Սերգեյ Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը
ՄշակութայինԱպրիլի 4-ին Երևանի Սայաթ-Նովա 25 հասցեում տեղի ունեցավ երկրաբանական գիտությունների թեկնածու, հրաբխագետ Սերգեյ Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին պետական այրեր, գիտնականներ, ինչպես նաև Սերգեյ Կարապետյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, հարազատներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։
Խոսքով հանդես եկավ նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, կազմակերպական վարչության աշխատակից Րաֆֆի Գյոզալյանը։
Հուշաքարը բացեցին սրտաբան Տիգրան Խաչատրյանը՝ Սերգեյ Կարապետյանի թոռը, և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։
Նշենք նաև, որ Սերգեյ Կարապետյանի հուշաքարի հեղինակներն են ճարտարապետ Հայկ Կարապետյանը (Սերգեյ Կարապետյանի որդին է.-խմբ.) և ճարտարապետ Արսեն Նազարյանը:
Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1932թ. հոկտեմբերի 11-ին Երևանում ծառայողի ընտանիքում: 1952-1957թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը երկրաբանական հանույթ և օգտակար հանածոների հանքավայրերի որոնում մասնագիտությամբ, ստանալով ինժեներ-երկրաբանի որակավորում: