Iravunk.com | Ձախողակ Արշակ Կարապետյանը երկու անգամ փուստ տվեց
Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները Մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին Վստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. Փաշինյան Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Բագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.am Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ Փաշինյան Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

Ձախողակ Արշակ Կարապետյանը երկու անգամ փուստ տվեց

Նորություններ

Արշակ Կարապետյանը այն բացառիկ ձախողակ բարձրաստիճան զինվորականն է, որը  իր պարտականությունները չկարողացավ կատարել երկու պատերազմների դեպքում եւ երկրի երկու ղեկավարների օրոք:

Բոլորս հիշում ենք, որ 4-օրյա պատերազմից հետո Արշակ Կարապետյանը, որը զբաղեցնում էր հայոց բանակի հետախուզության ղեկավարի պաշտոնը  Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց: Պարզվեց, որ  նա չէր կատարել իր ծառայողական պարտականությունները, որի համար էլ եւ հեռացվել էր ՀՀ 3-րդ նախագահի կողմից  իր աշախատանքից:

Սակայն  Նիկոլի  հեղաշրջումից հետո Արշակ Կարապետյանը կրկին ջրի երես է ելնում եւ ինչպես պարզվեց երեկվա Նիկոլի ասուլիսից, կրկին տապալում է իր աշխատանքը: Ընդ որում,  երեկ դա հավաստիացրեց ե՛ւ Նիկոլը ե՛ւ խոստովանեց հենց ինքը` Արշակ Կարապետյանը: Բանն այն  է, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ին, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի սահմաններից ներս Արշակ Կարապետյանը  իր իսկ խոսքով գտնվում էր Դուբայում: Սա նշանակում է, որ Արշակ Կարապետյանի ղեկավարության ներքո բանակը բացարձակապես պատրաստ չէր  ադրբեջանական հարձակմանը: Կամ էլ թե չէ, եթե բանակային հետախուզությունը  ճշտել էր, որ Ադրբեջանը կատարում է զորքերի տեղաշարժ ու պատրաստվում է զանգվածաբար մտնել ՀՀ տարածքից ներս եւ այդ պայմաններում ՊՆ նախարարը մեկնում է ինչ-որ հանդիպման երկրից դուրս, սա արդեն ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

Ավելին, Նիկոլի բերած  փաստերից հետեւում է, որ Արշակ Կարապետյանը անգամ ադրբեջանցիների ներխուժումից հետո Նիկոլին հավաստիացնում էր, որ սահմաններում  ամեն ինչ հանգիստ է: Այստեղից էլ բխում է, որ ՊՆ-ում այնպիսի բարդակ էր, որ նախարարին չէին տեղեկացրել նույնիսկ այն մասին, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի Հանրապետություն: Իսկ եթե բարդակ չէր եւ տեղեկացրել էին , ապա ստացվում է, որ Արշակը միտումնավոր մոլորեցնում էր Նիկոլին եւ այստեղ նույնպես դավաճանության հոտ է գալիս: 

Հիշեցնենք, որ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Մինչդեռ, պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, թե «ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել և հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը»։

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում որոշ չափով ետ են քաշվել եւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Ադրբեջանին, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հատվածներում 1-2 կմ առաջ գալ։

Այսքանից հետո իր մասնագիտական եւ ծառայողական հարցերում  առնվազն ձախողակ ու անփույթ գտնված Արշակ Կարապետյանը որոշել է մտնել մի ոլորտ ոչտեղ չունի ո՛չ գիտելիք, ո՛չ փորձ, ո՛չ էլ համապատասխան թիմ: Արշակը որոշել է դառնալ քաղաքական գործիչ, այն էլ` առաջնորդ: Կարելի է միայն պատկերացնել, թե ո՞ւր կհասցնի այսպիսի  քաղաքական առաջնորդը առանց այդ էլ գրեթե կործանված Հայաստանում: Եվ ինչպե՞ս հասկանալ, որ Նիկոլին հլու-հնազանդ ծառայող , Նիկոլի բոլոր դավաճանությունները (ինչպես ինքն է ասում) մարսող, ավելին` դրանց մասնակից Արշակ Կարապետյանը  ոչ թե այն ժամանակ ի նշան անհամաձայնության հրաժարական տվեց, թեեւ, իրեն հարգող զինվորական ոչ թե հրաժարական պետք է տար, այլ փոխեր  քաղաքական դավաճանության ընթացքը եւ բռներ դավաճանի ձեռքը, բայց ոչ` Արշակ Կարապետյանը տաքուկ-տաքուկ զբաղեցնում էր իր պաշտոնը եւ այժմ Նիկոլի հետ հավասար  կիսում է այն դավաճանության պատասխանատվությունը, որին նա եւս մասնակից է եղել, ավելին` եղել է գլխավոր դերերից մեկում:

Իհարկե, տարօրինակ է նաեւ Նիկոլի պահվածքը, որը նախ մեծ պաշտոն է տալիս  նախկիններին  ծառայած  Արշակ Կարապետյանին եւ հետո  մի բան էլ իրեն առաջ է քաշում եւ նշանակում պաշտպանության նախարար:  Իսկ այն բանից հետո, երբ ՊՆ նախարարը դրսեւորեց  առնվազն  հանցավոր  ամփությույուն, որի արդյունքում  Հայաստանի Հանրապետությունը կորցրեց տարածքներ եւ զոհվեցին հայ զինվորներ, Նիկոլը բավարարվում է ընդամենը  պաշտոնանկությամբ, փոխանակ անմիջապես կալանավորեր այդպիսի ՊՆ նախարարին, այնուհետեւ անցկացներ հետքաննություն արդյո՞ք ակտարվածը անփություն էր, թե՞ դավաճանություն: Սակայն հավանաբար կատարվածը Նիկոլի սրտով էր եւ հենց այդպիսի  արդյունք ստանալու համար նախկինում արդեն իսկ իրեն ոչ լավ կողմից ցուցադրած Արշակ Կարապետյանին Նիկոլը դրեց բանակի գլխին եւ մի բան էլ, ըստ Արշակի, արգելեց զենք կիրառել թշնամու նկատմամբ: Արշական էլ փոխանակ այդպիսի հրաման ստանալուց հետո ըմբոստանար գլուխը կախ համաձայնվեց ղեկավարել բանակ, որը իրավունք չունի կրակելու:

Այպսիով, կարելի է եզրակացնել,որ այս երկուսի միջեւ իրականում կար  ինչ-որ համաձայնություն եւ այսօր  Նիկոլը փորձում է  գովազդել Արշակ Կարապետյանին, որպես իբր թե Ռուսաստանում լայն ու ազդեցիկ կապեր ունեցող մեկին: Գուցե Արշակը իսկապես Ռուսաստանում ունի որոշակի կապեր, քանի որ ունի որոշակի ֆինանսավորում, սակայն  ամբողջ հարցը այն է, թե ո՞ր շրջանակների հետ է այդ կապերը եւ ո՞ր աղբյուրից են գալիս այդ փողերը, չէ՞ որ Ռուսաստանում  կան բազմաթիվ շերտեր եւ խմբավորումներ, այդ թվում` այսպես կոչված 5-րդ շարասյունը: Մի բան կարելի է վստահաբար ասել, որ չկա ոչ մի  նշույլ, որ Արշակ Կարապետյանը ունի կապեր Ռուսաստանի պաշտոնական  կամ քաղաքագիտական  կամ հայրենասիրական շրջանակների հետ: Իսկ Նիկոլը  իր ասուլիսի ժամանակ իբր թե  Արշակ Կարապետյանին փնովելով եւ նրան ներկայացնելով որպես Ռուսաստանուևմ ազդեցիկ կապեր ունեցող գործիչ իրականում դրանովփորձում էր ստեղծել կեղծ թիրախ այն  Նիկոլին ատող ընդդիմադիր ընտրազանգվածի համար, ովքեր փնտրում են այնպսի առաջնորդի, ով լայն կապեր կունենա  Ռուսաստանի պետությունը ներկայանցող շրջանակների հետ: Հակառակ դեպքում, եթե Նիկոլը եւ Արշակը ոչ մի պայմանավորվածություն չունեն, ապա 2021 թվականի նոյեմբերի 14-ից հետո պետք է հարուցված լիներ համապատասխան քրեական գործ եւ այսօր հանրությունը պետք է ունենար ոչ թե Նիկոլի գանգատները ասուլիսում,  այլ քրեական գործով տրված պատասխան արդյոք 2021 թվականի նոյեմբերի 14-ին Արշակ Կարապետյանի արարքը հանցավոր անփություն էր, թե՞ դավաճանություն:

Ա. Հովհաննիսյան



Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7Վաղը Գյումրիից Աջապահյանի օրհնությամբ երթը կմեկնարկի դեպի Աբովյան եւ Երևան«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին«Փաստ». Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կանՏեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուՄակրոնը հիմա էլ վստահեցնում է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև պատերազմ չկաՈր Եվրոպան և Ամերիկան ​​ընդհանրապես ապագա ունեն, մեծ հույսը, տարօրինակ կերպով, Պուտինն է. Սատանովսկի«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնումՌուսները եւս մեկ անգամ հիշեցրել են Բրիտանիային, թե ինչի կարող է բախվել (Տեսանյութ)«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձելԱրևմուտքում իշխանությունը զավթած ներկայիս ինֆանտիլ հիմարները չեն ուզում հասկանալ. ՄեդվեդևԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода