կա­նա­լի չէ: Բայց սո­րո­սա­կան­նե­րի գոր­ծե­լաո­ճը հե­տեւ­յալն է` ա­մեն ա­ռի­թով եւ ան­գամ ա­ռանց ա­ռի­թի բա­ցա­սա­կան ի­մաս­տով անդ­րա­դառ­նալ Խորհր­դա­յին Միութ­յա­նը եւ Ռու­սաս­տա­նին: Հի­շեց­նենք, որ այ­սօր իբր Նի­կո­լին պա­տաս­խա­նող Հ­րա­նու­շը եւ նրա որ­դին ա­մե­նա­ջեր­մե­ռանդ նի­կո­լա­կան գոր­ծիչ­ներն են: Իսկ հի­մա ո­րո­շել են տա­րան­ջատ­վել Նի­կո­լից, մի բան էլ վեր­ջի­նիս քար­կո­ծում են: Արդ­յո՞ք դա չի նշա­նա­կում, որ շա­րու­նակ­վում է այն գի­ծը, երբ սո­րո­սա­կան­նե­րը, ի դեմս ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի, Ա­լեն Սի­մոն­յա­նի եւ նմա­նա­տիպ­նե­րի, ակ­տի­վո­րեն գոր­ծադր­վում են Նի­կո­լին իշ­խա­նա­փո­խութ­յան շան­տա­ժի տակ պա­հե­լու մե­թո­դը:

Այս­տեղ պետք է հի­շա­տա­կել նաեւ «Կ­լա­սիկ» Էդ­մոն Մա­րուք­յա­նին: Այս գոր­ծի­չը նույն­պես փոր­ձում է խա­ղար­կել Ան­դո­նի կող­մից բարձ­րաց­ված ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման եւ այդ սկան­դա­լի վրա ձեռք բե­րել միա­վոր­ներ: Ընդ ո­րում, «Կ­լա­սի­կը» իր ե­լույթ­նե­րում տա­րան­ջա­տում է Եվ­րա­միութ­յու­նը եւ ԱՄՆ-ն Թուր­քիա­յից եւ Ադր­բե­ջա­նից` մե­ղադ­րե­լով վեր­ջին­նե­րիս Հա­յաս­տա­նում խիտ գոր­ծա­կա­լա­կան ցանց ձե­ւա­վո­րե­լու եւ գոր­ծադ­րե­լու մեջ: Ընդ ո­րում, Մա­րուք­յա­նը նշում է մի շարք սո­րո­սա-ան­դո­յա­կան քա­րո­զիչ­նե­րի, ով­քեր փոր­ձում են ար­դա­րաց­նել Թուր­քիա­յին եւ ցե­ղաս­պա­նութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յան սլաք­նե­րը շուռ տալ դե­պի Ռու­սաս­տան: Հատ­կան­շա­կան է, որ այ­սօր Նի­կո­լից սահ­մա­նա­զատ­վող եւ թուր­քա­կան գոր­ծա­կա­լա­կան ցան­ցը բա­ցա­հայ­տող Մա­րուք­յա­նը ըն­դա­մե­նը ե­րեք ա­միս ա­ռաջ հա­մո­զում էր Ար­տա­շա­տի շրջա­նի բնա­կիչ­նե­րին, թե ինչ­քան լավ կլի­նի, ե­թե բաց­վի հայ-թուր­քա­կան սահ­մա­նը, եւ ինչ­պի­սի հսկա­յա­կան օ­գուտ­ներ դրա­նից կստա­նա հայ գյու­ղա­ցիութ­յու­նը Թուր­քիա­յի հետ սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րում: Ն­շա­նա­կում է` խո­սե­լով թուր­քա­կան գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի մա­սին` «Կ­լա­սի­կը» մո­տի­կից եւ ման­րակր­կիտ ծա­նոթ է թե­մա­յին: Իսկ այ­սօր­վա իր հա­կա­թուր­քա­կան կեց­ված­քը, հա­վա­նա­բար, ոչ թե թմբի­րից արթ­նա­ցած Մա­րուք­յանի ու­ղե­ղի փայ­լա­տակ­ման արդ­յունք է, այլ դրա ազ­դակ­նե­րը գա­լիս են նույն սո­րո­սա­կան կենտ­րոն­նե­րից: Հի­շեց­նենք, որ այ­սօր Նի­կո­լից ի­րա­կան, թե ձե­ւա­կան տա­րան­ջատ­վող Մա­րուք­յա­նը ոչ վաղ անց­յա­լում խոս­տա­նում էր կրա­կել, ե­թե լի­նեն ոտնձ­գութ­յուն­ներ Փա­շին­յա­նի հան­դեպ:

­Սա­կայն ին­քը` Նի­կո­լը նույն­պես բո­լոր ջան­քե­րը գոր­ծադ­րում է թուրք­ե­րի սեւ ե­րե­սը պար­զեց­նե­լու նպա­տա­կով: Վեր­ջերս Նի­կո­լը կրկնեց այն թե­զը, որ թուրք անվա­նելը ո­րե­ւէ մե­կին վի­րա­վո­րա­կան չպի­տի լի­նի: Եվ ե­թե մինչ այդ զար­մա­նում էր, թե ին­չու, օ­րի­նակ` գեր­մա­նա­ցին վի­րա­վո­րական չէ, իսկ թուր­քը հայ­հո­յանք է, ա­պա օ­րերս հար­ցադ­րում ա­րեց, թե ին­չու են վի­րա­վո­րե­լու հա­մար հա­յե­րը (ընդ ո­րում նշենք, ոչ միայն հա­յե­րը) մե­կին ան­վա­նում թուրք եւ ոչ թե նոր­զե­լան­դա­ցի: Դժ­վար թե, Նի­կո­լը լի­նի այն­քան անգ­րա­գետ, որ չհաս­կա­նա, որ թուր­քի եւ նոր­զե­լան­դա­ցու ա­ռանց­քա­յին տար­բե­րութ­յու­նն այն է, որ ա­ռա­ջի­նը ի­րա­կա­նաց­րել է հա­յե­րի ցե­ղաս­պա­նութ­յուն (եւ ոչ միայն հա­յե­րի, այ­լեւ` հույ­նե­րի, եզ­դի­նե­րի), իսկ նոր­զե­լան­դա­ցին դա չի ա­րել: Բայց հա­վա­սա­րեց­նե­լով թուր­քե­րին եւ նոր­զե­լան­դա­ցի­նե­րին` Նի­կո­լը մի­տում­նա­վոր փոր­ձում է թուր­քե­րի վրա­յից մաք­րել ցե­ղաս­պա­նութ­յան ար­յու­նը: Ընդ ո­րում, դա ոչ միայն դա­վա­ճա­նութ­յուն է, այ­լեւ` սրբապղ­ծութ­յուն, ո­րով­հե­տեւ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին սրբա­դա­սել է ցե­ղաս­պա­նութ­յան զոհ դար­ձած 1,5 մի­լիոն հա­յե­րին: Ին­չո՞ւ է Նի­կո­լը դի­մում այդ­պի­սի ծանր հան­ցանք­նե­րի, արդ­յո՞ք միակ դրդա­պատ­ճա­ռը կեն­դա­նա­կան վախն է թուրք-ադր­բե­ջա­նա­կան «ցլե­րից», թե՞ արդ­յոք ճիշտ են այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը ու­նեն Նի­կո­լի հան­դեպ շատ ծանր ու ան­հեր­քե­լի կոմպ­րո­մատ­ներ: Դ­րան­ց մի մա­սը, ըստ լու­րե­րի, ներ­կա­յաց­ված է Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ եւ Նի­կո­լի նախ­կին գոր­ծըն­կեր Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի Ադր­բե­ջա­նի պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յա­նը տրված հար­ցազ­րույ­ցի մեջ:

­Պետք է նշել մեկ այլ գե­րա­րեւմ­տա­մետ գոր­ծիչ Սամ­վել Բա­բա­յա­նի վեր­ջին շրջա­նում ակ­տի­վա­ցու­մը հա­կա­նի­կո­լա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով: Հայտ­նի է, որ Բա­բա­յա­նին ար­գել­ված էր մուտք գոր­ծել Ռու­սաս­տան շատ ա­վե­լի շուտ, քան նի­կո­լա­կան­նե­րին: Սա նշա­նա­կում է, թե ինչ կա­պե­րով է Բա­բա­յա­նը կա­պակց­ված Ա­րեւ­մուտ­քի հետ: Եվ ա­հա, ըստ տա­րած­վող լու­րե­րի, Բա­բա­յա­նը սկսել է բա­ցա­հայ­տել 5 մլրդ դո­լա­րի, Ար­ցա­խի կորս­տի, Նի­կո­լի ու Ա­լիե­ւի փոխ­կա­պակց­ված վի­ճա­կը: Ին­չո՞ւ է հան­կարծ հի­մա Սամ­վել Բա­բա­յա­նը խոր­տա­կում Նի­կո­լին` ակ­տի­վո­րեն տա­րա­նաջտ­վե­լով վեր­ջի­նից:

­Պետք է են­թադ­րել, որ Նի­կո­լը սկսել է խա­բել ոչ միայն ռուս­նե­րին, այ­լեւ` Ա­րեւ­մուտ­քին: Այդ վար­կա­ծի օգ­տին է խո­սում նաեւ ի­րեն ժո­ղովր­դա­վա­րութ­յան պաշտ­պան ներ­կա­յաց­նող, իսկ ի­րա­կա­նում ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան գոր­ծիք հադ­նի­սա­ցող «Ֆ­րիդմ Հաուս» կազ­մա­կեր­պութ­յան օ­րերս հրա­պա­րակ­ված զե­կույ­ցը: Այդ զե­կույ­ցում Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վա­րութ­յա­նը եւ դա­տա­վա­րա­կան հա­մա­կար­գին տրված են բա­վա­կա­նին ոչ հա­ճե­լի գնա­հա­տա­կան­ներ: Հի­շեց­նենք, որ Նի­կո­լի իշ­խա­նա­զավ­թու­մից մինչ վեր­ջերս, թե՛ «Ֆ­րիդմ Հաուս»-ը, թե՛ դրա նման մի շարք այլ գոր­ծիք­ներ ու ա­րեւմտ­յան պաշ­տոն­յա­ներ Նի­կո­լին գնա­հա­տում էին, որ­պես ժո­ղովր­դա­վա­րութ­յան ու ա­զա­տութ­յան հայ­կա­կան խորհր­դա­նիշ, գո­վեր­գում էին նրան, փա­ռա­բա­նում` չտես­նե­լով երկ­րում կա­տար­վող սար­սա­փե­լի տո­տա­լի­տար ի­րա­վի­ճակ­նե­րը: Ի՞նչ պա­տա­հեց «Ֆ­րիդմ Հաուս»-ին, որ հան­կարծ սկսեց մրո­տել Նի­կո­լին: Իսկ նի­կո­լա­կան­նե­րը ի­րենց հեր­թին սկսե­ցին պա­տաս­խա­նել ա­մե­րի­կա­ցի­նե­րին, թե «ո՞վ է այդ «Ֆ­րիդմ Հաուս»-ը, որ մեզ բան ա­սի» ո­ճով:

Ն­շենք, որ այդ գոր­ծըն­թա­ցը կտրուկ ակ­տի­վա­ցավ Նի­կո­լի բրյու­սել­յան խայ­տա­ռակ այ­ցից հե­տո: Պետք է են­թադ­րել, որ Նի­կո­լը հաս­կա­ցավ, որ ԱՄՆ-ն­ եւ Եվ­րո­պան նրան «քցում» են: Խոս­տա­ցած մեծ փո­ղե­րը եւ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րը հօդս ցնդե­ցին: Եվ նույ­նիսկ այն տրվող գրոշ­նե­րը, ո­րոնց մա­սին խոս­վում էր բրյու­սել­յան հան­դիպ­ման ժա­մա­նակ, տրվե­լու են ոչ թե Նի­կո­լի վե­րահս­կո­ղութ­յան տակ, այլ ԱՄՆ Մի­ջազ­գա­յին զար­գաց­ման գոր­ծա­կա­լութ­յան մի­ջո­ցով, այն էլ` Հա­յաս­տա­նում հա­մա­սե­ռա­մո­լութ­յու­նը ու նմա­նա­տիպ այլ «ժո­ղովր­դա­վա­րա­կան» ար­ժեք­ներ զար­գաց­նե­լու նպա­տա­կով: Այ­սինքն` այ­սօր Նի­կո­լը մերժ­ված է ոչ միայն ռուս­նե­րի, այ­լեւ, պարզ­վեց` Ա­րեւ­մուտ­քի կող­մից: Ընդ ո­րում, վեր­ջինս ուղ­ղա­կիո­րեն ցույց է տա­լիս, որ պատ­րաստ է փո­խա­րի­նել Նի­կո­լին մեկ այլ` էլ ա­վե­լի թունդ սո­րո­սա­կա­նով եւ ու­նի դրա հա­մար անհ­րա­ժեշտ մե­խա­նիզմ­նե­րը` ի դեմս ԱԺ-ի Ա­լեն Սի­մոն­յա­նի գլխա­վո­րութ­յամբ: Գու­ցե այս վի­ճա­կում Նի­կո­լը ի­րեն նե­տեց դե­պի բա­ցա­հայտ թուր­քա­կան դիր­քո­րո­շում: Չէ՞ որ, ի վեր­ջո, ըստ նրա ծրագ­րի, Հա­յաս­տա­նը դառ­նա­լու է Թուր­քիա­յի վի­լա­յեթ: Պար­զա­պես, ե­թե սկզբնա­կան տար­բե­րա­կում Նի­կո­լը պետք է պայ­մա­նա­վոր­վեր ԱՄՆ-ի եւ Եվ­րա­միութ­յան հետ, իսկ նրանք ար­դեն ի­րենց ներ­կա­յա­ցուց­չի դե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում պետք է փո­խան­ցեին Թուր­քիա­յին, ա­պա այժմ հնա­րա­վոր է, որ Նի­կո­լը ու­ղիղ կպայ­մա­նա­վոր­վի թուր­քե­րի հետ, ո­րի արդ­յուն­քում թուր­քա­կան զոր­քե­րը կշար­վեն Զան­գե­զու­րի մի­ջանց­քի եր­կայն­քով, կփո­խա­րի­նեն ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին հայ-թուր­քա­կան եւ հայ-ի­րա­նա­կան սահ­ման­նե­րում, իսկ Ադր­բե­ջա­նը, բնա­կա­նա­բար, կստա­նա իր պա­հաջ­նած ոչ միայն չորս, այլ `44 գյու­ղե­րը: Հենց այս նպա­տա­կով է պետք Նի­կո­լին ար­դա­րաց­նել թուր­քե­րին եւ մո­ռա­ցութ­յան տալ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման:

ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ  ՊԱԿԱՍՈՒՄ ՈՒ ՏԱՐՐԱԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ

­Նի­կո­լի այս տա­տա­նում­ներն ու ջղաձ­գում­նե­րը տե­ղի են ու­նե­նում իր հա­մար շատ բա­ցա­սա­կան մթնո­լոր­տում: Ան­նա­յի ընթ­րի­քը հա­վա­քեց ըն­դա­մե­նը 40 հո­գու, ո­րո­ցից մի մա­սը Գ­ռզո­յի կլա­նից էին, մի մա­սը` Լ­ֆի­կի: Հաս­կա­նա­լի է, որ մաս­նա­կից­նե­րի մեծ մա­սը ե­կել էին, որ­պես­զի չզրկվեն ի­րենց բիզ­նես­նե­րից: Սա­կայն ե­թե մի քա­նի տա­րի ա­ռաջ Նի­կո­լին փող մուծ­վե­լու հա­մար հեր­թեր էին գո­յա­նում, ա­պա այժմ մար­դիկ խու­սա­փում են ե­րե­ւալ այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րում եւ ձեռք բե­րել դա­վա­ճա­նութ­յու­նը ու հո­ղատ­վութ­յու­նը ֆի­նան­սա­վո­րո­ղի պի­տակ:

­Հատ­կան­շա­կան է, որ նի­կո­լա­կան­նե­րի հան­դեպ օ­րե­ցօր ա­ճում է ա­տե­լութ­յու­նը, եւ այն դրսե­ւոր­վում է ան­գամ կեն­ցա­ղա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րում: Նի­կո­լա­կան պատ­գա­մա­վոր Հա­կոբ Աս­լան­յա­նի դեպ­քը ավ­տո­բու­սում ցույց է տա­լիս, որ մար­դիկ այ­լեւս չեն վա­խե­նում «թքել» դա­վա­ճան­նե­րի ու հո­ղա­տու­նե­րի ե­րե­սին: Ու թեեւ կա կար­ծիք, որ դեպ­քը բե­մադր­ված էր, որ­պես­զի ցու­ցադր­վի, թե ցան­կա­ցած բո­ղո­քի ար­տա­հայ­տութ­յուն կամ ան­հա­մա­ձայ­նութ­յուն նի­կո­լա­կան թայ­ֆա­յի հետ պատժ­վե­լու է պե­տա­կան պատ­ժիչ մե­քե­նա­յի մի­ջո­ցով (վի­ճա­բա­նող եր­իտա­սար­դին դի­մա­կա­վոր նոր­զե­լան­դա­ցի­նե­րը դա­ժան ծե­ծի են են­թար­կել), դա այ­լեւս իր ներ­գոր­ծութ­յու­նը ժո­ղովրդի վրա չի ու­նե­նում:

­Նի­կո­լի հո­գե­վար­քի ցնցում­նե­րի մեկ այլ դրվագ է ՀՀԿ փոխ­նա­խա­գահ, հայտ­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ար­մեն Ա­շոտ­յա­նի ձգձգվող դա­տա­վա­րութ­յու­նը: Հա­յաս­տա­նում եւ Հա­յաս­տա­նից դուրս ցան­կա­ցած մե­կին, ան­գամ Նի­կո­լի մա­կար­դա­կի մտա­վոր զար­գա­ցում ու­նե­ցո­ղին, ակն­հայտ է, որ Ա­շոտ­յա­նի դա­տը քա­ղա­քա­կան է: Սա­կայն Նի­կո­լը գնում է քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի ցու­ցադ­րա­կան դրսե­ւոր­մա­նը` հույս ու­նե­նա­լով սար­սա­փեց­նել իր հա­կա­ռա­կորդ­նե­րին: Եվ ե­թե խորհր­դա­րա­նա­կան թիվ մեկ ընդ­դի­մութ­յան հան­դեպ դա ի­րեն հա­ջող­վում է, ա­պա գո­յա­նում են նո­րա­նոր «ոչ հա­մա­կար­գա­յին» հա­սա­րա­կա­կան խմբա­վո­րում­ներ, եւ բո­լո­րի հե­տե­ւից Նի­կո­լը գնալ պար­զա­պես չի հասց­նի: Իսկ ինչ վե­րա­բեր­վում է խորհր­դա­րա­նա­կան թիվ մեկ ընդ­դի­մութ­յա­նը, ա­պա կա­րող են փոր­ձի փո­խա­նակ­ման կար­գով ու­սում­նա­սի­րել վրա­ցի ընդ­դի­մա­դիր­նե­րի գոր­ծե­լաո­ճը: Եվ ե­թե շատ են ու­զում մնալ խորհր­դա­րա­նում եւ պահ­պա­նել ի­րենց հա­մար այդ­քան թանկ ման­դատ­նե­րը, ա­պա գո­նե օ­րի­նակ վերց­նեն հա­րե­ւան­նե­րից:

Ար­մե­նակ Հով­հան­նիս­յան

 

 



ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտՄայիսի 1-ը նշելու փոխարեն` Կոմկուսը երթ կանի16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել «Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԹակեր Կարլսոնը հրապարակել է հարցազրույց փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ (Տեսանյութ)Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ)Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial TimesՄեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода