Ես դեռ չեմ տեսնում ՌԴ-ի ակտիվ քաղաքականությունը Հայաստանում. Նադեին-Ռաեւսկի
ՆերքաղաքականՌԴ գիտությունների ակադեմիայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ ՎԻԿՏՈՐ ՆԱԴԵԻՆ-ՌԱԵՎՍԿԻԻ գնահատմամբ` Ռուսաստանն այս պահին հետաքրքրված չէ Հայաստանի ներքաղաքական զարգացումներով:
— Ես դեռ չեմ տեսնում Ռուսաստանի Դաշնության ակտիվ քաղաքականությունը Հայաստանում, կատեգորիկ չեմ տեսնում: Իմ կարծքով՝ սա սխալ մոտեցում է: Այո՛, հասկանում եմ ծանր դրության մեջ է նաեւ Ռուսաստանը, ծայրահեղ խառն է իրավիճակը» եւ հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում պահանջում է ուժերի գերլարում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք մեր դիրքերը Հարավային Կովկասում, հատկապես երբ խոսքը դաշնակից պետությանը սատարելու մասին է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ