Պուտինն առաջարկել է Ռուսաստանում վերականգնել «Ձեզ տեսնենք, աղջիկներ» մրցույթը
ՀասարակությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի մարզերի ղեկավարներին խորհուրդ է տվել «Ուրալվագոնզավոդ»-ի օրինակով անցկացնել «Ձեզ տեսնենք, աղջիկներ» կորպորատիվ մրցույթները։ Այս մասին նշվել է ապրիլի 5-ի հանձնարարությունների ցանկում, որոնք Պուտինը տվել է Սվերդլովսկի եւ Չելյաբինսկի մարզեր կատարած այցելություններից հետո։ Ապրիլի 8-ին դրան ուշադրություն է հատկացրել ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի մարզերի ղեկավարները, վկայում են Կրեմլի նյութերը, պետք է զեկույց ներկայացնեն «Ուրալվագոնզավոդ»-ի փորձի տարածման հարցով մինչեւ 2024թ. նոյեմբերի 1-ը։
Պուտինը փետրվարի 15-ին այցելել է Նիժնի Տագիլի «Ուրալվագոնզավոդ»։ Ձեռնարկության աշխատակցուհիներից մեկը՝ «Ձեզ տեսնենք, աղջիկներ» գործարանային մրցույթի հաղթող Վալերիա Ֆրոլովան, Պուտինին առաջարկել է մրցույթը դարձնել համառուսական։ Պուտինն ի պատասխան խոստացել է մտածել, «թե ինչպես կազմակերպեն դա», գրել է «Российская газета»-ն։
«Ձեզ տեսնենք, աղջիկներ» մրցույթը ԽՍՀՄ-ում իրականացվել է 1970-1987թթ. եւ ցուցադրվում էր Կենտրոնական հեռուստատեսության եթերում։ Մրցույթի մասնակիցները, որոնք ընտրվում էին ըստ մասնագիտությունների, մրցում էին լավագույնի կոչման համար իրենց ոլորտում։ ԽՍՀՄ-ում հեռուստահաղորդման ազդեցությամբ նաեւ մանկական «Ձեզ տեսնենք, աղջնակներ» մրցույթներ էին անցկացվում։ Առաջին ալիքով 2010թ. ի հայտ եկավ «Բարև, աջիկներ» շոուն։
Ռուսաստանում 2022թ. հոլիսին ընդունվեց օրենք «նոր պիոներիայի» ստեղծման մասին։ Կազմակերպությունն ստացավ «Առաջինների շարժում» անվանումը։ Շարժման դիտորդական խորհուրդը գլխավորեց Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահը կողմ է, որպեսզի կազմակերպության մասնակիցներին պիոներ անվանեն։