Iravunk.com | Ադրբեջանը պատրաստվում է շատ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների. Հովհաննիսյան
Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)

Ադրբեջանը պատրաստվում է շատ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների. Հովհաննիսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Հայոց հզոր բանակ» ծրագրի հիմնադիր-ղեկավար, ռազմական փորձագետ, թուրք-քրդական հարցերով մասնագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՆԴԻՐՆԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ»

— Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր սահմանի երկայնքով, ինչու ոչ, նաեւ մեր սուվերեն տարածքում: Կա՞ պատերազմի հավանականություն:

— Կուտակումների վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, բայց Ադրբեջանն անընդհատ զորքերի տեղաշարժ է իրականացնում եւ այն պայմանավորում է իր զորավարժություններով: Կուտակումներ, ինչպիսիք լինում են պատերազմից առաջ, նման տեղեկություն չունեմ: 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթի ստորագրումից հետո՝ ես այդ փաստաթուղթը համարեցի մեծ պատերազմի փաստաթուղթ: Մենք այդ ստորագրությունով փաստեցինք, որ տարածաշրջանում հակամարտությունը, պատերազմը չի ավարտվել, եւ այն ավելի մեծ փուլով որոշ ժամանակ հետո սկսելու է: Եվ հիմա արդեն ականատես ենք լինում, որ Ադրբեջանը պատերազմի կամ հակամարտության ավարտի մասին քայլեր չի ձեռնարկում, հակառակը՝ ինքը պատրաստվում է շատ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների եւ՝ այո՛, պատերազմի հավանականությունը տարածաշրջանում մեծ է, եթե այդ պատերազմը կանխելու միջոցներ աշխարհը չձեռնարկի: Իսկ կանխման միակ միջոցը դա Հայաստանի Հանրապետության ե՛ւ զինումն է, ե՛ւ Ադրբեջանի նկատմամաբ թիրախային պատժամիջոցների կիրառումը:

— 2020թ.-ի պատերազմից հետո չե՞նք ուշացել, այժմ ժամանակ ունե՞նք զինվելու: Հայաստանը Ֆրանսիայից զենք է ձեռք բերել, կարելի՞ է սա մեկ քայլ առաջ համարել:

— Ընդհանրապես երբեք ուշ չի լինում, եւ անընդհատ պետք է պատրաստվել: Մենք կորցրինք այդ ժամանակը, որի պատճառով կորցրինք Արցախը, հիմա եթե նորից մենք շարունակենք չնախապատրաստվել, այսինքն՝ հույսներս դնենք «խաղաղության պայմանագրի» վրա եւ ասենք, որ մենք չենք զինվում ու գնում ենք խաղաղության, Ադրբեջանը շատ հանգիստ այդ փաստից էլ կօգտվի ու ինչ-որ մի շանտաժի միջոցով կգնա ռազմական գործողությունների: Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայից ձեռք բերված ռազմական միջոցներին, ասեմ, որ ես բավականին դրական եմ դրան վերաբերում, բայց միեւնույն ժամանակ, ռիսկեր եմ տեսնում, դրանք հետեւյալն են՝ Հայաստանի զինանոցում բազմազանությունը կարող է խնդիրներ առաջացնել, եւ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ մարտավարություն ենք այստեղ օգտագործում, մենք բազմառեգիոնալ երկիր չենք, եւ այստեղ զենք-զինամթերքի օգտագործումը պետք է ներդաշնակ լինի: Մենք պետք է կարողանանք մեկ պետությունից ձեռքբերված զինամթերքը համատեղել եւ ներդաշնակ օգտագործել մեկ այլ պետությունից ձեռքբերված զինամթերքի հետ, սա է ամբողջ խնդիրը, իսկ էֆեկտիվությունը երեւում է միայն պատերազմի ժամանակ:

«ԱՄԲՈՂՋ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԿԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է «ԱՆԿԼԱՎՆԵՐԻ» ՏԱԿ»

— Պարոն Հովհաննիսյան, Ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս, այսպես ասած, «անկլավներ»-ն էլ կհանձնեն Ադրբեջանին, թե՞ Հայաստանը եւս փոխադարձաբար կստանա տարածքներ Ադրբեջանից:

— Ես որքանով հասկացել եմ, ապա դա փոխադարձ գործողություն է լինելու, իսկ եթե փոխադարձ գործողություն չի լինում, ապա առկա սահմաններով է գործողությունները գնում: Բայց, այնուամենայնիվ, ֆորսմաժորային իրավիճակների պետք է սպասենք, հենց ամբողջ պատերազմի ականը գտնվում է անկլավների եւ փոխադարձ ճանաչելիության տակ: Եվ այստեղ մենք պետք է շատ զգույշ ու շրջահայաց լինենք ու կարողանանք ճիշտ կողմնորոշվել՝ չտրվելով ադրբեջանական սադրանքին ու շանտաժին: Կարծում եմ, որ իրականում այդ ականը, որը դրվել է այս փուլում բանակցային փաստաթղթի տակ, շատ վտանգավոր է առնվազն մեզ համար, որովհետեւ ռազմական բալանսը խախտված է, ու ադրբեջանական փորձը կա արդեն՝ ամեն ինչ ռազմի ուժով լուծելու, եթե բանավոր խոսքում չի հասնում հաջողության:

— Եթե անգամ այդ «անկլավները» Հայաստանը հանձնի եւ փոխադարձաբար տարածքներ ետ ստանա, սա չի՞ նշանակում, որ մենք զիջում ենք Հայաստանի համար ռազմավարական նշանակության ճանապարհներ:

— Ցանկացած բարձունքի ու տարածքի կորուստ մեր կողմից ռազմավարական նշանակություն ունի, բայց միակողմանի չնայենք, եթե փոխադարձ է լինում, Ադրբեջանի կողմից էլ են կորուստներ լինում, օրինակ՝ Տավուշի մարզում կա մի հատված, որտեղ բնակավայրի նույնիսկ կեսը անցնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ, եւ երկու բնակավայրեր իրար կապող ճանապարհն է անցնում մեր վերահսկողության տակ, սա շատ մեծ ական է, որը որ դրված է խաղաղության համաձայնագրի կամ փաստաթղթի տակ: Այստեղ մենք պետք է ոչ թե ուշադրություն դարձնենք այդ տարածքների ռազմավարական կարեւորությանը, այլ սպասվող գործողությունների մասշտաբին, որովհետեւ եթե այսպես շարունակվի,ապա ռազմական գործողությունների աշխարհագրությունը ավելի է մեծանում:

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉԵՆ ԲԽԻ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ»

— Ալիեւը չի թաքցնում իր հավակնությունները Սյունիքի նկատմամբ, այստեղ ի՞նչ գործողությունների սպասել, որքանո՞վ Իրանը կարող է զսպող օղակ հանդիսանալ:

— Ոչ միայն Սյունիքի նկատմամբ հավակնություններ ունի Բաքվի բռնապետը, այլեւ Գեղարքունիքի, Արարատի, բոլոր այն բնակավայրերի, որոնց անունները այլ կերպ են հորջորջում, ընդհանրապես Բաքվի բռնապետի ախորժակը շատ է մեծացել, հատկապես Արցախի վերջնական հայաթափումից հետո: Ինչ վերաբերում է գործին այս կամ այն պետության խառնվելուն, տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ ձեռքերը ծալած չի նստի ու միանշանակ ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը որոշակի գործողություններ կիրականացնի, որը, ցավոք սրտի, չի բխի ՀՀ շահերից: Այսինքն՝ ռազմական գործողությունները ՀՀ սուվերեն տարածքի համար երկու այլ պետությունների կողմից, միանշանակ չեն բխի ՀՀ շահերից: Բայց, միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ Իրանը, որպես զսպող օղակ, արդեն իսկ հանդիսացել է, այլապես Ադրբեջանն ու Թուրքիան շատ վաղուց ռազմական ագրեսիա կիրականացնեին Հայաստանի նկատմամաբ:

— Եվ վերջում, ի՞նչ եք կարծում «Զանգեզուրյան միջանցք» կոչվածը կյանքի կկոչվի՞, այստեղ Հայաստանը կարո՞ղ է սեփական շահերն ունենալ:

— Դա Հայաստանի Հանրապետության պետականության քանդմանը միտված գործողություն է: «Զանգեզուրյան միջանցք» կոչվածը երբեք պատմության մեջ չի եղել, նոր ներդրված թեզ է, այն չի լինի, ես վստահ եմ դրանում, դա չի լինի նախ ռազմական ճանապարհով, որովհետեւ դա դեմ է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Իսկ սա շատ կարեւոր գործոն է: Եվ երկրորդ, դա չի լինի ռազմական ճանապարհով նաեւ այն պատճառով, քանի որ այդտեղով ոչ թե բեռնատար եւ ուղեւորատար փոխադրումներ են իրականացնելու, այլ էներգետիկ փոխադրումներ: Այսինքն՝ Բաքվին անհրաժեշտ է սուվերեն տարածք, ոչ թե օկուպացված, որտեղից որ կիրականացնի էներգետիկ փոխադրումներ՝ աշխարհին վաճառելու համար: Ադրբեջանին եւ խաղացող կողմերին հարկավոր է ՀՀ կամավոր ստորագրությունը, որպեսզի այդ միջանցքը լինի: Իսկ ինչպես տեսնում ենք, ՀՀ-ն նման մտադրություն չունի եւ ասում է, որ միայն իր սուվերենության իրավասության սահմաններում կարող է այդ ամենը լինել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода