Iravunk.com | Իշխանության որդեգրած քաղաքականությամբ՝ կունենանք ոչ թե խաղաղություն, այլ` կապիտուլյացիա. Բաղդասարյան
Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին

Իշխանության որդեգրած քաղաքականությամբ՝ կունենանք ոչ թե խաղաղություն, այլ` կապիտուլյացիա. Բաղդասարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է 1996-1997թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ, քարտեզագետ, քաղաքական մեկնաբան ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

«ԻՐԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ»

Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցների ժամանակ հաճախ է ասում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Իրականում այստեղ Հայաստանն ունի՞ իր շահերը, թե՞ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելը հօգուտ է միայն Ադրբեջանին:

— Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ինքը չի ընդունում դա, որովհետեւ հարցը միայն տարածքային ամբողջականություն ճանաչելը չէ, դա հիմնված է շատ կոնկրետ քարտեզների վրա, իսկ Ադրբեջանn այդ քարտեզները չի ընդունում եւ իր հռետորաբանությամբ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ընդ որում` շատ կոնկրետ պահանջներ: Այնպես որ այդ ճանաչման արդյունքն ինչ-որ արժեք կունենար, եթե Ադրբեջանը նույնպես ընդուներ, բայց քանի որ դա չկա, Հայաստանի այդ դիրքորոշումը միայն Ադրբեջանին է ինչ-որ հնարավորություններ տալու եւ ոչ Հայաստանին:

— Ալիեւն իր հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է, որ եթե տեսնի Հայաստանը վերազինվում է՝ ռազմական գործողություն կսկսի, նա վերահաստատել է Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան միջանցքի իր պահանջը եւ բացառել ՀՀ տարածքից՝ ռազմավարական նշանակության բարձունքներից իր զորքերի դուրսբերումը: Նա նաեւ մերժել է խորհրդային զինվորական վերջին քարտեզների վրա հիմնված սահման գծելու Փաշինյանի առաջարկը՝ շեշտելով, որ ավելի շատ հակված է խոսել խորհրդայնացման ավելի վաղ շրջանների քարտեզների մասին: Եվ մինչ Ալիեւն օգտագործելով բոլոր լծակները` սպառնում է Հայաստանին նոր պատերազմով, Փաշինյանը խոսում է խաղաղությունից: Հայաստանը պաշտոնական մակարդակով ի՞նչ պատասխան պետք է տար այս ամենին:

— Այն քաղաքականությունը, որը իրականացնում են Հայաստանի իշխանությունները, դրա արդյունքում մենք չենք ունենալու իրական խաղաղություն, այլ ունենալու ենք իրական կապիտուլյացիա: Հետեւաբար, խոսել խաղաղության օրակարգի մասին այս տրամաբանությամբ ճիշտ չէ եւ անընդունելի է: Իրական արժանապատիվ խաղաղություն հնարավոր կլինի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը միջոցներ գեներացնի եւ վճռականություն ունենա պաշտպանել իր արժանապատվությունը ու խաղաղությունը, այդ դեպքում միայն կլինի իրական խաղաղություն: Ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանությունների պայմաններում դա իրատեսական չէ, որովհետեւ նրանք ակնհայտորեն որդեգրել են որեւէ դեպքում չդիմադրելու քաղաքականություն, ինչի հետեւանքով կունենանք ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլյացիա:

«ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՎՐԱ»

— Արդյո՞ք միջազգային կառույցները այստեղ անելիք չունեն, երբ Ալիեւի հայտարարությունները կոնկրետ սպառնալիք են հայոց պետականությանը եւ բանակաշինությանը:

— Ալիեւի հայտարարությունը բացարձակ անհեթեթ է միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց միջազգային հանրությունն այս դեպքում չպետք է բավարարվի միայն դատապարտող, խիստ հայտարարություններով, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանն ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի եւ նորմերի վրա: Եվ եթե միջազգային հանրությունը նպատակ ունի իսկապես կանխելու դա, ապա խնդիր ունի օր առաջ ոչ միայն կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, այլեւ կոնկրետ քայլերով ամրացնել Հայաստանի պաշտպանողականությունն այնպես, որ Ադրբեջանը հնարավորություն չունենա իրականացնել այդ սպառնալիքները: Մենք շատ լավ գիտենք, թե միջազգային հանրությունը ինչպես է վարվում, երբ իր անդամներից մեկի նկատմամբ նման ագրեսիա է կիրառվում: Օրինակ, մենք դա տեսել ենք, երբ Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա, թե ինչպես ժամերի ընթացքում ամերիկյան ռազմանավերը մտան Պարսից ծոց եւ սկսեցին ռմբակոծել Իրաքը: Մենք տեսել ենք, թե ինչպես է նույն այդ միջազգային հանրությունը Կոսովոյի հակամարտության դեպքում գործում: Այսինքն, ցանկության դեպքում միջազգային հանրությունը կարող է չբավարարվել հայտարարություններով եւ իրական աջակցություն ցույց տալ կանխելու համար ագրեսիան: Մեր դեպքում անընդունելի կլինի, եթե ընդամենը դա բանավոր դատապարտող հայտարարությունների տեսքով լինի, էլ չենք խոսում Հայաստանի գոնե փաստաթղթով դաշնակիցների մասին, որոնցից նույնպես մենք պետք է ունենայինք շատ կոշտ, հստակ պարզաբանումներ, որ Հայաստանի դեմ որեւէ ագրեսիա անմիջապես շատ կոշտ հակազդեցություն կունենա:

— Ալիեւը շարունակում է պնդել, որ Հայաստանի տարածքով ինքը պետք է միջանցք ստանա: Ըստ ձեզ` որքանո՞վ է իրատեսական, որ նրա այս պահանջը իրականություն կդառնա:

— Ես կարծում եմ, որ Հայաստանը որեւէ պարտավորություն իսկապես չունի միջանցք տրամադրելու: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ իրականում ստվերային բանակցությունների մեջ են եւ կարող եմ եզրակացնել, որ բավականին մեծ է հավանականությունը, որ ինչ-որ միջանկյալ լուծում կգտնվի այնպես, որ ե՛ւ Հայաստանի իշխանությունները իրենց դեմքը փրկեն, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները: Այսինքն, որպեսզի փաստաթղթերով այդ ճանապարհը համարվի Հայաստանի տարածք, բայց Հայաստանը որեւէ վերահսկողություն չունենա, արդյունքում ե՛ ւ Հայաստանի իշխանությունները կարողանան ասել, թե տեսեք` մենք ոչ մի արտատարածքային միջանցք չտվեցինք, ե՛ւ Ադրբեջանը կարողանա ասել` տեսե՛ք , մենք այդ ճանապարհից օգտվում ենք, բայց հայկական որեւէ վերահսկողություն այնտեղ չկա: Կարծում եմ` տարբերակներից մեկն էլ այն է, որ նման միջանկյալ լուծում կարող է գտնվել, առավել եւս, որ ամիսներ առաջ հայկական կողմը այդպիսի ակնարկ արեց: Էկոնոմիկայի նախարարի շուրթերով հայտարարվեց, որ պատրաստ են քննարկել, որեւէ միջազգային հեղինակավոր կազմակերպությանը այդպիսի լիազորություններ տալ, որ այդ ճանապարհին հսկողություն իրականացնեն, խոսքը սահմանային եւ մաքսային հսկողության մասին է:

«ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ԱՆՇՐՋԵԼԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՀՈՎԵԼ»

— Այդուհանդերձ, սահմանին ունենք զոհեր, վիրավորներ, սա լայնամասշտաբ ուժի կիրառման կվերածվի՞:

— Ուժ կիրառելն իրականում այդքան հեշտ չէ, եթե հեշտ լիներ, Ալիեւը վաղուց կկիրառեր, Ալիեւը շատ լավ հասկանում է, որ դրա դիմաց լուրջ ճնշումներ են լինելու եւ միջազգային օրենքների կոպիտ ոտնահարման համար շատ մեծ գին է վճարելու:

— Անդրադառնանք նաեւ Սահմանադրության փոփոխությանը. որքանո՞վ է այս ընթացքում Ալիեւի հերթական պահանջը կատարելը կարեւոր Հայաստանի համար:

— Կարծում եմ, որ Ալիեւի նպատակը չէ, որ Հայաստանի իշխանությունները փոխեն ՀՀ Սահմանադրությունը: Նրանց նպատակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները չփոխեն Սահմանադրությունը, եւ Ադրբեջանը դա ներկայացնի, որպես Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունների առկայության ապացույց ու հարեւանների նկատմամբ տարածքային հավակնությունների ապացույց: Ըստ իս, իրականում նրանց նպատակը դա է, որովհետեւ ամբողջ աշխարհում շատ լավ հասկանում են, որ, այսպես ասած, անշրջելի երաշխիքներ որեւէ փաստաթղթով հնարավոր չէ ապահովել: Ի վերջո, եթե անգամ Սահմանադրություն փոխվի, 10 տարի անց, 30 տարի անց որեւէ նոր իշխանություն կարող է պարզապես այդ թուղթը պատռել: Այնպես որ, մենք պետք է հասկանանք` ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները նման պահանջ ներկայացնում եւ ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այդքան գովազդում դա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода