Iravunk.com | Ինչ պայմանով կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը
Ի՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է «Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմից Ղազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. Իգիթյան Ինչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթը Չարիքը Երեւանում է նստած. Սամվել Նիկոյան Ամոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏ Իրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ) Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ

Ինչ պայմանով կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը

Մամուլի տեսություն

«­Լավ չէ՞ կռի­վը սկսել 2 կմ­-ից, քան 200 մետ­րի­ց»։ Ի պա­տաս­խա­ն Գե­ղամ Նա­զար­յա­նի հար­ցին, Նի­կո­լը նո­րից իր «ռազ­մա­կան հան­ճա­րը» գոր­ծադ­րեց, թե. «Բայց, կնե­րեք, սա 12-րդ դա­րը չէ, որ 50 մետ­րի հե­ռա­վո­րութ­յու­նը բան ո­րո­շի, ո­րով­հետեւ նի­զա­կը կա­րող է 50 մետր այս կողմ, այն կողմ ընկ­նի, կամ քա­րը պար­սա­տի­կով որ նե­տես, կա­րող է 50 մետր այս կողմ, այն կողմ ընկ­նի։ Այ­սօր ժա­մա­նա­կա­կից զեն­քե­րով տասն­յակ կի­լո­մետ­րե­րի վրա թի­րախ խո­ցե­լու խնդիր չկա։ Այ­սօր Ոս­կե­պա­րում տե­ղեր կան, որ 100-200 կմ­-ի մա­սին է խոս­քը հե­ռա­վո­րութ­յան։ Ես չեմ ա­սում՝ 100 մետ­րի ու 50 մետ­րի միջեւ տար­բե­րութ­յուն չկա, բայց այդ հե­ռա­վո­րութ­յունն այ­սօր խնդիր չի լու­ծու­մ»: Ու էս խել­քով եր­կի՞ր են ղե­կա­վա­րում:

ՈՒ ԱՅՍՊԵՍ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ «ԿԱՌՈՒՑՈՒՄ»

Ս­տիպ­ված ենք խո­սել պար­զա­գույն ճշմար­տութ­յուն­նե­րից: Գո­նե ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի փորձն ու­սում­նա­սի­րեք: Այն­տեղ գոր­ծում են հե­ռա­հար զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնց մա­սին «ռազ­մա­կան հան­ճա­ր» Նի­կո­լը ե­րե­ւի միայն ա­նուն­նե­րով է լսել կամ ա­ռանց դրա: Մինչ­դեռ բազ­մա­թիվ դեպ­քեր են ֆիքս­վել, ա­վե­լին` դեպ­քե­րի հիմ­նա­կան մա­սում հա­կա­ռա­կոր­դի դիր­քե­րի մաք­սի­մալ ա­րագ մո­տե­նա­լը կամ մեկ փոք­րիկ բար­ձուն­քի տի­րա­պե­տե­լը, լու­ծել է ճա­կա­տա­մար­տի ել­քը: Ու Նի­կո­լը գո­նե պատ­կե­րաց­նո՞ւմ է, որ հա­կա­ռա­կոր­դը հար­ձակ­վե­լու դեպ­քում 50-100 մետ­րը կհաղ­թա­հա­րի շատ ա­վե­լի ա­րագ, քան 200-ը, 300-ը, էլ չա­սած` 500-ը: Կամ այս­պես. պաշտ­պան­վող­նե­րի հա­մար 50-100 մետ­րի վրա գտնվող հա­կա­ռա­կոր­դը շատ ա­վե­լի մեծ վտանգ է, քան 500 մետ­րի վրա գտնվո­ղը: Այլ օ­րի­նակ. թեեւ ա­նօ­դա­չու­նե­րի դար է, բայց նո­րից ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի փոր­ձը ցույց տվեց, որ մեկ փոք­րիկ բար­ձուն­քից կա­րե­լի է շատ ա­վե­լի ա­րագ եւ ճշգրիտ կոոր­դի­նաց­նել հրե­տա­նու կրա­կը, ա­ռա­վել եւս` զանգ­վա­ծա­յին կրա­կը, քան ա­նօ­դա­չու­նե­րից: Ու այս պայ­ման­նե­րում, երբ եր­կիր, ա­սել է թե` նաեւ բա­նակ եւ պաշտ­պա­նութ­յուն ղե­կա­վա­րող ան­ձը դիր­քա­յին մո­տի­կութ­յան մա­սին դա­տո­ղութ­յուն­ներ է ա­նում նետ ու նի­զա­կի մա­կար­դա­կով` կնե­տեն, թե` չէ, լիո­վին պարզ է դառ­նում, թե ին­չու ենք այս ող­բա­լի վի­ճա­կին հա­սել:

Ու խոս­քը միայն բա­նա­կի մա­սին չէ. հի­շա­տակ­ված պար­զա­գույն օ­րի­նա­կը գա­լիս է հու­շե­լու, որ սույն ան­ձը մյուս բո­լոր հար­ցե­րում եւս պետք է որ ա­ռաջ­նորդ­վի նույն «պրի­մի­տիվ նետ ու նի­զա­կի» տրա­մա­բա­նութ­յամբ: Այդ թվում, երբ ԱԺ նույն նիս­տում Նի­կո­լը սկսեց դա­տո­ղութ­յուն­ներ ա­նել իր մո­գո­նած «պատ­մա­կան Հա­յաս­տան եւ ի­րա­կան Հա­յաս­տան բա­նա­ձե­ւե­րի» մա­սին: Թե դրա­նով ինչ է ա­սում, հաս­կա­նա­լի է. ներ­կա Հա­յաս­տա­նը կապ չու­նի մինչ այս ե­ղած Հա­յաս­տա­նի հետ: Այն է՝ Հա­յաս­տա­նը սկսվում է այն պա­հից, երբ Նի­կո­լը ե­կավ իշ­խա­նութ­յան: Թե ինչ է ա­սում, դա եւս հաս­կա­նա­լի է. պետք է ա­մեն ինչ մո­ռա­նալ, Ցե­ղաս­պա­նութ­յուն, թուրք-ա­զե­րի եւ այլն, ու ա­մեն ինչ սկսել զրո­յից: Հա, չմո­ռա­նանք, զրո­յից սկսեց նաեւ ար­ցախ­յան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, ու դրա արդ­յուն­քում ի՞նչ ե­ղավ Ար­ցա­խի հետ, աչք­նե­րիս ա­ռաջ է: Զ­րո­յից սկսում է «ի­րա­կան Հա­յաս­տա­նը», եւ Ար­ցախի օ­րի­նա­կը չմո­ռա­նանք: Միայն թե այս­քան պարզ եւ հաս­կա­նա­լի լի­նե­լով հան­դերձ` մեկ բան կա, որ է­լի Նի­կո­լի այդ տրա­մա­բա­նութ­յու­նը «պրի­մի­տիվ նետ ու նի­զա­կի» շրջա­նակ­նե­րում է թող­նում. ինչ է, իր իսկ աստ­վա­ծա­նար­գութ­յու­նից հե­տո, երբ ի­րեն Հի­սու­սի հետ էր հա­մե­մա­տում, լրջո­րեն հա­վա­տա­ցել է, թե կա­րող է Ա­րա­րի՞չ լի­նել՝ Հա­յաս­տա­նը քան­դել եւ նո­րը «ստեղ­ծել»:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՆԻԿՈԼԸ

Չ­նա­յած, «ի­րա­կան Հա­յաս­տա­նի» մա­սին նման (ճիշտ տեր­մի­նը չօգ­տա­գոր­ծենք) ճա­ռե­րի ֆո­նին՝ Նի­կո­լը ստիպ­ված էր անդ­րա­դառ­նալ նաեւ Ա­րեւ­մուտ­քի եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հայտ­նի թե­մա­յին եւ այս­տեղ ա­հա պարզ ցույց տվեց, որ «պատ­մա­կան Հա­յաս­տան եւ ի­րա­կան Հա­յաս­տան» այդ ճա­ռերն ըն­դա­մե­նը իր ա­վե­րա­ծութ­յուն­նե­րը «պար­տա­կե­լու» եւ ա­պա­գա հա­վա­նա­կան ա­վե­րա­ծութ­յուն­նե­րը քո­ղար­կե­լու պար­զու­նակ ի­մաստն ու­նեն: Նախ` Բր­յու­սե­լի հան­դիպ­ման մա­սին: Այս­պես, Նի­կո­լը ստիպ­ված էր խոս­տո­վա­նել, որ այն «անվ­տան­գա­յին են­թա­տեքստ ու օ­րա­կարգ չի ու­նե­ցել»: Կարճ ա­սած, այս խա­ռը պա­հին Ա­րեւ­մուտ­քին բա­ցար­ձա­կա­պես չի հե­տաքրք­րել Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հար­ցե­րը: Ճիշտ է, մի քիչ էլ գո­վեր­գեց Ա­րեւ­մուտ­քին, թե խոս­տա­ցել են այս-այս, բայց գլխա­վո­րը փո­խել չես կա­րող. անվ­տան­գութ­յան հար­ցում Ա­րեւ­մու­տքը ո­րե­ւէ բան չի տա­լու:

Ա­պա մի քիչ էլ ՀԱՊԿ-ի մա­սին ծածկ­ված ո­ճով ճա­ռեր կար­դա­լով, նա ան­ցավ Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին՝ խոս­տո­վա­նե­լով, որ ան­գամ այն ի­րա­վի­ճա­կում, երբ այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը «ի­րենց լա­վա­գույն ժա­մա­նակ­նե­րը չեն ապ­րում», է­լի մեկ է՝ դրանց կար­եւո­րութ­յու­նը մեր պե­տա­կա­նութ­յան, ինք­նիշ­խա­նութ­յան, անվ­տան­գութ­յան ու տնտե­սութ­յան հա­մար դժվար է գե­րագ­նա­հա­տել: Ու հա­ջոր­դեց «տա­րօ­րի­նակ» մտքի կրկնութ­յու­նը, թե. «Այ­սօր մենք իս­կա­պես ՌԴ-ի հետ մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ոչ մի սխալ քայլ չենք ա­րել: Չ­կա մի տեղ, որ­տեղ մեր գոր­ծըն­կեր­նե­րը կա­րող են մեզ մե­ղադ­րել մեր պար­տա­վո­րութ­յուն­նե­րը չկա­տա­րե­լու մեջ»: Ե­թե այդ­պես է, բա էլ ին­չո՞ւ է ար­դա­րա­նում: Ա­ռա­վել եւս, շա­րու­նա­կե­լով, թե. «Մենք գնա­հա­տում ենք այն ահ­ռե­լի դրա­կա­նը, որ ե­ղել է եւ կա մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ: Բայց նաեւ կար­եւոր է հաս­կա­նալ՝ թե ինչ եւ­ ին­չու է տե­ղի ու­նե­նում մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում խոր­քա­յին եւ հա­յե­ցա­կար­գա­յին ի­մաս­տով… Մենք ՌԴ հետ նման աշ­խա­տան­քի պատ­րաստ ենք»: Ու հա­սավ նրան, թե՝ «ԵԱՏՄ մա­յի­սի 8-ի նիս­տին մաս­նակ­ցութ­յու­նը քննար­կում ենք»:

Ե­թե «ա­րան­քի ջու­րը» մի կողմ ենք թող­նում, ա­պա Նի­կո­լը, ըստ էութ­յան, այս պատ­կերն ուր­վագ­ծեց: Ա­րեւ­մուտ­քը քա­ղա­քա­կան կամ տնտե­սա­կան օգ­նութ­յուն ըն­դա­մե­նը խոս­տա­նում է, բայց ներ­կա­յիս գլխա­վոր՝ անվ­տան­գա­յին հար­ցե­րում ան­գամ խոս­տում չկա: Ռու­սաս­տա­նից էլ «դժգոհ ենք», բայց նաեւ «ահ­ռե­լի դրա­կան» ու «աշ­խա­տան­քի պատ­րաստ ենք»: Դ­րա­նից հե­տո, հաս­կա­նա­լի է, աբ­սուր­դի է նման­վում, թե՝ «ԵԱՏՄ նիս­տին մաս­նակ­ցութ­յու­նը քննար­կում ենք», քա­նի որ այս­տե­ղից ար­դեն շատ հար­ցեր են բխում: Նախ, ե­թե նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը մինչ այս ա­սում էին, թե հիմ­նա­կան խնդի­րը ՀԱՊԿ-ի հետ է, այս կա­ռույ­ցին ան­դա­մակ­ցութ­յունն են «սա­ռեց­րել», իսկ ԵԱՏՄ-ի հետ կապ­ված հիմ­նա­կա­նում դրա­կան էին ար­տա­հայտ­վում՝ հպար­տո­րեն մատ­նան­շե­լով այդ ուղ­ղութ­յամբ հա­յաս­տան­յան ար­տա­հան­ման ճոխ ա­ճե­րը, բա հի­մա ինչ­պե՞ս ե­ղավ, որ նույն ԵԱՏՄ նիս­տին մաս­նակ­ցութ­յու­նն ըն­դա­մե­նը «քննար­կում եք», սա հեր­թա­կան հիմ­նա­վո­րու­մը չէ՞, որ խնդիրը Ռու­սաս­տա­նի հետ թշնա­մա­նալն է, իսկ ՀԱՊԿ-ն ըն­դա­մե­նը պատր­վակ է: Կամ, այդ ինչ­պե՞ս է, որ ԵԱՏՄ նիս­տին մաս­նակ­ցութ­յու­նը գո­նե «քննար­կում եք», բայց ա­հա Միր­զո­յան Ա­րոն կտրուկ մեր­ժել է ԱՊՀ-ի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցել:

Բայց, չնա­յած այս ա­մե­նին, այն, որ Նի­կո­լը «քննար­կում է» Մոսկ­վա գնալ-չգնա­լու հար­ցը, ար­դեն իսկ հե­տաքր­քիր է: Ա­ռա­վել եւս, որ այդ «քննար­կե­լու» եւ «աշ­խա­տե­լու պատ­րաստ լի­նե­լու» խոս­քե­րը Մոսկ­վա­յում, նման է, որ ըն­կա­լել են որ­պես ակ­նարկ: Այդ մա­սին է հու­շում այն, որ ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Դ­միտ­րի Պես­կովն օ­պե­րա­տիվ կեր­պով ար­ձա­գան­քեց, թե. «Դուք գի­տեք, որ Հա­յաս­տա­նը մեր մտե­րիմ գոր­ծըն­կերն է, մեր դաշ­նա­կի­ցը, այն եր­կի­րը, ո­րի հետ մեզ միա­վո­րում են ին­տեգ­րա­ցիոն բազ­մա­թիվ ձեւա­չա­փեր՝ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ­ այլն, եւ, ի­հար­կե, պատ­մա­կան երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, հու­մա­նի­տար հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, կար­եւո­րութ­յու­նը. ին­չը դժվար է»: Ինչ վե­րա­բե­րում է հար­ցին, թե՝ Հա­յաս­տա­նը ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­րո՞ք ոչ մի սխալ քայլ չի ա­րել, Պես­կովն ար­ձա­գան­քեց. «Հու­սով ենք, որ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում Պու­տի­նը եւ Փա­շին­յա­նը հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նան ան­ձամբ քննար­կել երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցե­րը»:

Այ­սինքն, մինչ այս կա­յին հրա­պա­րա­կա­յին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Նի­կո­լը փորձում է կա­մուրջ­ներ ստեղ­ծել՝ մա­յի­սի 9-ին Կար­միր հրա­պա­րա­կում սպաս­վող ռազ­մա­կան շքեր­թի ա­ռի­թով մեկ­նել Մոսկ­վա եւ հան­դի­պել Պու­տի­նի հետ, եւ ԱԺ-ում նրա ե­լույ­թը, ըստ էութ­յան, այդ վար­կա­ծի օգ­տին էին: Եվ Մոսկ­վա­յից ե­կավ պա­տաս­խան, թե` դեմ չենք:

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԻ, ՈՐ Ի՞ՆՉ

Բայց միայն Պես­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­ններով չէ, որ Մոսկ­վա­յի պա­տաս­խա­նը սահ­մա­նա­փակ­վեց: Այ­սինքն, ե­թե ան­գամ Նի­կո­լը մեկ­նի Մոսկ­վա, կա­յա­նա Պու­տի­նի հետ նրա հան­դի­պու­մը, ա­պա մեկ է, մնում է հար­ցը, թե ին­չի՞ հա­մար, դրա­նից ի՞նչ են սպա­սում, դրա­կան տե­ղա­շար­ժեր կա­րո՞ղ են լի­նել: Այ­սինքն, ե­թե հան­դի­պում են, ու դրա­նից հե­տո Նի­կո­լը վե­րա­դառ­նում եւ շա­րու­նա­կում է, թե՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գա­լիս, գնում ենք ԵՄ, որ­տեղ մեզ սպա­սող չկա, ա­պա էլ ո՞րն է հան­դիպ­ման ի­մաս­տը: Ի­հար­կե, Պես­կո­վի խոս­քում էլ կար ակ­նարկ, թե Մոսկ­վան այդ հան­դի­պու­մից ինչ է ակն­կա­լում՝ «մեզ միա­վո­րում են ին­տեգ­րա­ցիոն բազ­մա­թիվ ձեւա­չա­փեր՝ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ­ այլն», այ­սինքն, պետք է այդ ա­մե­նը հե­տա­գա­յում եւս «միա­վո­րի»:

Սա­կայն չմո­ռա­նանք, որ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ թե­մա­նե­րը հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րում ա­ծանց­յալ են: Հիմ­քը ե­ղել եւ մնում է նույ­նը՝ Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի՞, թե՝ Ա­րեւ­մուտ­քի հետ է, ո­րի ներ­կա­յիս թիվ 1 ին­դի­կա­տորն այն է, թե հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» ո՞ր հար­թա­կում է կնքվե­լու: Ու ա­ռա­ջին հեր­թին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը, ո­րը կտա­նի նաեւ սահ­մա­նա­զատ­ման խնդրի հա­մե­մա­տա­բար ա­րագ եւ տրա­մա­բա­նա­կան լուծ­ման, ին­չի մա­սին, ի դեպ, օ­րերս խո­սում էր նաեւ Ա­րոն: Եվ ա­հա, Պես­կո­վին զու­գա­հեռ, հնչեց նաեւ ՌԴ ԱԳՆ խոս­նակ Զա­խա­րո­վա­յի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով նա հեր­թա­կան ան­գամ խո­սեց Արեւ­մուտ­քի «վտան­գա­վոր դե­րի մա­սին, որն այժմ կեղ­տոտ խաղ է սկսում տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը ա­պա­կա­յու­նաց­նե­լու հա­մար»: Ա­պա նաեւ, թե. «Բաք­վի եւ Եր­եւա­նի միջեւ բո­լոր տա­րած­քա­յին վե­ճե­րը եւ փո­խա­դարձ պա­հանջ­նե­րը պետք է լուծ­վեն բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան եւ դի­վա­նա­գի­տա­կան մե­թոդ­նե­րով: Մենք կող­մե­րին կոչ ենք ա­նում ցու­ցա­բե­րել ա­ռա­վե­լա­գույն զսպվա­ծութ­յուն եւ ն­վա­զեց­նել ռազ­մա­տենչ հռե­տո­րա­բա­նութ­յան ին­տեն­սի­վութ­յու­նը»: Վեր­ջա­պես, որ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն խա­ղա­ղութ­յան եւ բար­գա­վաճ­ման հաս­տատ­ման հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր մե­խա­նիզմ­ներն ար­դեն կան, եւ խն­դիր­նե­րը պետք է լուծ­վեն Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի միջեւ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նա­կում:

Այ­սինքն, Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կը ե­ղել եւ մնում է հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում լու­ծե­լու տար­բե­րա­կը, ո­րին Ա­լիե­ւը հրա­պա­րա­կավ հա­մա­ձայ­նութ­յուն տվել է, իսկ Բր­յու­սե­լի վրա հույ­սը դրած Նի­կո­լը հրա­ժար­վում էր: Բայց ա­հա բրյու­սել­յան հար­թա­կը փաս­տա­ցի այս պա­հին մե­ռած վի­ճա­կում է, եւ Նի­կո­լի վեր­ջին այ­ցը Բր­յու­սել ցույց տվեց, որ գո­նե այս պա­հին դրան հա­րութ­յուն տալ հնա­րա­վոր չէ: Այս պա­րա­գա­յում Նի­կո­լը պատ­րա՞ստ է վե­րա­դառ­նալ ե­ռա­կողմ հար­թակ, ո­րը ներ­կա լար­վա­ծութ­յու­նը կար­գա­վո­րե­լու միակ ռեալ տար­բե­րակն է, ա­հա այս հարցն է, որ Մոսկ­վան դնում է նրա ա­ռաջ: Հա­կա­ռակ դեպ­քում Պու­տի­նի հետ հան­դի­պելն էլ է դառ­նում ա­նի­մաստ:

 

 



Ի՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода