Iravunk.com | Քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, կնմանվի տխուր «ծերանոցի». ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում Որ դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը Ֆարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիների Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) 2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում է Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ

Քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, կնմանվի տխուր «ծերանոցի». ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ֆրանսաբնակ կոմպոզիտոր, երգահան ՄԱՐԻՆԵ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ հետ:

Ակադեմիական քաղաք ստեղծելու վերաբերյալ կառավարության որոշմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

— Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարին դրական կվերաբերեի, եթե մենք լինեինք զարգացած, ստաբիլ ու պաշտպանված երկիր։ Արդյո՞ք մեր երկրի համար հիմա առաջնային է ուսումնական բուհերի համար քաղաք կառուցելը։ Հետպատերազմյան դեպրեսիայից դեռ դուրս չեկած, այսօր անընդհատ ականատես ենք լինում, թե ինչպես է թշնամին հոգեբանական ճնշում գործադրում հիմար հայտարարություններով՝ թուլացնելով մեզ ու կրկին նոր պատերազմի ակնարկ անելով։ Փոխանակ մեր բոլոր ճիգերը կենտրոնացնենք նրանց ասածներին հակահարված տալու, հայրենիքի սահմանները ամրացնելու, զենք ու զինամթերք հայթայթելու վրա, հսկայական գումարներ ենք ծախսում տասներորդական ու ոչ կարեւոր պրոյեկտների վրա։ Բնականաբար, դեմ եմ։

Դուք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եք ավարտել, որքանո՞վ է ընդունելի այն օպտիմալացնելը, միավորելը այլ կրթական օջախների հետ կամ տեղափոխելը:

— Իհարկե, անընդունելի է։ Մեկ դար առաջ խմբավար եւ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի շնորհիվ ստեղծվեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, որի շրջանավարտներն այսօր աշխարհով մեկ փայլում են իրենց կրթությամբ ու ստացած գիտելիքներով։ Անձամբ ես՝ միայն հիմնվելով կոնսերվատորիայի իմ ստացած գերազանց դիպլոմի վրա, առանց որեւէ քննության (բացառությամբ՝ ֆրանսերեն լեզվի)՝ կրթությունս շարունակեցի Փարիզի Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում։ Ինչ եք կարծում, ինչի՞ շնորհիվ էր դա, իհարկե՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի բարձր վարկանիշի… 

Հայաստանյան շատ բուհերի շենքեր մշակութային արժեք են, ըստ Ձեզ, նման քայլն ինչի՞ կհանգեցնի։

— Ժամանակին այս կառույցը ստեղծողները հազար չափել, մեկ կտրել են։ Պատահական չէ, որ  արվեստի բոլոր կենտրոնները քաղաքի սրտում են միավորված… Այն հեշտացնում է ոչ միայն դասախոսների` մեկ բուհից մյուս բուհ տեղափոխվելը՝ առանց ժամանակ կորցնելու, այլ նաեւ ուսանողների՝ «դաս-փորձ-համերգ» ակտիվ գրաֆիկով ապրելը։ Արվեստագետներն այստեղ, այնտեղ, ամենուր են՝ օրվա մի մասը՝ դասի, երկրորդ մասը՝ փորձի մեկ այլ վայրում, երեկոյան՝ համերգի՝ մեկ ուրիշ վայրում, եւ այս բոլոր վայրերը իրար հարեւանությամբ են գտնվում: Ամեն ինչ ժամանակի առումով հեշտացված է, որպեսզի արվեստագետն անիմաստ ճանապարհների վրա ժամանակ ու էներգիա չկորցնի։ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ ընդամենը 30 րոպե է հեռու կենտրոնից, բայց հաշվի չեն առնում, որ դեռեւս կենտրոն հասնելով՝ ուսանողը տուն չի հասնում, նա պետք է դրան գումարի հավելյալ ժամանակ տուն հասնելու համար (քանի որ բոլորը չէ, որ կենտրոնում են բնակվում)։ Այդքան ուժ, էներգիա ու ժամանակ կորցնելով՝ ստեղծագործողի աշխատունակությունը հասնում է զրոյի։ Էլ չեմ ասում, որ քաղաքն առանց մեր երիտասարդների եռուզեռի, դրական էներգիայի ու ժպիտների՝ կնմանվի տխուր «ծերանոցի» (ներողություն կտրուկ արտահայտության համար)։ 

Ապրում եք Ֆրանսիայում, ի՞նչ է հուշում այդտեղի փորձը:

— Ֆրանսիայում կա երկու կոնսերվատորիա. մեկը՝ Փարիզում, մյուսը՝ Լիոնում։ Դեմ չեմ, որ իրենց ակադեմիական քաղաքում նույնպես լինի մեկ այլ կոնսերվատորիա, ում հարմար է ու մոտ, բնականաբար, նախընտրություն կունենա, բայց նորից կրկնվեմ՝ ասելով, որ հիմա բացարձակ նոր քաղաք կառուցելու ժամանակը չէ։

Երբեւէ տեսե՞լ եք կրթության եւ մշակութային արժեքների նկատմամբ այսպիսի վերաբերմունք ֆրանսիացիների կողմից։

— Այստեղ դարերից եկած կառույցներին ու շինություններին շատ խնամքով են վերաբերում, այլ ոչ մեզ նման, օրինակ՝ Հանրապետության հրապարակում ամանորյա զարդարանքներ տեղադրելու համար մեխերով ծակում ու փչացնում են մեծն Թամանյանի ստեղծած հուշահամալիրը։ Ի վերջո, Թամանյաններ ու Կոմիտասներ ամեն օր չէ, որ ծնվում են… Պահենք ու պահպանենք մեր հանճարների ժառանգությունները…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода