«Ժողովուրդ». Որպես հավատարմության նշան՝ ԱԺ նախագահն իր խոսնակին ստիպել է ՔՊ-ական դառնալ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր նորանշանակ խոսնակ Նելլի Ղուլյանից պահանջել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացնի: Դա արել է հատկապես այն բանից հետո, երբ թիմակիցները նրա դեմ դավեր էին նյութում, թե ՔՊ-ին հավատարիմ չէ, շեղվել է կուսակցության հռչակած սկզբունքներից:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ԱԺ խոսնակի աշխատասենյակի պատին բերել եւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն են փակցրել:
Նշենք, որ Նելլի Ղուլյանը ԱԺ նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից. մինչ այդ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը նույնիսկ խոստացել է խոսնակին ԱԺ պատգամավոր դարձնել մյուս ընտրություններում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում