Փոխարժեք: $ , ,
Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ Շարմազանով Օքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառը Եթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ Այնթապլեան Նախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք» Թալին-Երևան ճանապարհին «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը հոսպիտալացվել է Վերջ պետք է դրվի երկիրը թալանելուն. Յակոբ Այնթապլեան Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք. Հայտնի է նրանց ինքնությունը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այս բովանդակությամբ փաստաթղթի ստորագրումը մոռացության է տանում Արցախը․ Վարդան Օսկանյան «Վագների» զգալի ուժեր նոր կազմակերպչական ձևաչափով նորից Բախմուտում են (Տեսանյութ)

Եղան չնախատեսված ծրագրեր, որոնք հաճելիորեն հայաստանյան հանգիստս վերածեցին աշխատանքի. ՄԱԴԼԵՆ

Շոու բիզնես

Կոմպոզիտոր, երգահան Մարինե Գյուլումյանի դուստրը` ֆրանսիական «Ձայն» նախագծի մասնակից, իր երգերով ֆրանսիական բեմում հանդես եկած ՄԱԴԼԵՆԸ վերջերս Հայաստանում էր եւ առաջին անգամ ելույթ ունեցավ հայաստանյան բեմում: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

— Մադլեն, հայաստանյան այցից ի՞նչ տպավորություններով վերադարձաք Ֆրանսիա:

— Տպավորություններս շատ վառ են, իրականում Հայաստան էի եկել արձակուրդներս անցկացնելու՝ հարազատներիս տեսնելու եւ բարեգործության համար, բայց չնախատեսված ծրագրեր եղան, որոնք հաճելիորեն հանգիստս վերածեցին աշխատանքի։ 

Համերգային ծրագրե՞ր ունեցաք:

— Իրականում, երբ մայրիկս ասաց, որ «Եռալեգենդ» համերգին պիտի մասնակցեմ Ա. Խաչատրյանի մեծ համերգասրահում, սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, ինձ համար անհավատալի էր, քանի որ համերգին մնացել էր մեկ շաբաթ, իսկ ինձ առաջարկված երգը (Սթիվի Ուոնդերի երգացանկից) բացարձակ չէի լսել։ Հայ հանդիսատեսի հետ հանդիպման ցանկությունս այնքան մեծ էր, որ հենց գիշերը ժամը 2:00-ից սկսեցի երգի վրա աշխատել ու մեկ շաբաթ հետո ամբողջությամբ պատրաստ էի իմ ելույթին։ Շատ տպավորված եմ հայերի ջերմ ընդունելությունից, նրանց շռայլ ծափահարությունները մինչեւ հիմա հնչում են ականջներումս։ 

Սոցցանցերից տեսա, որ օգնության ձեռք եք մեկնում բռնի տեղահանված արցախցիներին…

— Անչափ տպավորված եմ նրանց հետ հանդիպումից: 2020թ.-ի պատերազմից հետո ընտանիքով հեռահար ծանր ապրումների մեջ էինք։ Դժբախտաբար, անկարողության զգացումը էլ ավելի էր խեղդում հեռվից, բայց գիտակցելով, որ եթե ամեն մեկս թեկուզ փոքր քայլերով օգնություն ցուցաբերենք, գոնե որոշ չափով կթեթեւացնենք անպիտան լինելու զգացողությունը։ Այնքան հուզիչ էր տեսնել Արցախի ծանր օրեր ապրած երեխաներին ժպիտները դեմքին։ Երեխաներ, ովքեր չնայած ամեն ինչ կորցրել էին, բայց ներքուստ այնքան ուժեղ էին, որ կարողանում էին ժպտալ։ Այդ ամենն ապրելն ինձ համար կյանքի ուսուցողական դաս էր։ Ուրախ եմ, որ կարողացանք Աբովյանի Արամուս գյուղի եւ Արտաշատի արցախահայ երեխաներին մի փոքր հույս ու ժպիտ պարգեւել…

Ինչպե՞ս անցկացրիք հայաստանյան Ձեր օրերըո՞ր վայրերում եղաք:

— Սովորաբար հայաստանյան մեր այցն ավելի երկար է լինում ամառային արձակուրդներին, բայց այս տարի քանի որ ամռանը մասնակցում էի «Ֆրանսիական ձայնը» նախագծին, բացառության կարգով Հայաստան եկանք աշնանային կարճ արձակուրդներին։ Այսպիսով, 12 օրում այնքան շատ բան կար անելու՝ հումանիտար օգնություն, հանդիպում դպրոցի երեխաների հետ, հեռուստաեթերներ, ֆոտո-շութինգներ, սիմֆոնիկ նվագախմբով փորձեր ու հետո՝ համերգ, որ գրեթե ժամանակ չմնաց որեւէ տեսարժան վայրի, բայց ուրախ եմ, որ հասցրինք Արտաշատի ճանապարհին կանգ առնել ու վայելել Խոր Վիրապն իր ողջ հմայքով։ 

Ո՞րն էր ամենատպավորիչ օրը:

— Հայաստան գալիս եմ ամեն տարի, քանի որ այն իմ երկրորդ տունն է։ Այս անգամվա այցի ամենատպավորիչ օրերից կարող եմ առանձնացնել երկուսը՝ առաջինը` հանդիպումն էր Արցախի հայ մանուկների հետ, որոնց չափից շատ էի ուզում հանդիպել, իսկ երկրորդը՝ այդքան երկար սպասված հայ հանդիսատեսի հետ հանդիպումն էր Օպերայի մեծ բեմում։ Ճիշտ է, հայերի համար երգել էի հեղինակավոր «Ֆրանսիայի ձայնը» նախագծի շրջանակներում ու երգս նվիրել Հայաստանին, բայց երազանքի նման մի բան էր երգել հայերի համար իրենց ներկայությամբ։ 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՇԱՔԵ ԱՐՄԵՆԻ

Нет описания.

Нет описания.

Հայաստանը հիշելիս ամենաշատն  ի՞նչն եք կարոտում:

— Ամենաշատը կարոտում եմ տատիկիս եւ պապիկիս։ Նրանցից ստացած սերն ու ջերմությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ 

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Այս տարի լեցուն է համերգներով. դրանցից կառանձնացնեմ մարտ ամսին կայանալիք Մասիի սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ ելույթը։ Այս անգամ հանդես եմ գալու որպես ֆլեյտահար սոլիստ, եւ դա բավականին աշխատատար է ու պարտավորեցնող։ 

Հայաստանից վերադառնալով՝ Ֆրանսիայում առաջին անելիքը ո՞րն է եղել:

— Նախ` պատիվ էր ինձ համար նոյեմբերի 11-ին հրավիրվել քաղաքապետի կողմից պաշտոնական արարողության եւ կատարել Ֆրանսիայի հիմնը։ Իսկ հաջորդ օրը շատ ուրախ էի համերգ ունենալ «Ֆրանսիայի ձայնը» նախագծում երկրորդ տեղը զբաղեցրած Լյուսիի հետ, ով չափազանց տաղանդավոր է։ Ի դեպ, հաջորդ համերգը նախագծի մասնակիցների հետ տեղի է ունենալու դեկտեմբերի 2-ին Լիոնում։ Շատ անհամբեր եմ, քանի որ կարոտել եմ իմ բեմական ընկերներին ու նրանցից մի քանիսի հետ հանդես եմ գալու զուգերգերով։ Համոզված եմ՝ Հայաստանում ստացած տասնօրյա էներգիան կբավականացնի ողջ տարվա համերգային գործունեությունն իրականացնելու համար։ 

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Շաքե Արմենի


Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ ՇարմազանովՕքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառըԵթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ ԱյնթապլեանՆախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»Թալին-Երևան ճանապարհին «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ 21-ամյա վարորդը հոսպիտալացվել էՎերջ պետք է դրվի երկիրը թալանելուն. Յակոբ ԱյնթապլեանԲացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք. Հայտնի է նրանց ինքնությունըԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱյս բովանդակությամբ փաստաթղթի ստորագրումը մոռացության է տանում Արցախը․ Վարդան Օսկանյան«Վագների» զգալի ուժեր նոր կազմակերպչական ձևաչափով նորից Բախմուտում են (Տեսանյութ)Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են». ՀՀԿ ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի մոտԱվդիևկայի ճակատամարտը. Ռուսական ուժերը շարունակում են ակտիվ հարձակումը (Քարտեզ)Ամանորյա ամենահամեղ դեսերտ «Մանդարիններ ձյան վրա»Բրիտանիայում հիմա էլ դավադրություն է պատրաստվում վարչապետ Սունակի դեմ՝ Ջոնսոնին հետ բերելու համարԻԻՀ խորհրդարանը հավանություն է տվել տեղեկատվական անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության օրինագծինԱրցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել․ Արցախի ՄԻՊՄիհրան Ծառուկյանը մшհացած պարուսույցի հետ ընթրել է օրեր առաջ.նա հրապարակել է լուսանկարը.starnews.amԿրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցիցՈւկրաինական հակամարտությունը Ռուսաստանին ավելի ուժեղ է դարձրել. ԼավրովԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸՈւկրաինան, ի տարբերություն ՌԴ-ի, ապագա չունի. ՊուտինԱդրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքըՀռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումըՔանի ունենք քաղբանտարկյալներ, մենք նրանց հետ բանտարկված ենք. Տաթեւ ԱրցախԱրցախի ԱԺ-ն վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը․ հայտարարություն1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիեւին. Էդուարդ ՇարմազանովԾաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցԽոշոր ավտովթար` Կոտայքի մարզում.կան զոհեր, տուժել է հայտնի էքստրասենսըԽարոշի չխաղալ, ոչ մի կուսակցական մուկ ու ձուկ չի պլստալու. Ովքեր են Փաշինյանի թիրախումԱպացույցներ` մահից հետո կյանքի գոյության մասինԳիտնականներն առաջին անգամ արձանագրել են, թե ինչ է ապրում մարդը մահից առաջ վերջին վայրկյաններինԻնչու ՔՊ-ն չընտրեց Հայկուհի Հարությունյանին եւ, թե ինչպես ընդդիմության թեկնածու Մանվել Բադալյանը դարձավ իշխանությունների ընտրյալը․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում ՀՀ զինված ուժերի նվագախումբը 31 տարեկան էԵրբևիցե չէի պատկերացնում՝ մեր ժողովուրդը այսքան համերաշխ կընդունի Արցախի կորուստը․ Սենոր ՀասրաթյանԵթե Դուք ծնվել եք որևէ ամսի 10-ին, ապա իմացեք, որ դուք...Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստումՄոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումըՌԴ-ում ակտիվիստները դիմել են իշխանություններին՝ կոչ անելով մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա ՄկրտչյանինՀայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբԵրբեք մի խմեք գիշերը մահճակալի կողքին դրված ջուրը․ ահա՝ ինչուԻ՞նչ պետք է լինի ամանորյա սեղանին, որպեսզի 2024 թվականը հաջողակ լինիՊուտինն ասել է՝ ինչից է կախված Ռուսաստանի ապագանԱշխատելու ենք տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության համար. Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանՍթեյք ընդամենը մի քանի րոպեում. Օրվա բաղադրատոմսԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 10-ինԹուրքիան անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթը ստորագրվի. ԱԳՆԱրևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ ՊուտինԴեկտեմբերը նման է դժոխքի այս երեք նշանների համարԳագիկ Սուրենյանը «ռոմանտիկ» գրառում է կատարելՆոր մանրամասներ բլոգերի վերաբերյալ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода