«Հրապարակ». Փաշինյանը հրահանգել է խլել արցախցիների մեքենաները
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով, հրաժարվում է ՀՀ կառավարության տնօրինության ներքո ընդունել Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ավտոպարկը, եւ այդ մեքենաները մնացել են կայանված տարբեր կայանատեղիներում։ Փոխարենը ՊՆ ռազմական ոստիկանությանը հրահանգել են խլել արցախցիների սեփականությունը հանդիսացող մեքենաները:
Բանն այն է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող որոշ մեքենաներ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, երբ արցախցիները հարկադրված տեղահանվում էին, մասնավորեցվել են, որ մարդիկ Հայաստան բերեն ոչ թե իրենց հնամաշ մեքենաները, այլ ՊԲ-ին սպասարկող ավելի թարմ ու սարքին մեքենաները: Իմաստը եղել է այն, որ սարքին մեքենաները չթողնվեն թշնամուն: Դա արվել է հստակ հրամաններով` արագացված կարգով, մի քանի ժամում տասնյակ մեքենաներ փաստաթղթավորվել են, հանձնվել մարդկանց, որոնք, տունուտեղը թողած, մի մեքենայով մազապուրծ հասել են Հայաստան:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում